Սեմինարիա
Ալմա 43–52․ Ակնարկ


«Ալմա 43–52․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 43–52», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 43–52

Ակնարկ

Ալմայի գրքի վերջին մասը նկարագրում է գժտության և պատերազմի ժամանակաշրջանը։ Երբ Մորոնին տեսավ, որ նեփիացիներից շատերն սկսել են մոռանալ Տիրոջը, մտահոգվեց իր ժողովրդի հոգևոր և ֆիզիկական բարեկեցության համար։ Նա ստեղծեց ազատության դրոշը, որի վրա թվարկեց կարևոր բաները, որպեսզի իր ժողովուրդը մշտապես հիշի դրանք։ Նրա խոսքերը ոգեշնչեցին նրանց՝ ամրացնելու Աստծո հանդեպ իրենց նվիրումը։ Լամանացիների դեմ պատերազմներում օգտագործած նրանց ռազմավարությունները կարող են օգնել մեզ մշակել ռազմավարություններ, որոնք կարող ենք օգտագործել սատանայի դեմ մեր ամենօրյա պայքարում։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 43, 48–50

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին, որ սուրբ գրություններում գտնեն նմանություններ իրենց հետ և ստանան Տիրոջ պաշտպանությունը հակառակորդի մշտական և մեծացող գրոհներից։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Ալմա 43.18–21, 37–38 հատվածները և փնտրել դասեր, որոնք կարող են օգնել իրենց սատանայի դեմ ամենօրյա պայքարում։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ չորս քայլ՝ սուրբ գրություններում մեզ հետ նմանություններ գտնելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ցուցադրեք սուրբ գրություններում նմանություններ գտնելու չորս քայլերը։ Ուսանողներին նախապես տեղեկացրեք, որ դասարանով օրինակի վրա աշխատելուց հետո ինքնուրույն օգտագործելու են այդ չորս քայլերը։ Դա կարող է խրախուսել նրանց միացրած պահել տեսախցիկները և կենտրոնանալ դասի առաջին մասի ժամանակ, որպեսզի պատրաստ լինեն ինքնուրույն ավելի արդյունավետ աշխատել։

Ալմա 45–46

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ եղանակներով կարող են դրսևորել Աստծո հանդեպ իրենց նվիրումը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք թվարկել այն բաները, որոնք ոգեշնչում են իրենց և հիշեցնում Աստծո պատվիրանները պահելու մասին։

  • Աշխատաթերթ․ «Ժամանակակից ուսմունքներ, որոնք վերաբերում են ազատության դրոշին»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել Եկեղեցու բարձրագույն ղեկավարների ելույթներից յուրաքանչյուր հայտարարությունը, որպեսզի ուսանողները կարողանան հետևել, երբ բարձրաձայն կարդաք դրանք։

Ալմա 47–48

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին դիմակայել սատանայի՝ իրենց վրա իշխանություն ունենալու փորձերին։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 28.7–8, 21–22 հատվածները և մտածել օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է սատանան մեր օրերում օգտագործում այս մարտավարությունները։

  • Նկար․ ձկնորսական կարթ և խայծ

  • Տեսանյութ․ «Օ, չարի այդ խորամանկ ծրագիրը» (16:56, դիտել 0:43-2:30 հատվածը)

  • Գծապատկեր․ Լեքոնտին և Ամաղիկիան Անթիփաս լեռան մոտ

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք վիրտուալ գրատախտակի օգնությամբ ցուցադրել Լեքոնտիի նկարը լեռան գագաթին։ Ուսանողներին առաջարկեք վիրտուալ գրատախտակի վրա միասին կատարել նկարելու վարժությունը։ Խրախուսեք նրանցից յուրաքանչյուրին մասնակցել։

Գնահատեք ձեր գիտելիքները 6

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց սահմանած նպատակները, և ինչ աճ են ունեցել Մորմոնի Գրքի վերջին շրջանի ուսումնասիրության ընթացքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել անցած մի քանի շաբաթվա ընթացքում։ Օգտակար կլինի, եթե նրանց հանձնարարեք վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիրը կամ սուրբ գրություններում կատարած նշումները։

  • Նկարներ․ գործիքներ, որոնք օգտագործվում են ֆիզիկական առողջությունը կամ աճը չափելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ «Բացատրեք կարևոր ճշմարտություններ փրկության ծրագրի կամ Հիսուս Քրիստոսի դերի մասին» բաժնի համար կարող եք ուսանողներին երկու խմբի բաժանել և յուրաքանչյուր խմբի առանձին քննարկման սենյակ հատկացնել։ Մի խմբին կարող եք հանձնարարել քննարկել վարժություն 1-ը, իսկ մյուսին՝ վարժությունը 2-ը։ Քննարկումից հետո յուրաքանչյուր խմբից որևէ կամավոր կարող է մնացած դասարանի հետ ամփոփել իրենց խմբի պատասխանը։

Վարդապետության սերտման կրկնություն 15

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել մեծացնել ուսանողների հասկացողությունը Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունների մասին, ինչպես նաև դրանք բացատրելու նրանց կարողությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել մի բանի մասին, որը շատ լավ են հասկանում, օրինակ՝ հոբբի, սպորտաձև կամ դպրոցական առարկա։ Հանձնարարեք նրանց մտորել, թե ինչն է օգնել իրենց այդքան խորը ընկալում ունենալ և առաջարկեք կիսվել իրենց մտքերով։

  • Տեսանյութեր․ «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն» (13:29, դիտել 4:50-5:44 հատվածը), «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն» (10:52, դիտել 0:00-0:27 հատվածը)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ «Մորմոնի Գրքի վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ նախքան դասը սկսելը կարող եք վիրտուալ գրատախտակին գրել թյուրըմբռնում բառը և առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ մտքեր են ունենում, երբ մտածում են այս բառի մասին։ Հետո տրամադրեք դասում քննարկվող խոսքերը։ Որպես այլընտրանք կարող եք կիսվել թյուրըմբռնման մասին անձնական փորձառությամբ։