«Մորմոնի Գիրք. Սեմինարիայի ուսանողի ձեռնարկի նախաբան», Մորմոնի Գիրք. Ուսանողի ձեռնարկ (2024)
«Նախաբան», Մորմոնի Գիրք. Ուսանողի ձեռնարկ
Մորմոնի Գիրք. Սեմինարիայի ուսանողի ձեռնարկի նախաբան
Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքների անդամներին և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ:
Այս ձեռնարկի դասերը նախատեսված են օգնելու ձեզ հասնել այդ նպատակին, երբ ուսումնասիրում եք Մորմոնի Գիրքը: Այս ձեռնարկը պարունակում է 255 դաս: Պարտադիր չէ, որ ավարտեք այդ բոլոր դասերը: Այդ դասերի մեծ մասը համահունչ է Եկ, հետևիր ինձ ձեռնարկի սուրբ գրությունների հատվածներին, որոնք ուսումնասիրելու են անհատներն ու ընտանիքները: Մյուս դասերը կապված են վարդապետության սերտման հետ: Ձեր ուսուցիչը կօգնի ձեզ իմանալ, թե որ դասերն ավարտեք տանը և որոնք միասին կատարեք դասարանով:
Յուրաքանչյուր դասի աշխատանքը ներառում է առաջադրանքներ, որոնք դուք կներկայացնեք ձեր ուսուցչին: Այդ հանձնարարությունները նշված են հետևյալ պատկերակով՝ ։ Ուշադիր մտածեք, թե ինչպես եք կատարելու այս հանձնարարությունները: Դա կօգնի ձեզ ավելի իմաստալից փորձառություններ ունենալ՝ սուրբ գրություններից ճշմարտություններ սովորելիս և կիրառելիս: Աղոթեք ձեր դասերը սկսելուց առաջ, առաջնորդություն և ուղղորդում փնտրեք Սուրբ Հոգուց, որ օգնի ձեր ուսումնասիրությանը: Գտեք հնարավորություններ և ձեր ընտանիքի և ուրիշների հետ կիսվեք ձեր սովորածով: Այդպիսով կխորացնեք ձեր դարձը դեպի Փրկիչը և Նրա վերականգնված ավետարանը: