2021
Առաջնորդվելով Տիրոջ կողմից
Մարտ 2021


Միայն թվայնացված. Վերջին Օրերի Սրբերի ձայները

Առաջնորդվելով Տիրոջ կողմից

Տերը գիտի մեզ և թե ինչն է ճիշտ մեզ համար այժմ։

Նկար
man and woman working together in kitchen

Լուսանկարը` Քոդի Բելլի

Ջիզելե

Նախքան մեր ամուսնանալը Անդրեն աշխատում էր իր դոկտորական ատենախոսության վրա և պաշտոն ստացավ Միչիգանի համալսարանում։ Մենք ամուսնացանք և տեղափոխվեցինք Միչիգան։ Ժամանակի ընթացքում Անդրեն որոշ խնդիրներ ունեցավ աշխատավայրում և ցանկացավ փոխել աշխատանքը։

Մենք երիտասարդ էինք, նոր էինք ամուսնացել և չգիտեինք, թե ինչ անել։ Մնեք որոշեցինք աղոթել այդ հարցի շուրջ։

Անդրե

Մի օր ես գնացի համալսարան և տեսա ցուցատախտակին փակցված թափուր աշխատատեղերի ցանկը։ Ես դիմեցի երեք տարբեր աշխատանքների համար։ Մեկ շաբաթ անց ինձ այդ երեք աշխատանքն էլ առաջարկվեց։

Ջիզելե

Մենք խորհում էինք, թե ինչ անել։ Մենք կրկին աղոթեցինք։ Աշխատանքներից մեկը Անգլիայում էր, բայց մենք ուզում էինք մնալ Միացյալ Նահանգներում։ Մյուսը՝ Տեխասում էր, իսկ երրորդ աշխատանքը Մերիլենդում՝ Վաշինգտոնի (Կոլումբիայի շրջան) մոտակայքում։ Մերիլենդի աշխատանքը կապված էր ՆԱՍԱ-ի հետ։ Անդրեն գիտնական է, ուստի ՆԱՍԱ-ն կարծես լավ հնարավորություն էր նրա համար։

Անդրե

Մերիլենդ մեկնելիս ես վարում էի մեքենան, մինչ Ջիզելեն քնած էր։ Վաղ առավոտ էր, երբ ես տեսա Վաշինգտոնի տաճարը։

«Արթնացի՛ր։ Արթնացի՛ր։ Տեսնո՞ւմ ես այն շենքը»։ Ասացի ես Ջիզելեին։ «Այն դղյակի է նման»։

Ջիզելե

Ես ասացի Անդրեին, որ գուցե մի օր կարող ենք այցելել այնտեղ։ Մենք գաղափար անգամ չունեինք, թե ինչ է դա։ Մերիլենդ ժամանելուց մի քանի օր անց ես գնացի գրադարան` ինտերնետի օգնությամբ աշխատանքային դիմում լրացնելու և էլեկտրոնային նամակներս ստուգելու համար։

Այնտեղ աշխատող մի կին իմ բարբառը լսելով հարցրեց, թե ես որտեղից եմ։ Ես ասացի նրան, որ Բրազիլիայից եմ և սկսեցինք զրուցել։ Նրա անունը Էդնա էր։ Ես ասացի, որ մենք նոր էինք տեղափոխվել Միչիգանից և նշեցի, թե որտեղ էինք ապրում։

«Ես ապրում եմ նույն շենքում»,- ասաց Էդնան։

Երբ հաջորդ օրը ես վերադարձա գրադարան, Էդնան ասաց․ «Ուրախ եմ, որ նորից ես եկել։ Ես ցանկանում եմ հրավիրել քեզ և ամուսնուդ մեր տուն ընթրիքի»։

Մտածեցի, որ դա տարօրինակ էր, քանի որ նա ինձ դեռ լավ չէր ճանաչում։ Ապա նա ասաց․ «Ես աղոթեցի քո համար, քանի որ ինչ-որ հատուկ բան զգացի, երբ երեկ հանդիպեցի քեզ»։

Մենք գնացինք նրա տուն և իմացանք, որ նրա ամուսինը վերջերս էր մահացել։ Ընթրիքից հետո նա դաշնամուրով նվագեց «Տեր, կհետևեմ Քեզ» (Հիմներ, էջ 220 անգլերեն հիմնարանում) օրհներգը։ Նա ասաց, որ դա նրա ամուսնու սիրած օրհներգն էր և այն նվագել էին նրա թաղման ժամանակ։ Ապա նա խոսեց մեզ հետ փրկության ծրագրի մասին և հրավիրեց եկեղեցի գնալ իր հետ։

