«Հելաման 13, Մաս 1. Տիրոջ ողորմածությունը», Մորմոնի Գիրք․ Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հելաման 13, Մաս 1», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Հելաման 13, Մաս 1
Տիրոջ ողորմածությունը
Ըստ ձեզ՝ Աստված ի՞նչպես է վերաբերվում մեզ, երբ մենք մեղք ենք գործում։ Շատ նեփիացիներ ապստամբեցին Աստծո և Նրա պատվիրանների դեմ, և Աստված Սամուել Լամանացուն ապաշխարելու հստակ ուղերձով ուղարկեց նրանց մոտ, որպեսզի կարողանան ներում ստանալ։ Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Տիրոջ ողորմած և ներող էությունը։
Թշվառություն՝ մեղքի հետևանքով
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը պատմել է դժվար հանգամանքներում հայտնված կնոջ մասին հետևյալ պատմությունը։ Մտածեք, թե ինչ կցանկանայիք, որ նա իմանար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Դիտեք «Ապաշխարություն և դարձ» տեսանյութի 0:00–0:50 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ խոսքերը։
Երբ ես և երեց Դեյվիդ Ս. Բաքսթերը մեքենայով գնում էինք մասնակցելու ցցի համաժողովին, կանգ առանք ճաշելու մի ռեստորանում։ Ավելի ուշ, երբ վերադառնում էինք մեր մեքենան, մի կին ձայն տվեց մեզ և մոտեցավ։ Մենք ապշած էինք նրա տեսքից։ Նրա խնամվածությունը (կամ դրա բացակայությունը) ես քաղաքավարի կանվանեի «ծայրահեղ»։ Նա հարցրեց, թե արդյո՞ք մենք Եկեղեցու երեցներ ենք: Մենք ասացինք. «Այո»: Գրեթե առանց քաշվելու, նա պատմեց մեղքերով ծանրաբեռնված իր ողբերգական կյանքի պատմությունը: Այժմ՝ ընդամենը 28 տարեկանում, նա թշվառ էր։ Նա իրեն անարժեք էր զգում և ապրուստի միջոցներ չուներ։ … Արտասվալից աղերսելով, նա հարցրեց՝ արդյո՞ք կա որևէ հույս իր համար, որևէ ուղի՝ դեպի վեր և դուրս՝ իր հուսալքությունից: (Ռասսել Մ. Նելսոն, «Ապաշխարություն և դարձ», Լիահոնա, մայիս 2007 թ․, 102)
-
Եթե հնարավորություն ունենայիք խոսելու այդ կնոջ հետ, ի՞նչ ճշմարտություններ կցանկանայիք, որ նա իմանար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
-
Ի՞նչ կանեիք, որպեսզի փորձեիք օգնել այդ կնոջը։
-
Նրա ներկայիս զգացումներն ինչպե՞ս կարող են ազդել դեպի Փրկիչը դառնալու նրա ցանկության վրա։
Գուցե դուք կամ ձեզ ծանոթ որևէ մեկը նույնպես անարժեքության կամ աններելիության զգացում եք ունեցել։ Խորհեք, թե իրականում ինչ համոզմունք ունեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ու ներման մասին։
Այս դասն ուսումնասիրելու ընթացքում փնտրեք գաղափարներ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բնույթի ու այն մասին, թե Նրանք ինչպես են վերաբերվում մեզ, երբ մենք մեղք ենք գործում։ Խորհեք, թե այդ ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ և ձեզ ծանոթ մարդկանց։
Սամուել Լամանացին
Այս կնոջ նման նեփիացիներն էլ խրվեցին մեղքի մեջ։ Իր սիրով Տերը մարգարե Սամուելին ուղերձով ուղարկեց նրանց մոտ։
Կարդացեք Հելաման 13.5–8, 11, 39, 14.11–13, 15.3 հատվածները և փնտրեք, թե ինչ եք սովորում Տիրոջ մասին, մասնավորապես՝ գաղափարներ, որոնք կարող են օգնել մեզ, երբ մեղանչում ենք։ (Օգտակար կլինի իմանալ, որ խրատել [տես Հելաման 15.3] նշանակում է շտկել կամ կարգապահություն հաստատել։ Տես Սուրբ գրքերի ուղեցույցը, «Խրատել, Խրատում», scriptures.ChurchofJesusChrist.org)
Տիրոջ ողորմածությունը և ներումը
Ճշմարտություններից մեկը, որ սովորում ենք այդ հատվածներից, այն է, որ Տերը ողորմածությամբ զգուշացնում է մարդկանց մեղքի հետևանքների մասին և ներում է նրանց, ովքեր ապաշխարում են։
Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) վկայել է, որ «բոլորին հասու է ներող ողորմածությունը» («Քննարկում․ 3-ը հոկտեմբերի, 1841 թ․, ինչպես հրապարակված է «Times and Seasons»-ում», 577, josephsmithpapers.org)։
-
Տիրոջ ողորմած և ներող էությունը հասկանալն ինչպե՞ս կարող է ազդել մեր մեղքերի և ապաշխարության վերաբերյալ ունեցած մեր զգացողության վրա։
Կարևոր է հասկանալ, որ թեև Տերը ողորմած է, Նա նաև կատարելապես արդար է։ Նա չի անտեսում կամ չեղարկում մեր մեղքերի հետևանքները։ Բայց քանի որ Փրկիչն Իր Քավությամբ վճարել է մեր մեղքերի համար և «բավարարել արդարության պահանջները» (Մոսիա 15.9), Նա մեզ ներում է առաջարկում, երբ ապաշխարում ենք։
-
Տիրոջ կատարյալ արդարության և ողորմածության մասին իմանալն ինչպե՞ս կարող է ազդել Նրա հետ ձեր ունեցած հարաբերության վրա։
Պատկերացրեք, թե Տիրոջ մասին խորը հասկացողությունը ինչպես կփոխեր այն կնոջ կյանքը, որի մասին դասի սկզբում խոսում էր նախագահ Նելսոնը։ Կնոջ համար մի բացատրություն պատրաստեք՝ կատարելով հետևյալը․
Նախագահ Նելսոնը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այդ կնոջ հետ։ Դիտեք «Ապաշխարություն և դարձ» տեսանյութի 0:50–1:27 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ խոսքերը։
Երբ խոսում էր, բացահայտվեց նրա բարեհոգությունը: Արտասվալից աղերսելով, նա հարցրեց՝ արդյո՞ք կա որևէ հույս իր համար, որևէ ուղի՝ դեպի վեր և դուրս՝ իր հուսալքությունից:
«Այո», պատասխանեցինք մենք. «հույս կա»։ Հույսը կապված է ապաշխարության հետ: Դուք կարող եք փոխվել: Դուք կարող եք «գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել նրանում» [Մորոնի 10.32]։ Մենք հորդորեցինք նրան չհետաձգել ապաշխարությունը [տես Ալմա 13.27-ը, 34.33-ը]: Նա խոնարհաբար հառաչեց և անկեղծորեն շնորհակալություն հայտնեց մեզ: (Ռասսել Մ. Նելսոն, «Ապաշխարություն և դարձ», Լիահոնա, մայիս 2007 թ․, 102)
Հաջորդ դասին խոսվելու է ապաշխարության և այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել ապաշխարության ճանապարհին մեզ հանդիպող խոչընդոտները։
Որոշ ժամանակ անկեղծորեն խորհեք, թե Տիրոջն ավելի լավ հասկանալը ինչպես կարող է օգնել ձեզ, երբ մեղք եք գործել։ Գրեք, թե ինչ սովորեցիք և զգացիք, որն ամենակարևորն էր ձեզ համար, և ինչու։ Մտածեք, թե Տիրոջ ողորմած և ներող էությունն ավելի լավ հասկանալը և հաճախ ապաշխարելը ինչպես կարող է ավելի մեծ խաղաղություն բերել մեր կյանք։
Կարող եք ձեր սիրելի անձի հետ կիսվել, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր։