Սեմինարիա
Մոսիա 9–10․ «Տիրոջ ուժով»


«Մոսիա 9–10․ «Տիրոջ ուժով»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 9–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 9–10

«Տիրոջ ուժի մեջ»

երիտասարդները աղոթելիս

Հնարավո՞ր է այնքան կենտրոնանալ մեր ցանկացած ինչ-որ բանի վրա, որ որոշումներ կայացնենք՝ առանց հնարավոր հետևանքները հաշվի առնելու: Զենիֆն այնքան էր կենտրոնացած Նեփիի երկիր վերադառնալու և այնտեղ քաղաքները վերակառուցելու վրա, որ թերացել էր հաշվի առնել որոշ բացասական հետևանքներ, որոնք կարող էին բխել իր որոշումից: Հետևանքներից որոշներն զգալուց հետո Զենիֆը և իր ժողովուրդը հավատքով դարձան դեպի Տերը: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք Տիրոջից ուժ ստանալ, երբ աղոթում և առաջ եք շարժվում հավատքով:

Արևի խավարում

  • Արևը 400 անգամ մեծ է լուսնից, հետևաբար, լուսինն ինչպե՞ս կարող է արևի խավարում առաջացնել կամ փակել արևի լույսն ու ջերմությունը, ինչպես պատկերված է հետևյալ նկարում:

արևի խավարում

Որովհետև լուսինն ավելի մոտ է երկրին, քան արևը, ինչի հետևանքով կարող է արևի չափով հայտնվել արևի դիմաց և փակել արևի լույսը: Նույնիսկ ձեր բութ մատին հավասար փոքր իրը կարող է փակել ձեր տեսադաշտը դեպի արևը, եթե այն շատ մոտ պահեք ձեր աչքերին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Է. Սթիվենսոնը բացատրել է, թե արևի խավարումն ինչպես կարող է նմանություն ունենալ մեր հոգևոր կյանքին: Դիտեք «Հոգևոր խավարում» (15:12) տեսանյութի 1:01-3:53 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.orgկամ կարդացեք ստորև բերված խոսքերը:

2:3

Ինչպես որ չափերով շատ փոքր լուսինը կարող է փակել հսկայական արևը, մարելով նրանից բխող լույսն ու ջերմությունը, նմանապես կարող է հոգևոր խավարում տեղի ունենալ, եթե թույլ տանք, որ մեր հայացքն այնքան մոտենա կյանքի ամենօրյա փոքրիկ խոչընդոտող անախորժություններին, որ այլևս տեսանելի չլինի Հիսուս Քրիստոսից բխող լույսի ու Նրա ավետարանի մեծությունը, պայծառությունն ու ջերմությունը (Գարի Ի. Սթիվենսոն, «Հոգևոր խավարում», Լիահոնա, նոյեմբեր 2017, 45):

  • Մենք երբեմն ի՞նչ ավելի փոքր բաների վրա ենք կենտրոնանում, որոնք կարող են մթագնել մեր կենտրոնացումը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա:

  • Ի՞նչ դժվարություններ կամ բացասական հետևանքներ կարող են լինել այդ փոքր բաների վրա չափից շատ կենտրոնանալու արդյունքում:

Մտածեք, թե ինչի վրա եք կենտրոնանում, որը կարող է մթագնել ձեր տեսլականը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ վերանայել ձեր կենտրոնացումը Տիրոջ վրա, որպեսզի խուսափեք «հոգևոր խավարումից»:

Զենիֆի գերեռանդ վարքագիծը

Նախորդ դասերից մեկի ժամանակ դուք իմացաք, որ Զենիֆը մարդկանց մի խմբի առաջնորդում էր Զարահեմլայի երկրից դեպի Նեփիի երկիր վերադառնալու ճանապարհին:

նկար, որում պատկերված են Նեփիի երկիրը վերանվաճելու նեփիացիների ճամփորդությունները

Զենիֆը մեծ ցանկություն ուներ ժառանգելու այդ երկիրը, բայց նրա կենտրոնացումը խնդիրների առաջ կանգնեցրեց նրան ու նրա ժողովրդին:

