«Ինքնապահովումը ուժեղացնում է մեզ», Լիահոնա, Օգոստոս, 2023:
Ամենամսյա Լիահոնայի ուղերձ, օգոստոս 2023
Ինքնապահովումը ուժեղացնում է մեզ
Ինքնապահով լինել նշանակում է կարողանալ հոգալ մեր և մեր ընտանիքների կարիքները: Երբ մենք ինքնապահով ենք, մենք նաև ավելի լավ ենք կարողանում ծառայել Տիրոջը և հոգ տանել ուրիշների մասին: Բայց ինքնապահով լինել չի նշանակում, որ մենք պետք է միայնակ դիմակայենք մեր մարտահրավերներին: Մենք կարող ենք օգնություն խնդրել ընկերներից, ընտանիքից, ծխի կամ ճյուղի անդամներից և մասնագետներից, երբ դրա կարիքը ունենանք:
Ինքնապահովման սկզբունքներ
Ինքնապահով դառնալը պահանջում է կրթություն, հնազանդություն և տքնաջան աշխատանք: Մենք կատարում ենք մեր լավագույնը՝ հոգ տանելու մեր մասին և կարող ենք օգնություն խնդրել մյուսներից` կարիքի դեպքում: Այնուամենայնիվ որպեսզի իսկապես դառնանք ինքնապահով, մենք պետք է նաև սովորենք հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոսը։ Ապա, երբ մենք աշխատում ենք օգնել ինքներս մեզ, Նա կզորացնի մեզ:
Հոգևոր ինքնապահովում
Մենք կարող ենք կառուցել մեր հոգևոր ինքնապահովումը`աշխատելով ամրապնդել մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Մենք անում ենք այդ, երբ աղոթում ենք, ուսումնասիրում ենք սուրբ գրությունները հաճախում ենք եկեղեցի, հնազանդվում ենք պատվիրաններին և անում այլ բաներ, որոնք մեզ մոտեցնում են Քրիստոսին: Գիտենալը, որ Նա կամենում է օգնել մեզ, հավատք կտա ուժեղ մնալու, նույնիսկ, եթե կյանքը ծանր է:
Նյութական ինքնապահովում
Նյութական ինքնապահովությունը ներառում է` կարողանալը հոգ տանել մեր և մեր ընտանիքի ֆիզիկական կարիքները: Սա ներառում է ուտելիքը, տունը, առողջությունը և այլ կարիքներ: Մենք դա անում ենք՝ ստանալով լավ կրթություն, սովորելով կամ ընդլայնելով անհրաժեշտ հմտությունները, տքնաջան աշխատելով, խելամտորեն օգտագործելով մեր ժամանակը և լավ տնօրինելով մեր փողը:
Զգացմունքային ինքնապահովում
Հուզական ինքնապահովումը մարտահրավերներին համարձակությամբ և հավատքով հարմարվելու կարողությունն է: Մենք բոլորս ունենք մարտահրավերներ և անհաջողություններ։ Ավետարանի շնորհիվ մենք գիտենք, որ կարող ենք ընտրել, թե ինչպես արձագանքել դրանց: Առ Տերը հավատքով արձագանքելը` մեծացնում է այլ դժվարություններին ավելի մեծ հավատքով դիմակալելու մեր կարողությունը:
Կրթություն
Մենք միշտ պետք է սովորենք: Աստված կամենում է, որ մենք կրթենք մեր մտքերը և բարելավենք մեր հմտությունները այս և մյուս կյանքում: Որքան ավելի շատ ենք սովորում, այնքան ավելի շատ կարող ենք ազդեցություն ունենալ բարու համար և ապահովել մեզ, մեր ընտանիքներին և նրանց, ովքեր կարիքի մեջ են:
Ինքնապահով լինելու օրհնությունները
Մարգարեները սովորեցրել են, որ երբ բարելավում ենք մեր ինքնապահովումը, մենք կօրհնվենք ավելի մեծ հույսով և խաղաղությամբ: Մենք կկարողանանք օգնել մեր ընտանիքներին և կարիքի մեջ գտնվող ուրիշ մարդկանց: Եվ մենք կօհնվենք ավելի շատ հնարավորություններով և առաջընթացը շարունակելու կարողությամբ:
Եկեղեցու աղբյուրներ
Ձեր ցիցը գուցե առաջարկի ինքնապահովման խմբեր: Նրանք կարող են աովորեցնել ձեզ ինքնապահովման սկզբունքներ և հմտություններ`ինչպես օրինակ ձեր գումարը տնօրինելու կամ ավելի լավ աշխատանք գտնելու ուղիներ: Դուք կարող եք գտնել համապատասխան ռեսուրսներ Ավետարանի գրադարանում. Ընտրեք «Գրքեր և դասեր» և այնուհետև «Ինքնապահովում»:
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, August 2023 -ի թարգմանությունը։ Language. 19046 201