Լիահոնա
Հետևում թողնենք առօրյա մշակույթը՝ «Քրիստոսի միտքը» գտնելու համար
Փետրվար 2024


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Հետևում թողնենք առօրյա մշակույթը՝ «Քրիստոսի միտքը» գտնելու համար

Չնայած հրաշքներով լի օրերին և հարմարեցված ուսուցմանը, Հիսուսը պարզում է, որ Իր աշակերտները վիճում են: Դրանից կարճ ժամանակ առաջ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ընդունել էին Հիսուսի հրավերը՝ միանալ Իրեն մի բարձր լեռան վրա: Այնտեղ նրանք միասին տեսնում են Մովսեսին և Եղիային, մինչ Հիսուսը կերպարանափոխվում է նրանց առջև։ Հիսուսն ու այս ընտրյալ աշակերտները իջնում են լեռան վրայից և հայտնվում քաոսի մեջ՝ պարզելով, որ մյուս աշակերտները չեն կարողացել կատարել անհանգիստ հոր խնդրանքը՝ բուժելու իր որդուն, որը տանջանքների մեջ էր: Հորը հավաստիացումներ տալուց հետո Հիսուսը բժշկում է երիտասարդ տղային, իսկ ավելի ուշ, առանձին վստահեցնում է Իր աշակերտներին, որ նրանք ևս կարող են նույնն անել, եթե լիարժեք «աղոթեն և ծոմ պահեն»1:

Գալիլեայում միասին ճամփորդելուց և Կափառնայում հասնելուց հետո Հիսուսը հարցնում է իր աշակերտներին. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»2: Մարդու զարմանահրաշ Որդուն առերեսվելու համար մանր վիճաբանություններից պոկվելով՝ անխոս աշակերտները չեն կարողանում նույնիսկ շշնջալ իրենց վեճի թեման. այն է՝ «Ո՞վ է մեծը»3:

Չնայած այս աշակերտները Հիսուսի հետ են, սակայն չեն կարողանում հասկանալ Նրա մտքերը կամ արտացոլել նրա գործողությունները: Առանց հանդիմանության Հիսուսը հանգիստ նստում է, տասներկուսին կանչում է իր կողմը և բացատրում. «Եթե մեկն ուզում է լինել առաջինը, թող լինի բոլորից վերջինը ու բոլորի սպասավորը»4: Այն, ինչ որակվում էր որպես «մեծագույն», թվում էր պարզ, կամ գոնե բավականաչափ պարզ՝ Հիսուսին հետևող հավատարիմ աշակերտներին կառավարելու իրավունքի նույն բանավեճի մեջ ներքաշելու համար, որը տանջում էր Ջոզեֆի, Լամանի և Լեմուելի եղբայրներին և շատ ուրիշներին՝ սուրբ գրություններում և առօրյա կյանքում5: Բայց երբ Հիսուսը կենտրոնացնում է Իր լույսը նրանց մրցակցության վրա, պայմանները փոխվում են: Այն, ինչ թվում էր կարևոր, այլևս նշանակություն չունի, և այն, ինչ անտեսանելի էր, հանկարծ ի լույս է գալիս:

Խոսելով կորնթացիների հետ՝ Պողոսը հաստատում է, որ «հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ: Իմաստության մասին խոսում ենք կատարյալների հետ. իմաստություն, որը ո՛չ այս աշխարհինն է, ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը, որոնք անհետանալու են»։6 Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի հետևորդներ, հասկանում ենք, որ «աշխարհը» ինքնին խնդիր չէ: Վերջին Օրերի Սրբերն ընդունում են «ամբողջ ճշմարտությունը, որն Աստված փոխանցում է Իր զավակներին, անկախ նրանից՝ դա սովորել են գիտական լաբորատորիայում, թե ստվացել է Նրա կողմից՝ ուղղակի հայտնությամբ»7: Համաձայն Հավատո 13-րդ Հանգանակի և Պողոսի հորդորի, մենք երկուսս էլ հավատում ենք և ունենք «բոլոր բաների հույսը»:

Այնուամենայնիվ, Հիսուսի փոխգործակցությունը Իր աշակերտների հետ ցույց է տալիս, որ մենք պետք է կտրվենք բնական ենթադրություններից, որպեսզի թույլ տանք, որ Նա մեզ սովորեցնի գոյության նոր ուղիներ, նոր մշակույթ: Պողոսը բացատրում է. «Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում»։ Քանզի «Տիրոջ միտքն ո՞վ է իմացել, որ նրան խրատի: Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք»8:

Յուրաքանչյուր սերնդում մենք ունենք կենդանի մարգարեներ, որոնք առաջնորդում և ուսուցանում են մեզ, թե ինչպես մեր միտքը կտրել առօրյայից և «ունենալ Քրիստոսի միտքը»: Այսօրվա մեր կենդանի մարգարեն՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, հենց դա է անում: Նրանք, ովքեր լսում են նրան և կիրառում են նրա խորհուրդները, կպարզեն, որ կորցնում են սահմանափակող վերաբերմունքը և զարգացնում Քրիստոսի միտքը, երբ խաղաղություն են հաստատում9, պահպանում են հոգևոր լիցքը10, ժամանակ տրամադրում Տիրոջը11, հաճախում են տաճար12, թույլ են տալիս, որ Աստված տնօրինի իրենց կյանքում13, լսում են Նրան14, ապաշխարում են15, փնտրում և ստանում են հայտնություն16, և «ունեն սելեստիալ մտածողություն» (ինչն իրականում «նշանակում է ունենալ հոգևոր մտածողություն»)17: Մենք նորոգում ենք գտնում ինքնության և մտքի մեջ, երբ ներգրավվում ենք փրկության և վեհացման աշխատանքում՝ ճանաչելով և սիրելով Հիսուս Քրիստոսին, հոգալով ուրիշների կարիքների մասին, հրավիրելով բոլորին ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը և կատարելով աշխատանքը՝ միավորելու Աստծո բոլոր զավակներին՝ հավերժության համար:

Հղումներ

  1. Մարկոս 9.2–29

  2. Մարկոս 9.33

  3. Մարկոս 9.34

  4. Մարկոս 9.35

  5. տես, օրինակ՝ Ծննդոց 37, 2 Նեփի 5.3

  6. Ա Կորնթացիս 2.5–6

  7. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Ո՞րն է ճիշտ», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2022 (շեշտադրումն ավելացված է)

  8. Ա Կորնթացիս 2.14, 16

  9. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Պահանջվում են խաղարարարներ», Գերագույն համաժողով, ապրիլ 2023

  10. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Հոգևոր լիցքի զորությունը» Գերագույն համաժողով, ապրիլ 2022

  11. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2021

  12. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2021

  13. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Թող Աստված տնօրինի», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2020

  14. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Լսիր Նրան», Գերագույն համաժողով, ապրիլ 2020

  15. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Գերագույն համաժողով, ապրիլ 2019

  16. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Գերագույն համաժողով, ապրիլ 2018

  17. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2023

Տպել