2022
Ուխտերը մեզ կապում են Աստծո հետ
Փետրվար 2022


«Ուխտերը մեզ կապում են Աստծո հետ», Լիահոնա, փետրվար 2022

Լիահոնա. ամենամսյա ուղերձ, փետրվար 2022

Ուխտերը մեզ կապում են Աստծո հետ

Ուխտեր կապելը և պահելը օրհնություններ է բերում։

Ուխտը խոստում է Երկնային Հոր և Նրա զավակների միջև։ Նա պայմաններ է սահմանում այն ուխտերի համար, որոնք մենք կապում ենք Իր հետ։ Երբ մենք անում ենք այն, ինչ Նա պատվիրում է, մենք շատ օրհնություններ ենք ստանում։ Եվ մենք օրհնություններ ենք ստանում ոչ միայն երկրի վրա․ երբ մենք կապում և պահում ենք ուխտեր, մի օր մենք կվերադառնանք ապրելու Աստծո և մեր ընտանիքների հետ։

Նկար
մկրտություն

Ուխտեր և արարողություններ

Մենք ուխտեր ենք կապում որոշակի արարողությունների ընթացքում։ Մենք պետք է ստանանք այդ արարողությունները և հնազանդվենք այդ ուխտերին, որպեսզի վերադառնանք ապրելու Աստծո հետ։ Արարողությունները կատարվում են քահանայության իշխանությամբ։ Այդ արարողությունները ներառում են մկրտությունը և հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության ստացումը (տղամարդկանց համար) և արարողությունները, որոնք մենք ստանում ենք տաճարում։ Հաղորդության ընթացքում Եկեղեցու անդամները նորոգում են խոստումները, որոնք կապել են Աստծո հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79

Նկար
հաղորդություն

Ուխտերը օգնում են մեզ արդար ապրել

Մկրտվելիս մենք խոստանում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, միշտ հիշել Նրան և պահել պատվիրանները (տես Վարդապետություն և Ուխտեր 20․37)։ Աստված խոստանում է, որ Սուրբ Հոգին կարող է միշտ մեզ հետ լինել։

Երբ տղամարդիկ քահանայություն են ստանում, նրանք խոստանում են արժանի ապրել Աստծո քահանայության զորությանը։ Աստված խոստանում է օրհնել նրանց։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 84․33-40։)

Նկար
Բրազիլիայի Ռիսիֆ տաճարը

Բրազիլիայի Ռիսիֆ տաճարի լուսանկարը․ հեղինակ՝ Ջեյմս Փորթեր

Տաճարում կապած մեր ուխտերը

Երբ Եկեղեցու անդամները տաճարում ստանում են իրենց օժտումը, նրանք խոստանում են արդար ապրել և զոհաբերություն կատարել ավետարանի համար։ Նրանց խոստացվում է զորություն Աստծուց (տես Վարդապետություն և Ուխտեր 38․32, 109․22

Տաճարային կնքման ընթացքում ամուսինը և կինը ամուսնանում են հավերժության համար և խոստանում են հավատարիմ լինել միմյանց և Աստծուն։ Աստված խոստանում է, որ նրանք կարող են վերադառնալ Իր մոտ և հավերժ ապրել որպես ընտանիք։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 132․19–20։)

Նկար
միսիոներներ

Մենք ուխտի ժողովուրդ ենք

Նրանք, ովքեր միանում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, դառնում են Աստծո ուխտի ժողովուրդ։ Նրանք նաև ժառանգում են Ահարոնյան ուխտի օրհնությունները և պարտականությունները (տես Գաղատացիս 3․27–29)։ Աստծո ուխտի ժողովրդի մաս լինելը նշանակում է, որ մենք օգնում ենք միմյանց, երբ մոտենում Քրիստոսին։ Դա նաև նշանակում է, որ մենք աշխատում ենք ամրացնել Աստծո Եկեղեցին երկրի վրա։ Երբ մենք պահում ենք մեր ուխտերը, կարող ենք զորություն և ուժ գտնել Աստծուց։

Տպել