Մենք գնացինք եկեղեցի, մարդիկ այնտեղ շատ բարեհամբույր էին։ Որոշեցինք գնալ այնտեղ մյուս կիրակի։ Մենք համաձայնեցինք լսել միսիոներական դասերը։ Էդնան առաջարկեց անցկացնել դասերը նրա տանը։ Հինգ ամիս շարունակ ամեն կիրակի մենք գնում էինք եկեղեցի։ Մեր սիրտը և հոգին պատրաստվում էին մկրտությանը։

Անդրե

Երբ հայտարարվեց մեր մկրտությունը, բոլորը զարմացել էին։ «Օ՜, դուք անդամներ չե՞ք»,- ասում էին նրանք։ «Բայց դուք այստեղ եք ամեն շաբաթ»։ Մեր մկրտությունը յուրահատուկ էր։ Գրեթե ողջ ծուխը ներկա էր։

Մեկ տարի անց մենք կնքվեցինք Վաշինգտոնի տաճարում։ Երբ գնացինք տաճար, մենք հասկացանք, որ դա մեկ տարի առաջ մեր տեսած դղյակն էր։

Ջիզելե

Տաճարում կնքվելուց հետո մեզ մոտ շատ բաներ լավ չէին ընթանում։

Շատ դժվար էր վավերացնել մեր վիզաները 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո։ Ես տխուր էի, քանի որ նոր էի ավարտել համայնքային քոլեջը և դիմել էի Մերիլենդի համալսարան՝ լիարժեք կրթաթոշակ ստանալու համար։ Ինձ կրթաթոշակ չտվեցին, իսկ լաբորատորիան, որտեղ աշխատում էր Անդրեն, փակվեց։

Մենք մտածեցինք, որ գուցե եկել է ժամանակը, որ վերադառնանք Բրազիլիա։

Անդրե

Մեր եպիսկոպոսն ասաց, որ մենք կարող էինք օգնել Բրազիլիայի շատ անդամների և աճել այնպես, ինչպես չէինք կարող Միացյալ Նահանգներում։ Նա մեզ խորհուրդ տվեց մոտ մնալ Եկեղեցուն։

«Գնացեք Բրազիլիա և ծառայեք Տիրոջը», - ասաց նա։

Որոշ ժամանակ Բրազիլիայում ապրելուց հետո մեր ցցի նախագահը եկավ մեր տուն և կանչեց ինձ ծառայելու որպես եպիսկոպոս։ Ես զգում էի, որ կանչվելու եմ։ Կանչս ստանալուց մի քանի օր առաջ, երեկոյան, ես չէի կարողանում քնել։ Ես մտածում և ուսումնասիրում էի։

Ջիզելե

Ես փորձում էի հասկանալ, թե ինչ էր կատարվում։ Ես տեսա, որ նա փոխվել էր կանչվելուց առաջ։

Անդրե

Երբ սկսեցի ծառայել, մեր ծուխն ուներ 80 ակտիվ անդամ։ Երբ հետ կանչվեցի, շատ ավելին էին կանոնավոր կերպով հաճախում եկեղեցի, ինչպես նաև 12 միսիոներ էին կանչվել մեր ծխից։ Դա հրաշալի էր։

Իմ կոչումից հետ կանչվելու ժամանակահատվածում Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը հետ կանչվեց Առաջին Նախագահությունից։ Ես հիշում եմ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը՝ որ Նախագահ Ուխդորֆը նոր և կարևոր պարտականություններ ուներ Տասներկու Առաքյալների Քվորումում։

Երեք ամիս անց ես կանչվեցի միսիայի նախագահության առաջին խորհրդական։ Ես միսիայում չեմ ծառայել, բայց ես սիրում եմ իմ կոչումը։ Ես սիրում եմ աշխատել միսիոներների հետ։ Տերը գիտի ինձ։ Նա գիտեր, որ ես կարիք ունեի հետ կանչվելու որպես եպիսկոպոս, որպեսզի կարողանայի ծառայել ինձ համար ճիշտ ժամանակին և վայրում։

Տպել