«Ինչո՞ւ ենք մենք տասանորդ վճարում», Լիահոնա, դեկտեմբեր 2022։
Ամենամսյա Լիահոնա ուղերձ, դեկտեմբեր 2022
Ինչո՞ւ ենք մենք տասանորդ վճարում
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները իրենց եկամուտի մեկ տասներորդը տալիս են Եկեղեցուն։ Սա կոչվում է տասանորդ։ Գումարն օգտագործվում է ամբողջ աշխարհում Եկեղեցու աշխատանքն իրականացնելու համար։
Ի՞նչ է տասանորդը։
Աստծո պատվիրաններից մեկն է՝ Իր Եկեղեցուն վճարել տասանորդ, որը մեր եկամտի մեկ տասներորդն է։ Տասանորդ վճարելով մենք երախտագիտություն ենք հայտնում Աստծուն մեր օրհնությունների համար։ Մենք ցույց ենք տալիս, որ վստահում ենք Տիրոջը և հոժար ենք հնազանդվելու Նրան բոլոր բաներում։
Հին Կտակարանի ուսմունքները
Աստծո ժողովուրդը տասանորդ է վճարել սկսած Հին Կտակարանի ժամանակներից։ Օրինակ՝ Աբրահամը տասանորդ էր վճարում (տես Ծննդոց 14․18-20)։ Տասանորդի օրենքը ուսուցանել են նաև հին մարգարեները, ներառյալ Մովսեսը և Մաղաքիան (տես Ղևտացոց 27․30-34, Նեեմիա 10․35-37, Մաղաքիա 3․10)։
Տասանորդի օրենքի վերականգնումը
1838 թվականին Ջոզեֆ Սմիթ մարգարեն հարցրեց Տիրոջը, թե Եկեղեցու անդամներն ինչպես պետք է տասանորդ վճարեն։ Տիրոջ պատասխանը գրված է Վարդապետություն և Ուխտեր 119-ում, որտեղ ասվում է, որ անդամները պետք է իրենց եկամուտի մեկ տասներորդը տան Եկեղեցուն (տես հատված 4)։ Եկեղեցու ղեկավարներն ուսուցանել են, որ «եկամուտ» նշանակում է աշխատանքի դիմաց վաստակածը։
Ինչպես վճարենք տասանորդը
Մենք կարող ենք տասանորդ վճարել՝ լրացնելով առցանց նվիրատվության ձևը donations.ChurchofJesusChrist.org-ում։ Կամ մենք կարող ենք լրացնել ձևաթուղթը և տալ գումարը եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության որևէ անդամի։ Ամբողջ գումարն ուղարկվում է Եկեղեցու գլխավոր գրասենյակ, որտեղ Եկեղեցու ղեկավարները (Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Նախագահող Եպիսկոպոսությունը) աղոթքով որոշում են, թե ինչպես այն կօգտագործվի։
Օրհնություններ
Տերը խոստացել է, որ նրանք, ովքեր տասանորդ են վճարում, կօրհնվեն թե ֆիզիկապես, և թե հոգեպես։ Տասանորդը նաև օրհնում է Աստծո բոլոր զավակներին Նրա մասին սովորելու և ավետարանում աճելու հնարավորությամբ։
Ինչպե՞ս են ծախսվում տասանորդի ֆոնդերը
Տասանորդի գումարն օգտագործվում է Տիրոջ Եկեղեցու աշխատանքն ամբողջ աշխարհում իրականացնելու համար։ Սա ներառում է տաճարներ և Եկեղեցու այլ կառույցներ կառուցելը, սուրբ գրություններ և այլ նյութեր հրատարակելը, Եկեղեցու դպրոցների ֆինանսավորումը և ընտանեկան պատմության և միսիոներական աշխատանքին օգնելը։
Տասանորդի հայտարարագրում
Տարին մեկ անգամ Եկեղեցու անդամները հանդիպում են իրենց եպիսկոպոսի (կամ ճյուղի նախագահի) հետ՝ նրան ասելու, թե արդյոք իրենք լրիվ տասանորդ վճարողներ են։
Ինչի՞ համար է վճարում տասանորդը
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, December 2022-ի թարգմանությունը։ Armenian. 18318 201