Սեմինարիա
1 Նեփի 19–22. «Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա»


«1 Նեփի 19–22. Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 19–22. Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 19–22

«Նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա»

Բարի հովիվը

Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ ձեզ համար կարևոր մի անձ հիշում է ձեզ: Իսրայելի ցրման և հավաքման մասին ուսուցանելիս Նեփին օգտագործեց Եսայիայի մարգարեությունները, որպեսզի ցույց տա, որ Տերը չի մոռանա Իսրայելի ցրված տունը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ զգալ Տիրոջ սերը ձեր և բոլոր մարդկանց հանդեպ, նաև զգալ նրանց Իր շուրջը հավաքելու Տիրոջ ցանկությունը:

Փրկչի սերը մեր հանդեպ

Լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրս կարող ենք ճանաչել ու զգալ Աստծո սերը մեր կյանքում, սակայն կան ժամանակներ, որոնց ընթացքում գուցե բոլորովին չհասկանանք այն: Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որը ձեզ ասում է, որ համոզված չէ, թե Աստված սիրում է իրեն:

  • Սուրբ գրություններից ո՞ր հատվածով կկիսվեիք,, որը կարող էր օգնել ձեր ընկերոջը:

  • Ի՞նչ փորձառություններով կկիսվեիք ձեր ընկերոջ հետ, որոնք ցույց կտային, թե ինչպես եք իմացել ու զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը:

Խորհեք, թե ինչ զգացողություններ ունեք Աստծո՝ ձեր հանդեպ ունեցած սիրո մասին, ինչպես նաև մտածեք, թե ինչ հարցեր ու մտահոգություններ ունեք: Ուսումնասիրության ընթացքում փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ու զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր հանդեպ:

Նեփին ուսուցանում է Փրկչի սերը մեր հանդեպ

1 Նեփի 19 գլխում Նեփին մարգարեացավ Հիսուս Քրիստոսի ապագա կյանքի և առաքելության մասին. Կարդացեք 1 Նեփի 19.7–10 հատվածները և գտեք, թե Նեփին ինչ էր ուսուցանում այն մասին, թե ինչպես են վարվելու Հիսուս Քրիստոսի հետ Նրա երկրային կյանքի ընթացքում, և ինչու էր Նա կամենալու, որ Իր հետ այդպես վարվեին:

  • Ո՞ր բառերն ու արտահայտությունները տպավորվեցին այդ հատվածներից: Ինչո՞ւ:

  • Այս հատվածների ուսմունքների ընկալումն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած զգացողությունների վրա:

Հիսուս Քրիստոսի մասին իր սեփական մարգարեությունները հիշատակելուց հետո Նեփին պատմում էր Հին Կտակարանից մարգարե Եսայիայի մարգարեությունները Իսրայելի ցրման և հավաքման մասին: Այս մարգարեությունները կարևոր էին Նեփիի և նրա ընտանիքի համար, որոնք հեռացել էին Երուսաղեմի իրենց տնից՝ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց ամբարշտության պատճառով: Եսայիաի մարգարեություններում ասվում էր, որ իսրայելացիներից շատերը ցրված ժամանակ Աստծո կողմից մոռացված լինելու զգացում կունենան:

Կարդացեք 1 Նեփի 21.14–16 հատվածները և փնտրեք Տիրոջ խոսքերը՝ ուղղված նրանց, ովքեր իրենց մոռացված կզգան:

Փրկչի սերը դրսևորվում է Իր ժողովրդին հավաքելու Նրա պատրաստակամությամբ

Հին Իսրայելի ժողովուրդը ցրվեց, երբ դադարեց փառաբանել Եհովային և դրժեց իր ուխտերն ու Աստծո պատվիրանները (տես 2 Նեփի 6.10–11, 10.3–6): Իսրայելի ժողովուրդը հավաքվում է, երբ դարձի են գալիս դեպի Քրիստոսը, մկրտության միջոցով ընդունում են Նրա ավետարանը և պահում են Նրա պատվիրանները: Փրկիչը ցրված Իսրայելին խոստացել էր, որ չի մոռանալու նրանց, և որ վերջին օրերում հավաքելու է նրանց Իր շուրջը (տես 1 Նեփի 15.13–14, 2 Նեփի 6.11, 9.1–2, 10.7–8):

Ուսումնասիրեք 1 Նեփի 21 և 22 գլուխները, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչի մասին էր Եսայիայի մարգարեությունը, և ինչ էր նա ուսուցանում այս գլուխներում:

Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ Իսրայելի հավաքման մասին վերջին օրերում: Ուշադրություն դարձրեք այն բառերին ու արտահայտություններին, որոնք մատնանշում են Տիրոջ սերն Իր ժողովրդի հանդեպ:

Ըստ հնարավորության՝ դիտեք Ռենու Սինգ անունով մի երիտասարդ կնոջ մասին պատմող «Աստված ծրագիր ունի ձեզ համար» տեսանյութը (7:06), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Նկատեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես հասավ նրան օգնության և օգնեց հավաքվել Իր շուրջը:

7:15

Այսօրվա դասի ավարտին մտածեք, թե ինչ սովորեցիք և ինչ զգացիք Աստծո սիրո մասին: Մտածեք, թե Աստված ինչպես հիշեց ու օգնեց ձեզ ողորմությամբ ու բարությամբ: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ցույց տաք ձեր երախտագիտությունը այն բաների համար, որ Նա արել է ձեզ համար: Ձեր մտքերն ու հոգևոր տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում: