Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 6․ Ալմա 17–Ալմա 52


«Գնահատեք ձեր գիտելիքները 6․ Ալմա 17–Ալմա 52», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 6

Ալմա 17Ալմա 52

Երիտասարդ աղջիկն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ վերջին շրջանում կատարած ուսումնասիրության ընթացքում։

Օգնեք ուսանողներին սովորել արժևորել ինքնագնահատումը։ Կանոնավոր և հետևողական ինքնագնահատումը կարող է օգնել ուսանողներին տեսնել, թե ինչպես են ավելի նմանվում Փրկչին։ Առաջարկեք նրանց աղոթքով մտածել, թե ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին և ինչ են զգում Նրա հանդեպ։ Խրախուսեք նրանց անկեղծորեն գնահատել իրենց առաջընթացը և մտածել, թե ինչ փոփոխություններ կարող են կատարել, երբ ձգտում են ապրել Նրա ավետարանով։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել անցած մի քանի շաբաթվա ընթացքում։ Օգտակար կլինի, եթե նրանց հանձնարարեք վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիրը կամ սուրբ գրություններում կատարած նշումները։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Չափեք աճը

  • Ինչի՞ համար են օգտագործվում հետևյալ սարքերը։

Կարող եք ցուցադրել ստորև պատկերված սարքերի նկարներ կամ հնարավորության դեպքում՝ բերել իրական սարքեր։

բերանի օգտագործման ջերմաչափ
արյան ճնշման չափիչ սարք
քաշը չափող կշեռք
  • Այս սարքերից յուրաքանչյուրն ինչո՞վ է արժեքավոր և կարևոր։

Որքան կարևոր է ֆիզիկական առողջության և աճի չափումը, նույնքան կարևոր է ձեր հոգևոր առողջությունը և առաջընթացի գնահատումը։ Այս դասում դա անելու հնարավորություն կունենաք։

Օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպիսի հոգևոր առաջընթաց են ունեցել վերջին շրջանում՝ տալով նմանատիպ հարցեր։ Կարող եք ցուցադրել այս հարցերը և առաջարկել ուսանողներին օրագրերում գրանցել իրենց պատասխանները՝ նախքան դրանցով դասարանի հետ կիսվելը։

  • Ի՞նչ եք սովորել վերջերս, որի համար երախտապարտ եք։

  • Վերջերս ի՞նչ փոփոխություններ եք նկատել ձեր զգացողություններում և մոտեցումներում։

  • Ի՞նչ եղանակներով եք կիրառել այն, ինչ սովորել եք։

Կատարեք հետևյալ վարժությունները, որպեսզի գնահատեք ձեր հոգևոր գիտելիքները և աճը։ Կարող եք Երկնային Հորը խնդրել, որ օգնի ձեզ հասկանալ, թե որքան եք աճել և որ ոլորտներում կատարելագործման կարիք ունեք։

Դասարանով Ալմայի գիրքն ուսումնասիրելու ընթացքում գուցե ընդգծվել են ճշմարտություններ, որոնք տարբերվում են ստորև ներկայացվող վարժությունների ճշմարտություններից։ Հարմարեցրեք ստորև ներկայացված վարժությունները՝ ներառելով ձեր ընդգծած ճշմարտությունները։ Հիշեք, որ այս դասում կարիք չկա անդրադառնալ բոլոր գաղափարներին կամ քննարկել դրանք այն գծային եղանակով, ինչպես գրված են։

Բացատրեք կարևոր ճշմարտություններ փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի դերի մասին

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին բացատրել փրկության ծրագրի կողմերը և Հիսուս Քրիստոսի դերը՝ հիմնվելով սուրբ գրությունների վերջին ուսումնասիրության վրա։ Հետևյալը հարմարեցրեք այնպես, որ օգնի ուսանողներին մտածել և բացատրել այն, ինչ սովորել են ձեր բացատրածի հիման վրա։

Ալմայի գրքի ուսումնասիրությունից գուցե սովորել եք բաներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ բացատրել փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի կարևոր դերի մասին ճշմարտությունները։

Ընտրեք, թե հետևյալ վարժություններից որոնք եք ցանկանում կատարել:

Կարող եք ուսանողներին ցուցադրել հետևյալ սցենարները և հարցերը, որպեսզի պատասխանեն դրանց։

Վարժություն 1. Փրկության ծրագիրը

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկի հարազատը վերջերս հեռացել է կյանքից։

  • Հիշեք ձեր վերջին ուսումնասիրությունից սովորած մի քանի ճշմարտություն և մտածեք, թե ինչ կարող եք պատմել ձեր ընկերոջը փրկության ծրագրի մասին։ Դա ինչպե՞ս կարող է օգնել նրան (տես Ալմա 11, 12, 40

Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք փրկության ծրագրի մասին առանձին հղումներ հիշեցնել, օրինակ՝ Ալմա 11.41–45, 12.24–25, 22.13–14, 40.11–14, 21, 23։

Վարժություն 2․ Հիսուս Քրիստոսի դերը

Պատկերացրեք, որ խոսում եք մեկի հետ, ով թերահավատորեն է վերաբերվում Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատքին։

  • Հիշեք ձեր վերջին ուսումնասիրությունից սովորած մի քանի ճշմարտություն և մտածեք, թե ինչ կարող եք պատմել այդ մարդուն Հիսուս Քրիստոսի կարևոր դերի մասին (Տես Ալմա 26, 34, 36:)

Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք Հիսուս Քրիստոսի դերի մասին առանձին հղումներ հիշեցնել, օրինակ՝ Ալմա 26.12–14, 16, 22, 35–37, 34.8–10, 36:16–21։ Օգտակար կլինի, եթե տեղեկացնեք ուսանողներին, որ բառերը, որոնք Ամմոնն ասում էր Աստծո մասին Ալմա 26 գլխում, կարող են վերաբերել՝ ինչպես Երկնային Հորը, այնպես էլ Հիսուս Քրիստոսին։

Զգացեք Հիսուս Քրիստոսի շնորհիվ փոխվելու ցանկության աճը

Ձեր վերջին ուսումնասիրությունից իմացել եք շատ մարդկանց մասին, որոնք փոխվել են, քանի որ իմացել են Հիսուս Քրիստոսի մասին։

Կարող եք ուսանողներին առաջարկել նշել Մորմոնի Գրքում ուսումնասիրած մարդկանցից մի քանիսին, որոնք փոխվել են Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Եթե անհրաժեշտ լինի, կարող եք կիսվել հետևյալ երեք օրինակներով։ Ուսանողներին կարելի է բաժանել խմբերի և հանձնարարել վերանայել հատվածների հետևյալ խմբերից մեկը։ Հետո յուրաքանչյուր խմբից մեկ ուսանող կարող է դասարանին ամփոփ ներկայացնել, թե ինչ է կարդացել խումբը։

  • Ի՞նչ նկատեցիք փոխվելու նրանց պատրաստակամության մեջ։

Մտածեք Հիսուս Քրիստոսի շնորհիվ փոխվելու ձեր ցանկության մասին։ Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելու ընթացքում։ Կարող եք դրանց պատասխանել ձեր օրագրերում։

Կարելի է ցուցադրել հետևյալ հարցերը, իսկ ուսանողները կարող են պատասխանել դրանց իրենց օրագրերում։

  • Ինքներդ զգացե՞լ եք նույն ցանկությունները, որ զգացել են Մորմոնի Գրքի այդ մարդիկ։ Ինչո՞ւ եք այդպես զգացել։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչը կարող էր նպաստել կամ նպաստել է, որ զգաք այդ նույն ցանկությունները։

Ստացեք հայտնություն Սուրբ Հոգուց

Սեմինարիայի կարևոր նպատակներից է օգնել ձեզ մեծացնել Սուրբ Հոգուց անձնական հայտնություն ստանալու ձեր կարողությունը:

Մտածեք, թե երբ եք անձնական հայտնություն ստացել Սուրբ Հոգուց։ Կարող եք վերանայել դասարանում կամ տանը ուսումնասիրության ընթացքում ձեր սուրբ գրություններում կամ օրագրերում կատարած նշումները։

Նախքան հետևյալ քննարկումը սկսելը օգտակար կլինի ցուցադրել «Լույսի նմուշներ․ Հայտնության ոգին» տեսանյութը (3։04), որը կօգնի ուսանողներին ճանաչել որոշ եղանակներ, որոնցով Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

3:4

Ուսանողներին առաջարկեք քննարկել որոշ եղանակներ, որոնցով վերջերս օրհնվել են՝ ստանալով անձնական հայտնություն Սուրբ Հոգու միջոցով։ Հետևյալ հարցերը կարող են օգնել դրանում։

  • Ի՞նչ գաղափարներ եք ստացել Սուրբ Հոգուց, երբ վերջին անգամ ուսումնասիրում էիք Մորմոնի Գիրքը։

  • Ի՞նչ եք հասկացել կամ զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Սուրբ Հոգու օգնությամբ:

  • Սուրբ Հոգին վերջերս ի՞նչ արդար գործողություններ է հուշել, որ կատարեք։

Խրախուսեք ուսանողներին շարունակել անձնական հայտնություն փնտրել Սուրբ Հոգուց և գործել դրա հիման վրա։