2021
Ընտանեկան պատմությունն օգնում է մեր նախնիներին
Դեկտեմբեր 2021


«Ընտանեկան պատմությունն օգնում է մեր նախնիներին», Լիահոնա, դեկտեմբեր 2021

Ամենամսյա Լիահոնա ուղերձ, դեկտեմբեր 2021

Ընտանեկան պատմությունն օգնում է մեր նախնիներին

Ընտանեկան պատմությունը մեր ընտանիքի անդամներին բացահայտելը և նրանց մասին իմանալն է։ Մենք նաև տեղեկություններ ենք հավաքում մեր նախնիների մասին, որպեսզի կարողանանք տաճարային աշխատանք կատարել նրանց համար։

Նկար
alt text

Ընտանիքները կարևոր են Երկնային Հոր երջանկության ծրագրում։ Նա ընտանիքների համար ուղի է պատրաստել, որպեսզի հավերժ շարունակվեն։ Երբ կատարում ենք մեր ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը, մենք օգնում ենք միավորել մեր ընտանիքի անդամներին՝ և՛ ողջերին, և՛ մահացածներին։ («Տաճարային աշխատանք» նշանակում է ստանալ տաճարային արարողություններ մեզ համար՝ օրինակ կնքվել մեր ամուսնու/կնոջ հետ, ինչպես նաև կատարել արարողություններ մեր նախնիների համար։)

Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք

Յուրաքանչյուր մարդ, ով ապրել կամ ապրելու է երկրի վրա, ունի ավետարանի արարողությունների կարիքը։ Եթե մեր նախնիները չեն ունեցել այդ հնարավորությունը, մենք կարող ենք նրանց փոխարեն արարողություններ կատարել տաճարում։ Այդ արարողություններից մեկը ընտանիքի անդամների հետ կնքվելն է։ «Կնքվել» նշանակում է, որ մենք կկարողանանք հավերժ ապրել մեր ընտանիքների հետ, եթե արդար ենք։ Մեր ընտանիքների հետ մենք կարող ենք կնքվել միայն տաճարում։

Ընտանեկան պատմության աշխատանքի օրհնությունները

Նկար
ընտանիք

Ընտանեկան պատմությունը կարող է օգնել մեզ ամրապնդել մեր հարաբերությունները մեր ընտանիքի ապրող անդամների հետ։ Երբ միմյանց հետ կիսվում ենք պատմություններով, նկարներով և այլ հիշողություններով, մենք հաստատում ենք ընտանեկան կապեր։ Մենք նաև ամրացնում ենք միմյանց հանդեպ ունեցած սերը։ Մարգարեները նաև խոստացել են, որ աշխատելով մեր ընտանեկան պատմության վրա՝ մենք ավելի շատ կմոտենանք Հիսուս Քրիստոսին։

Գտնենք մեր նախնիներին

Նկար
չինարեն գրանցումներ

Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք կնքվենք մեր ներկայիս ընտանիքների և մեր նախնիների հետ։ Նախքան մենք կկարողանանք կնքվել մեր նախնիների հետ, մենք պետք է գտնենք և ապա պահպանենք նրանց մասին տեղեկություններ։ Սակայն ընտանեկան պատմությունն ավելին է, քան անուններ, ամսաթվեր և վայրեր գտնելը։ Երբ մենք իմանանք մեր նախնիների մասին, մենք մեզ ավելի կապված կզգանք նրանց հետ։

Տպել