2022
Հաղթահարել տարբերությունները և հաստատել Սիոնը
Դեկտեմբեր 2022


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Հաղթահարել տարբերությունները և հաստատել Սիոնը

Միշտ հուզվում եմ Մորմոնի Գրքի այն պատմությամբ, որտեղ Փրկիչն Իր հարությունից հետո հայտնվում է Ամերիկայի ժողովրդին Արևելյան կիսագնդում։ Նա նրանց ուսուցանում է Աստծո ծրագրում քավության կարևորության, պատվիրաններից բխող օրհնությունների և ուխտերի ու արարողությունների կարևորության մասին: Նա հոգևորապես ծառայում է նրանց՝ մեկ առ մեկ1։

Տերը նրանց մոտ մնաց ընդամենը մի քանի օր, բայց նրա այցելության ազդեցությունը զգացվում էր ավելի քան երկու դար։ «Եվ նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ, և ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ։ Եվ նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էին. հետևաբար, չկային հարուստ ու աղքատ, ճորտ ու ազատ, այլ նրանք բոլորը դարձվել էին ազատ, և երկնային պարգևի ճաշակողներ»:… «Եվ, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով։ Չկային ո՛չ ավազակներ, ո՛չ մարդասպաններ, ո՛չ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները: Եվ որքա՜ն օրհնված էին նրանք: Քանզի Տերն օրհնում էր նրանց բոլոր իրենց գործերում»2։

Ի՞նչը կարող էր առաջացնել այդ փոփոխությունը և ունենալ այդքան երկարատև ազդեցություն: Պատասխանը պարզ է և միևնույն ժամանակ խորիմաստ: Տիրոջ ուսմունքները և Նրա ավետարանը թափանցեցին նրանց սրտերը, նրանք հեռացրին բնական մարդուն և դարձան Հիսուս Քրիստոսի աշակերտները: Նրանք Տիրոջ անունը գրված ունեին իրենց սրտերում3 և զարգացրին Սիոնի ժողովրդի ոգին, ինչպես Ենովքի օրերում:

Դժբախտաբար, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ խրախուսվում է անհատապաշտությունը, որտեղ վիճաբանությունն ու կարծիք հայտնելը համարվում են աշխուժության նշան: Նույնիսկ որպես եկեղեցու անդամներ, մենք միշտ չէ, որ պաշտպանված ենք նման զարգացումներից: Հատկապես՝ համավարակը մեր ծխերին և ընտանիքներին առանձնահատուկ մարտահրավերներ է նետել: Որոշ դեպքերում մենք սկսել ենք մեզ դասակարգել ըստ մեր տարբերությունների, ճիշտ այնպես, ինչպես Մորմոնի Գրքի մարդիկ, և ստեղծել ենք մեր սեփական «-ացիները»: Հիսուս Քրիստոսի ավետարանը և Սիոնի ոգին օգնում են մեզ հաղթահարել այս տարբերությունները:

«Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորության, հատկանիշների և հավատարմության շնորհիվ: Հիշեք «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ»4։ Եթե մենք ցանկանում ենք Սիոնը հաստատել մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, մենք պետք է հասնենք այս չափանիշին: … Մենք չենք կարող սպասել Սիոնի գալուստին, որ այս բաները կատարվեն. Սիոնը կգա միայն այն ժամանակ, երբ այս բաները կատարվեն»5:

Այսպիսով, ի՞նչ է դա գործնականում նշանակում ինձ համար։ Որտեղի՞ց սկսել, եթե ցանկանում եմ հաղթահարել տարբերությունները և խթանել միասնությունը:

1872 թվականին մարգարե Բրիգամ Յանգը Սրբերին տվեց մի կարևոր հիշեցում, որն այսօր, հավանաբար, ավելի կարևոր է, քան երբևէ: Նա ասաց. «Կանգ առե՛ք։ Սպասե՛ք։ Երբ առավոտյան արթնանաք, մեկ պատառ սնունդ ուտելուց առաջ … խոնարհվեք Տիրոջ առջև, խնդրեք նրան ներել ձեր մեղքերը և պաշտպանել ձեզ օրվա ընթացքում․ որ Նա պահպանի ձեզ գայթակղություններից և ամեն չարիքից, ուղիղ առաջնորդի ձեր քայլերը, որպեսզի այդ օրը դուք անեք որևէ գործ, որը օգտակար կլինի երկրի վրա Աստծո արքայության համար: Դուք ժամանակ ունե՞ք դա անելու համար»6։

Դրական փոփոխությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից և՝ անձամբ մասնակցելու, մեկ սրտի և մեկ մտքի լինելու, արդար ապրելու և աղքատների ու կարիքավորների մասին գիտակցաբար հոգ տանելու մեր ցանկությունից: Դա անելու համար պետք է Տիրոջը դարձնել մեր դաշնակիցը՝ հիմնվելով հավատքի, հույսի և գթության վրա: «Սիոնը հաստատվում և ծաղկում է իր քաղաքացիների Աստծվածահաճ կյանքի և աշխատանքի շնորհիվ: Սիոնը չի տրվում որպես պարգև, այլ տրվում է այն ժամանակ, երբ առաքինի ուխտի մարդիկ միավորվում են և կառուցում այն»7:

Հղումներ

  1. 3. Նեփի 11.

  2. 4 Նեփի 2,3,16-18.

  3. Մոսիա 5․12.

  4. Մովսես 7․18.

  5. Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, Եկեք Սիոն, Գերագույն Համաժողով, Հոկտեմբեր 2008 թ․

  6. Keith B. McMullin, Come to Zion! Come to Zion!, General Conference October 2002.

  7. Keith B. McMullin, Come to Zion! Come to Zion!, General Conference October 2002.

Տպել