«Գնահատեք ձեր գիտելիքները 1. 1 Նեփի 1–15» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Գնահատեք ձեր գիտելիքները 1. 1 Նեփի 1–15» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Գնահատեք ձեր գիտելիքները 1
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:
Ուսումնասիրեք Մորմոնի Գիրքն ամեն օր
-
Ի՞նչ որոշակի բաներ կան, որ անում եք ամեն օր կամ ամեն գիշեր:
-
Ի՞նչ կարող է պատահել, եթե մի օր կամ ավելի երկար չանեք այս գործողությունները:
-
Ինչո՞ւ պետք է ձգտենք ամեն օր ուսումնասիրել սուրբ գրություններ:
Ընտրեք ստորև ներկայացված պնդումներից մեկը, որով կնկարագրեիք Մորմոնի Գրքի ձեր ամենօրյա ուսումնասիրությունը.
-
Իմ ուսումնասիրությունն ինձ իմաստալից է թվում և շարունակական է եղել:
-
Իմ ուսումնասիրությունը լավ է, երբ անում եմ այն, բայց ոչ պարբերաբար:
-
Ես հետևողականորեն ուսումնասիրում եմ, բայց շատ բան չեմ ստանում դրանից:
-
Ես դժվարությամբ եմ հասկանում այն, ինչ կարդում եմ և հազվադեպ եմ ինքնուրույն ուսումնասիրում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակին հասնելու համար ես ոչինչ չեմ արել:
-
Այլ. բացատրեք ձեր պատասխանը:
Ամենօրյա նպատակին հասնելու ուղղությամբ խոչընդոտ ունենալը բնական է: Կարևոր է անընդհատ փորձելը:
-
Ի՞նչն է հաջողվել Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս: Ի՞նչը կցանկանայիք ավելի լավ կամ այլ կերպ անել:
Անձնական մտքեր ու զգացողություններ Մորմոնի Գրքի մասին
Լեքիի երազը
Մտածեք, թե Լեքիի երազի տարբեր հատվածներն ինչպես կարող են օգնել մարդկանց հետևյալ իրավիճակներում.
-
Մի երիտասարդ տղա ժամանակ է անցկացնում մի խումբ մարդկանց հետ, որոնք որոշում են հետ կանգնել Իմաստության խոսքից և նրան էլ ստիպում են նույնն անել:
-
Մի երիտասարդ կին կարծում է, որ կարող է լրջորեն զբաղվել սուրբ գրությունների ուսումնասիրությամբ, երբ իր լարված կյանքի ռիթմը խաղաղվի:
-
Մի երիտասարդ տղամարդ սկսում է ամաչել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամությունից, երբ լսում է, որ ուրիշները ծաղրում են հավատացյալ մարդկանց:
Դուք կարող եք պահել պատվիրանները
1 Նեփի 3 գլխին վերաբերող դասի ժամանակ դուք, գուցե, նպատակ եք սահմանել՝ ավելի հնազանդ լինել մի պատվիրանի, որը պահելը դժվար էր ձեզ համար: Մտածեք, թե այդ նպատակին հասնելու ուղղությամբ ինչ առաջընթաց ունեք և գրի առեք ձեր մտքերը սուրբ գրությունների ուսումնասիրության կամ ձեր անձնական օրագրում: Մտածելիս և գրելիս դիտարկեք հետևյալ հարցերը․
-
Ի՞նչ արդյունքի եք հասել այս պատվիրանին հնազանդվելու ջանքերում:
-
Ի՞նչ հաջողություններ կամ խոչընդոտներ եք ունեցել:
-
Ինչպե՞ս կհարմարեցնեիք ձեր ծրագիրը:
-
Ինչպե՞ս եք օրհնվել ձեր ջանքերի համար:
-
Ինչպե՞ս է Տերը ճանապարհ պատրաստել ձեր հնազանդության համար:
Եթե դուք չեք մտածել որևէ պատվիրանի մասին, որը կարող է դժվար լինել ձեզ համար պահել, մտածեք դրա մասին հիմա: Որոշեք, թե ինչ գործողություններ կարող եք ձեռնարկել այն լիարժեք պահելու համար:
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է, որ Տիրոջ հանդեպ ունեցած Նեփիի վստահությունը կարող է քաջալերել մեզ այն պահերին, երբ դժվարանանք հնազանդվել Տիրոջ պատվիրաններին.
Երիտասարդ Նեփին Մորմոնի Գրքում մեր մեջ ցանկություն է սերմանում զարգացնել վստահություն Տիրոջ հանդեպ՝ Նրա պատվիրաններին հնազանդվելու համար, որքան էլ դա դժվար թվա մեզ: Նեփին հանդիպեց վտանգի և հնարավոր մահվան, երբ ասաց վստահության այս խոսքերը, որոնք մենք կարող ենք և պետք է ամուր պահենք մեր սրտերում. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» [1 Նեփի 3.7] (Հենրի բ. Այրինգ, «Վստահիր Աստծուն, հետո գնա ու արա», Լիահոնա, նոյեմբեր 2010, 71):