Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հրահանգներ միացյալ ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար


Հրահանգներ Միացյալ ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար

Սիրելի Երեխաների Խմբի նախագահություններ և երաժշտության ղեկավարներ,

Այս տարի մենք կունենանք սրբազան օրհնություն և հնարավորություն օգնելու Երեխաների Խմբի յուրաքանչյուր երեխայի իմանալ, որ նա Աստծո զավակն է: Մենք հուսով ենք, որ երեխաները կսովորեն այս կարևոր ճշմարտությունը, զգալով մեր Երկնային Հոր սերը իրենց հանդեպ: Մինչ դուք աղոթքով սովորեցնեք վարդապետությունները միացյալ ժամի այս դասերին, դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ իրենց աստվածային էությունը, նպատակը և ներուժը: Դուք կարող եք օգնել նրանց մեծացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և մեր Երկնային Հոր փրկության ծրագրի մասին իրենց վկայությունը: Եվ դուք կարող եք տալ նրանց հույս՝ իրենց ապագայի հետ կապված և ամրացնեք մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհին մնալու նրանց ցանկությունը:

Փնտրեք Հոգու օգնությունը, մինչ դուք պատրաստվում, ուսուցանում և վկայում եք այս ճշմարտությունների մասին: Ընտանիքները կօրհնվեն ձեր նվիրված ջանքերի միջոցով: Մենք սիրում ենք ձեզ և արտահայտում ենք մեր երախտագիտությունը նվիրյալ ծառայության համար, որը դուք մատուցում եք մեր թանկագին երեխաներին՝ ամրացնելու և պաշտպանելու համար:

Երեխաների Խմբի Գերագույն Նախագահություն

Հրահանգներ Միացյալ Ժամի համար

Ավետարանի Ուսուցանում

Օգտագործեք այս գրքույկը, երբ պատրաստվում եք ամեն շաբաթ միացյալ ժամին 15-րոպե տևողությամբ դաս մատուցել: Դուք կարող եք ամենշաբաթյա դասերը համալրել Եկեղեցու կողմից հաստատված այլ նյութերով, ինչպիսիք են` Ընկերը կամ Լիահոնան: Հետևյալ ուղեցույցները կօգնեն ձեզ պլանավորել և մատուցել դասերը:

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք: Երեխաների հանդեպ ձեր սերն արտահայտեք, սովորելով նրանց անունները և ծանոթանալով նրանց հետաքրքրությունների, տաղանդների և կարիքների հետ:

Հոգով ուսուցանեք վարդապետությունը: Դասին պատրաստվելիս աղոթեք առաջնորդություն ստանալու համար և ձգտեք ամրապնդել ձեր վկայությունը այն սկզբունքների վերաբերյալ, որոնք ուսուցանելու եք: Դա կօգնի ձեզ Հոգով ուսուցանել:

Սովորելու կոչ արեք: Այս գրքույկը նախատեսված է օգնելու ձեզ իմանալ ոչ միայն այն, ինչ պետք է ուսուցանեք, այլև ինչպես պետք է ուսուցանել և սովորելու կոչ անել: Դուք ավելի արդյունավետորեն կուսուցանեք վարդապետությունը, եթե ամեն դասին կատարեք հետևյալ երեք կետերը.

  1. Առանձնացրեք վարդապետությունը: Պարզ ներկայացրեք վարդապետությունը, որը երեխաները պետք է սովորեն: Մտածեք, թե ինչպես կարող եք դա բանավոր և պատկերավոր ներկայացնել: (Որոշ օինակների համար տես փետրվարի չորրորդ շաբաթվա և հուլիսի երրորդ շաբաթվա դասերը:)

  2. Օգնեք հասկանալ: Հետևեք, որ երեխաները խորապես հասկանան վարդապետությունը ուսուցանման տարբեր եղանակների միջոցով, որոնք կներգրավվեն նրանց ուսուցման մեջ, ինչպիսիք են` երգեր երգելը, դերակատարումները և սուրբ գրություններ ընթերցելը:

  3. Խրախուսեք կիրառել: Երեխաներին հնարավորություն տվեք իրենց կյանքում կիրառել վարդապետությունը: Մտածեք, թե ինչպես նրանք կարող են արտահայտել տվյալ վարդապետության հետ կապված իրենց զգացումները կամ դրանց վերաբերյալ նպատակներ դնել:

Այս գրքույկը տրամադրում է լիարժեք դասեր տարվա որոշ շաբաթների համար: Մյուս շաբաթների համար տրվում են մտքեր, բայց ոչ լիրաժեք դասեր: Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Դուք կարող եք գաղափարներ քաղել այս գրքույկի այլ դասեր կարդալով: Եթե ամիսը հինգերորդ կիրակի ունի, այդ դասաժամը օգտագործեք նախորդ դասերը վերանայելու համար: Հոգին կարող է ուղեկցել ձեզ, եթե դուք դասերի համար վարժություններ ծրագրեք և պատրաստեք:

Ձեր դասերին պատրաստվելիս աշխատեք երաժշտության ղեկավարի հետ:Երգերը կօգնեն ամրապնդել ուսուցանվող վարդապետությունները:Երբեմն դուք կարող եք հրավիրել ուսուցիչներին և իրենց դասարանները, որ օգնեն ձեզ ավետարանի որոշ մասեր ուսուցանելիս:

Որոշ դասեր առաջարկում են հրավիրել հյուր-խոսնակների մասնակցելու Երեխաների Խմբի դասին: Նախքան այդ անձանց հրավիրելը, դուք պետք է ստանաք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի համաձայնությունը:

Դասերի հետ տրված են մի քանի ուսուցողական խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել ձեր ուսուցման ունակությունը: Դասերը նաև ընդգրկում են նկարներ, որոնք կօգնեն ձեզ ընկալել, թե ինչպիսին է վարժությունը: Թեպետ ուսուցանելու ունակությունները կարևոր են, ձեր հոգևոր պատրաստվածությունը և վկայությունը կհրավիրեն Հոգին` հաստատելու այդ վարդապետությունները երեխաների սրտերում:

Երգեցողության ժամ

Երեխաների Խմբում երաժշտությունը պետք է ստեղծի ակնածալի մթնոլորտ, ուսուցանի ավետարանը և օգնի երեխաներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը և երգից բխող ուրախությունը:Միացյալ ժամի 20 րոպեն պետք է նվիրվի երգելուն ու երաժշտություն ուսուցանելուն: Այսպիսով դուք բավականին ժամանակ կունենաք նոր երգ սովորեցնելու համար և օգնելու երեխաներին հաճույքով երգել:

Այս գրքույկում զետեղված է նոր երգ, որը երեխաները պետք է սովորեն այս տարի (տես էջ 28): Այն նաև պարունակում է «Ինչպես օգտագործել երգը Երեխաների Խմբում» վերնագրով բաժին (տես էջեր 26-27) և լրացուցիչ մտքեր երեխաներին երգեր սովորեցնելու վերաբերյալ (տես էջեր 3, 11, 17):

Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի ղեկավարության ներքո, հաղորդության ժողովին երեխաների ելույթն անց է կացվում սովորաբար տարվա չորրորդ եռամսյակում: Տարվա սկզբում, նախօրոք ծրագրերը քննարկելու նպատակով, հանդիպեք եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության խորհրդականի հետ, որը պատասխանատու է Երեխաների Խմբի համար: Երբ ծրագրերը վերջնական կլինեն, ստացեք նրա հավանությունը:

Ծրագրեք այնպես, որ երեխաները ներկայացնեն ծրագիրը միացյալ ժամի ամսական թեմաների հիման վրա: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Երբ ծրագրում եք, որ երեխաները կիսվեն այս տարվա թեմայի մասին իրենց սովորածով, մտածեք, թե ինչպես կարող են նրանք օգնել ներկաներին կենտրոնանալ ավետարանի այն վարդապետությունների վրա, որ իրենք են ուսուցանում: Նախագահության անդամներից մեկը կարող է ավարտել ժողովը ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղեցույցները.

  • Փորձերը դասերից կամ ընտանիքներից անտեղի ժամանակ չպետք է խլեն:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ հագուստներ և տեսանյութեր:

հաղորդության ժողովի ելույթ

Այս գրքույկում օգտագործված աղբյուրները

Այս գրքույկում օգտագործվել են հետևյալ նշաններն ու հապավումները.

ԵԵԵրեխաների Երգարան

ԱԱԳԱվետարանի արվեստի գիրք

Շատ դասեր ներառում են առաջարկություններ նկարները օգտագործելու վերաբերյալ: Դուք կարող եք նկարներ գտնել Ավետարանի արվեստի գրքում, Երեխաների խմբի դասագրքի նկարների հավաքածուի մեջ, Եկեղեցու ամսագրերում և images.lds.org կայքում:

2018թ. Ուսումնական Ծրագիր

Ընդհանուր Ծրագիր

Մանկամսուր. Նայեք ձեր փոքրիկներին, Արևաշող. Երեխաների Միություն 1, ԸՃ 4–7. Երեխաների Միություն 2, Խիզախներ 8–11. Երեխաների Միություն 6

Հիմնական Ծրագիր

Արևաշող. Երեխաների Միություն 1, ԸՃ 4–7. Երեխաների Միություն 2, Խիզախներ 8–11. Երեխաների Միություն 5