«Աբրահամը և Սարան», Ընկեր. ամենամսյա ուղերձներ, փետրվար 2022
«Աբրահամը և Սարան»
Ընկեր. ամենամսյա ուղերձներ, փետրվար 2022
Աբրահամը և Սարան
Աբրահամը մարգարե էր։ Աստված ուխտ կապեց Աբրահամի և նրա կնոջ՝ Սարայի հետ։
Աստված խոստանում է օրհնել նրանց։ Նա ասաց նրանց, որ նրանք զավակներ կունենան։ Աբրահամը և Սարան խոստացան հետևել Աստծուն։
Աբրահամը և Սարան պահեցին իրենց խոստումը։ Բայց նրանք ոչ մի զավակ չունեցան երկար ժամանակ։ Տարեցտարի նրանք ծերանում էին։
Վերջապես, երբ Աբրահամը 100 տարեկան էր, իսկ Սարան՝ 90, նրանք արու զավակ ունեցան։ Նրանք երեխային կոչեցին Իսահակ: Նրանք գիտեին, որ Աստված էր օրհնել իրենց։
Ես կարող եմ վստահել Աստծուն։ Երբեմն օրհնություններն անմիջապես չեն գալիս։ Սակայն Աստված միշտ պահում է Իր խոստումները։
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, February 2022-ի թարգմանությունը։ Armenian. 18313 201