«Հաղորդություն. Փրկչին հիշելու ուղի» Լիահոնա, ապրիլ 2022։
Ամենամսյա Լիահոնա ուղերձ, ապրիլ 2022
Հաղորդություն․ Փրկչին հիշելու ուղի
Իր խաչելության նախորդ գիշերը Հիսուս Քրիստոսը հանդիպեց Իր Առաքյալներին Վերջին Ընթրիքի ժամանակ։ Այդտեղ Նա առաջին անգամ տվեց նրանց հաղորդությունը։ Նա բացատրեց, որ դա ուղի է նրանց համար հիշելու Իրեն։ Հաղորդությունը մի արարողություն է, որտեղ մենք ճաշակում ենք հացը և ջուրը, որպեսզի հիշենք Քրիստոսի Քավությունը։ Հացը ներկայացնում է Քրիստոսի մարմինը, իսկ ջուրը ներկայացնում է Նրա արյունը։
Ամեն կիրակի հաղորդության ժողովի ընթացքում մենք ընդունում ենք հաղորդությունը։ Մենք երգում ենք օրհներգ մինչ քահանայության կրողները մանրացնում են հացը։
Հացը մանրացնող քահանայություն կրողները ասում են հատուկ աղոթքներ։ Այդ աղոթքները գրված են Վարդապետություն և Ուխտերի 20․77, 79-ում։ Աղոթքները մեզ հիշեցնում են, թե մենք ինչ ենք խոստացել Երկնային Հորը, և ինչ է Նա խոստացել մեզ։
Քահանայություն կրող մի քանի այլ անձինք բաժանում են հաղորդությունը ծխի կամ ճյուղի անդամներին։ Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք հիշում ենք Փրկչին և մեզ համար կատարած Նրա զոհաբերությունը։ Մենք նորից խոստանում ենք պահել ուխտերը (խոստումները), որոնք կապել ենք Երկնային Հոր հետ։
Հաղորդությունն օրհնվում և բաժանվում է ակնածալից մթնոլորտում։ Դա այն պահն է, երբ մենք կարող ենք մտածել Հիսուս Քրիստոսի կյանքի, ուսմունքների և Քավության մասին։ Մենք նաև կարող ենք մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք հետևել Նրա օրինակին։
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, April 2022-ի թարգմանությունը։ Armenian. 18314 201