Կարդացեք Մոսիա 9.1–3, 6, 10–15 հատվածները (տես նաև Մոսիա 7.21) և փնտրեք, թե Զենիֆի և նրա ժողովրդի կենտրոնացումն ինչպես հանգեցրեց բացասական հետևանքների: Ի դեպ, գերեռանդ նշանակում է չափազանց շատ ձգտել ինչ-որ բանի հասնել կամ ինչ-որ բան ստանալ:

  • Որո՞նք էին գերեռանդ լինելու և Տիրոջը հիշել հապաղելու մի քանի հետևանքները:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ գերեռանդ լինելը և Տիրոջը հիշել հապաղելը կարող է բացասական հետևանքներ ունենալ:

  • Այսօր ինչպե՞ս կարող է դրսևորվել մեր գերջեռանդ լինելը և Տիրոջը հիշել հապաղելը:

  • Ի՞նչ բացասական հետևանքների կարող ենք հանդիպել:

Դիմեք Տիրոջը

Զենիֆը և իր ժողովուրդը տարիներ շարունակ ապրում էին խաղաղությամբ, իսկ այդ ընթացքում լամանացիների թագավորը ձգտում էր իրականացնել նրանց գերեվարելու իր ծրագիրը: Կարդացեք հետևյալ հատվածները՝ տեսնելու, թե Զենիֆը և իր ժողովուրդն ինչպես դարձան դեպի Տերը, երբ լամանացիները եկան նրանց երկիրը զավթելու:

  • Ի՞նչ արեց ժողովուրդը՝ Տիրոջն ապավինելու համար: Որո՞նք էին արդյունքները:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս պատմությունից։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս պատմությունից, հետևյալն է. եթե աղոթենք և հավատքով առաջ շարժվենք, մեր դժվարություններին կարող ենք դիմակայել Տիրոջ ուժով:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը համոզում է ձեզ, որ ապավինեք Նրանց՝ աղոթելով և առաջ շարժվելով հավատքով:

  • Ի՞նչ եք զգում, երբ գիտեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը, այնուամենայնիվ, կօգնեն մեզ մեր դժվարություններում՝ նույնիսկ սխալներ գործելուց հետո:

  • Ձեր կամ ուրիշների կյանքից կամ սուրբ գրություններից ի՞նչ օրինակներ կան, որոնք այս ճշմարտությունն են ներկայացնում:

Այս ճշմարտության օրինակներից մեկը տեսնելու համար կարող եք դիտել «Աղոթք» տեսանյութը (4:12), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.orgկամ Ղուկաս 22:39–45 հատվածում կարդալ Փրկչի մասին, ով որպես օրինակ ցույց է տալիս այս սկզբունքը:

4:12

Իրական կյանքում կիրառվող ճշմարտություններ

Պատկերացրեք, որ մի երիտասարդ աղջիկ զգում է, որ կասկածում է իր վկայության մեջ: Երբ նա հետադարձ հայացք է նետում իր կյանքին, հասկանում է, որ այնքան շատ է կենտրոնացել լավ գնահատականներ ստանալու և ապագայի համար պատրաստվելու վրա, որ գուցե չի զարգացրել իր վկայությունն այնպես, ինչպես պետք է զարգացներ և այժմ անկեղծորեն կասկածում է՝ արդյոք Եկեղեցին ճշմարիտ է:

  1. Մոսիա 9–10 գլուխներում ձեր սովորածի և ձեր անձնական փորձառությունների օգնությամբ պատասխանեք հետևյալ հարցերին: Նաև մտածեք, թե ձեր պատասխաններն ինչպե՞ս կարող են ձեր կյանքում կիրառվել:

    • Նա ինչպե՞ս կարող է «ուժգնորեն աղերսել առ Տերը» (Մոսիա 9.17): Ինչպե՞ս կնկարագրեիք այս տեսակի աղոթքը:

    • Տիրոջն ուժգնորեն աղերսելուց հետո նա ինչպե՞ս կարող է վստահել Տիրոջը և առ Հիսուս Քրիստոս հավատքով առաջ գնալ:

    • Ուրիշ ի՞նչ խորհուրդ կտայիք այս երիտասարդ աղջկան անել: Ինչո՞ւ: