Արդյո՞ք պետք է կատարյալ լինենք այժմ Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2023
Երիտասարդներին զորացնելու համար. ամենամսյա ուղերձ, փետրվար 2023
Արդյո՞ք պետք է կատարյալ լինենք այժմ
Սուրբ գրությունները գրվել են, որպեսզի օրհնեն ու խրախուսեն մեզ, և անշուշտ անում են դա: Բայց դուք նկատո՞ւմ եք, որ ժամանակ առ ժամանակ որևէ հատված է հայտնվում, որը հիշեցնում է մեզ, որ մենք չենք անում այն, ինչ պիտի անենք: Օրինակ․ «Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5.48): Այդ պատվիրանը լսելիս մենք քիչ է մնում վերմակով ծածկենք մեր գլուխը: Սելեստիալ այդ նպատակը մեր ուժերից վեր է թվում: Մինչդեռ Տերը, անշուշտ, մեզ երբեք այնպիսի պատվիրան չէր տա, իմանալով, որ չենք կարող պահել այն:
«Այո, եկեք դեպի Քրիստոսը և կատարելագործվեք նրանում», - խնդրում է Մորոնին: «Սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա … նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում» (Մորոնի 10․32, շեշտադրումն ավելացված է)։ Ճշմարիտ կատարելության համար մեր միակ հույսը երկնքից այն որպես պարգև ստանալն է, մենք չենք կարող «վաստակել» այն:
Մեր երկրային ճամփորդության ճանապարհին չի եղել ոչ մի անթերի կյանք Հիսուսից բացի, ուստի, այս մահկանացու կյանքում եկեք ձգտենք կայուն կատարելագործման, և խուսափենք մեզանից և ուրիշներից ավելորդ ակնկալիքների սպասել:
Եթե մենք հաստատակամ շարունակենք, հավերժության մեջ մեր զտումը կավարտվի ու կամբողջացվի, ինչը կատարելություն բառի նշանակությունն է Նոր Կտակարանում:
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, February 2023-ի թարգմանությունը։ Language. 18910 201