2021
Քահանայությունը Աստծո զորությունն է
Օգոստոս 2021


«Քահանայությունը Աստծո զորությունն է», Լիահոնա, օգոստոս 2021

Ամենամսյա Լիահոնա ուղերձ, օգոստոս 2021

Քահանայությունը Աստծո զորությունն է

Աստված օրհնում է մեզ քահանայության զորությամբ։ Քահանայության օրհնությունները հասանելի են ցանկացած մարդու համար։

Քահանայությունը Աստծո զորությունն է: Նա օգտագործում է այդ զորությունը, որ օրհնի Իր բոլոր զավակներին և օգնի նրանց վերադառնալ և ապրել Իր հետ։ Աստված քահանայության զորություն է տվել Իր զավակներին երկրի վրա։ Այդ զորությամբ քահանայության ղեկավարները կարող են առաջնորդել Եկեղեցին, իսկ քահանայություն կրողները կարող են կատարել մկրտության նման սրբազան արարողություններ, որոնք օգնում են մեզ մոտենալ Աստծուն։ Յուրաքանչյուր տղամարդու և կնոջ համար, ով արժանիորեն ստանում է քահանայության արարողությունները և պահում ուխտերը (սուրբ խոստումները), հասանելի է դառնում Աստծո զորությունը։

Նկար
հաղորդություն

Ջոզեֆ Սմիթին տրվեց քահանայության զորություն

Երբ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, նա առաջնորդեց Իր Եկեղեցին քահանայության զորությամբ։ Նա նաև տվեց այս զորությունն Իր Առաքյալներին։ Նրանց մահանալուց հետո դարերի ընթացքում շատ անդամներ հեռացան Եկեղեցուց։ Նրանք փոխեցին ավետարանը և Եկեղեցու գործելակերպը։ Քահանայության զորությունն այլևս երկրի վրա չէր։ 1829 թվականին Հիսուսն ուղարկեց Հովհաննես Մկրտչին և Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալներին` տալու Ջոզեֆ Սմիթին քահանայությունը։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին երկրի վրա գտնվող միակ կազմակերպությունն է, որն ունի Աստծո կողմից տրված այդ իշխանությունը։

Նկար
Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը

Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ձայները, Լինդա Քըրլի Քրիսչենսեն և Մայքլ Թ․ Մալմ

Քահանայության բանալիները

Քահանայության բանալիները քահանայության օգտագործումը ղեկավարելու իշխանությունն է, ինչպես օրինակ արարողություններ կատարելու թույլտվությունը։ Հիսուս Քրիստոսը կրում է քահանայության բոլոր բանալիները։ Եկեղեցու Նախագահը երկրի վրա միակ մարդն է, ով կարող է օգտագործել քահանայության բանալիները ողջ Եկեղեցին առաջնորդելու համար։ Նրա ղեկավարությամբ ուրիշները կարող են օգտագործել որոշակի բանալիներ՝ կատարելու Աստծո աշխատանքը։ Ղեկավարները, ինչպես օրինակ եպիսկոպոսները և ցցերի նախագահները, օգտագործում են քահանայության բանալիները՝ ղեկավարելու իրենց ծխերում և ցցերում։ Քանի որ ծառայության կոչումները տրվում են քահանայության բանալիներ կրողների կողմից, ծառայության իրենց կոչումներում ծառայող տղամարդիկ և կանայք գործածում են քահանայության իշխանությունը, մինչ կատարում են իրենց պարտականությունները։

Մելքիսեդեկյան քահանայություն և Ահարոնյան քահանայություն

Քահանայությունն ունի երկու մաս՝ Ահարոնյան Քահանայություն և Մելքիսեդեկյան Քահանայություն։ Մելքիսեդեկյան քահանայության միջոցով Եկեղեցու ղեկավարներն առաջնորդում են Եկեղեցու ամբողջ հոգևոր աշխատանքը, ինչպես օրինակ միսիոներական և տաճարային աշխատանքը։ Ահարոնյան քահանայությունը գործում է Մելքիսեդեկյան Քահանայության իշխանության ներքո։ Այն օգտագործվում է մկրտության և հաղորդության նման արարողությունները կատարելու համար։

Նկար
մկրտություն

Քահանայության օրհնությունները

Ուխտերի և քահանայության արարողությունների միջոցով Աստված քահանայության օրհնությունները հասանելի է դարձնում Իր բոլոր զավակների համար։ Այդ օրհնությունները ներառում են մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը, հաղորդությունը և տաճարային արարողությունները։ Տաճարում օժտված տղամարդիկ և կանայք Աստծո քահանայության զորության պարգևը ստանում են իրենց ուխտերի միջոցով։ Մենք կարող ենք նաև ստանալ բժշկության, մխիթարության, և առաջնորդության քահանայության օրհնությունները։

Նկար
նորապսակները տաճարում

Ի՞նչ են ասում սուրբ գրությունները Քահանայության մասին

Հին ժամանակներում գոյություն ունեցող քահանայությունը նույնն էր, ինչ հիմա կա (տես Մովսես 6․7

Քահանայության բանալիներն ապահովում են, որ մենք կատարենք Տիրոջ աշխատանքը կանոնավոր կերպով (տես Վարդապետություն և Ուխտեր 42․11

Տղամարդիկ, ովքեր քահանայություն են կրում, կարող են օգտագործել այն «միայն արդարության սկզբունքների հիման վրա» (Վարդապետություն և Ուխտեր 121․36

Քահանայություն կրողների որոշ պարտականություններ նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20․38-67-ում։

Տպել