«Մահացածները կկանգնեն Աստծո առաջ», Երիտասարդներին զորացնելու համար, դեկտեմբեր 2023։
Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, դեկտեմբեր 2023
Մահացածները կկանգնեն Աստծո առաջ
Իր հայտնության մեջ Հովհաննեսը տեսավ վերջին դատաստանը։
գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ
Հիսուս Քրիստոսի Հարության զորությունը ողջ մարդկությանը բերում է Աստծո ներկայության մեջ դատվելու (տես Ալմա 11․42-44, 33․22, 40․21, Հելաման 14․15-17, Մորմոն 9․13-14)։
գրքեր բացվեցին
Այս գրքերը ներկայացնում են երկրի վրա պահվող հիշատակարաններն այն մասին, թե մարդիկ ինչ են արել երկրի վրա՝ հետևելու ուխտի ճանապարհին (տես Վարդապետություն և Ուխտեր 128.7)։
կյանքի գիրքը
«Ինչ-որ իմաստով Կյանքի Գիրքը մարդու մտքերի և գործերի ամբողջությունն է՝ նրա կյանքի հիշատակարանը։ Սակայն սուրբ գրքերը նշում են, որ նաև երկնային հիշատակարան է պահվում հավատարիմների վերաբերյալ, որն ընդգրկում է նրանց անունները և արդար գործերի արձանագրությունը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կյանքի գիրք», scriptures.ChurchofJesusChrist.org)։
դատվեցին
Վերջին դատաստանը տեղի կունենա մարդկության հարությունից հետո։ Հիսուս Քրիստոսը կլինի յուրաքանչյուր անձնավորության Դատավորը։ Այս դատաստանը կորոշի, թե ինչ հավերժական փառքի կարժանանա յուրաքանչյուր անձնավորություն։ (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Վերջին դատաստան», scriptures.ChurchofJesusChrist.org, Ալմա 41․3-5, Վարդապետություն և Ուխտեր 88․26-32։)
իրենց գործերի համաձայն
Յուրաքանչյուր անձնավորություն կդատվի համաձայն իր գործերի և սրտի ցանկությունների (տես Վարդապետություն և Ուխտեր 137․9)։ Նրանք կդատվեն ըստ այն բանի, թե արդյոք հնազանդվել են Աստծո պատվիրաններին և գործել են համաձայն այն լույսի և ճշմարտության, որ ստացել են այս կյանքում։
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, December 2023-ի թարգմանությունը։ Language. 19049 201