Սեմինարիա
3 Նեփի 20–22․ «Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»


«3 Նեփի 20–22․ «Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 20–22», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 20–22

«Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»

Հիսուս Քրիստոսը` մեկնած ձեռքերով

Կարո՞ղ եք մտածել ձեր կյանքի որևէ ժամանակահատվածի մասին, երբ օգտակար էր լինել այլ մարդկանց հետ։ Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ էր անընդհատ հորդորում իր ժողովրդին հավաքվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևոր առումներով։ Նեփիացիների շրջանում իր ծառայության ժամանակ Փրկիչը հայտարարեց, որ Երկնային Հայրը հիշելու է ցրված Իսրայելը հավաքելու Իր ուխտը։ Նա բացահայտել է նշաններ, որոնք օգնելու են մեզ ճանաչել, թե երբ է սկսվել վերջին օրերի հավաքումը։ Այս դասը կարող է օգնել ձեզ մասնակցել Իսրայելի հավաքմանը:

Օգնեք ուսանողներին գնահատված զգալ։ Ուսանողների ներդրումները գնահատելու դրական եղանակներ փնտրեք։ Երախտագիտություն արտահայտեք, երբ նրանք ներգրավվեն ուսումնական գործընթացում և օգնեք բոլորին անվտանգ զգալ, երբ կիսվեն իրենց մտքերով ու զգացումներով։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրելիս մտածել, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնել իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Լինել հավաքված

Սկսելու համար ձեռքում ճյուղ, պաղպաղակի փայտիկ կամ ատամմաքրիչ պահեք։ Ուսանողներին հանձնարարեք անել հետևյալը։

Մի պահ մտածեք իրավիճակներ, որոնցում դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ միայնակ են, անապահով են զգում կամ չունեն պատկանելու զգացում, ինչպես դուք։

Ճյուղը, պաղպաղակի փայտիկը կամ ատամմաքրիչը ավելացրեք նման առարակների փոքր խմբին։

  • Որևէ խմբի մաս լինելն ինչպե՞ս կարող է օգնել հաղթահարել այդ մտահոգությունները։

    Կարող եք ցույց տալ, թե առանձին փայտիկը կամ ատամմաքրիչն ինչպես կարող են հեշտությամբ կոտրվել, մինչդեռ դրանց խումբը կոտրելը շատ ավելի բարդ է։

    Հաջորդ հարցը պատկերավոր ցուցադրելու համար խմբին ավելացրեք մի բարակ փայտի կտոր, մի մեծ մեխ կամ մետաղական բլոկ։

  • Տիրոջ հետ խմբում լինելու ի՞նչ առավելություններ ունեն նրանք, ովքեր հետևում են Նրան։

    Կարող եք ցուցադրել հետևյալ պնդումները և ուսանողներին լուռ խորհելու ու ինքնագնահատում կատարելու ժամանակ տալ։

Խորհեք հետևյալ պնդումների շուրջ։ Գնահատեք, թե այս պնդումները որքանով են կիրառելի ձեզ համար՝ օգտագործելով «հիմնականում» «երբեմն» կամ «հազվադեպ» բառերը։

  • Ես զգում եմ, որ Տիրոջ հետ կապ ունեմ, և որ Նա պաշտպանում, փրկագնում և սիրում է ինձ։

  • Ես հասկանում են այն եղանակները, որոնցով Տերը հրավիրում է ինձ գալ դեպի Նա և ստանալ այդ օրհնությունները։

  • Ես փորձում են օգնել ուրիշներին հավաքվել Տիրոջ շուրջը և ապահովության ու պատկանելության զգացողություն ունենալ։

Այս դասն ուսումնասիրելիս դիտարկեք եղանակներ, որոնցով Տերը ձգտում է ապահով կերպով հավաքել ձեզ և ուրիշներին Իր ու Իր Եկեղեցու շուրջը։ Խորհեք, թե ինչպես կարող եք Տիրոջն օգնել հավաքման Իր սրբազան գործում։

«Ես կհավաքեմ»

Ամերիկա աշխարհամաս կատարած Իր այցի երկրորդ օրը Փրկիչն աղոթեց մարդկանց համար և օրհնեց նրանց, ապա հրաշալի հաղորդություն մատուցեց նրանց։ Հետո Նա մարգարեացավ վերջին օրերի Իր ուխտյալ ժողովրդի մասին։ Նրա մարգարեությունները հասկանալու համար կարևոր է հիշել հետևյալը․

  • Տերը նախկինում խոստացել էր Աբրահամին ու նրա հետնորդներին, այդ թվում՝ Հակոբին (անվանում են նաև Իսրայել), որ նրանք վայելելու են ավետարանի և քահանայության օրհնությունները (տե՛ս Աբրահամ 2․6–11

  • Իսրայելի հետնորդները, այդ թվում՝ նեփիացիները, ցրվել էին աշխարհով մեկ։ Տերը խոստացել էր կրկին հավաքել նրանց, որպեսզի ստանան ավետարանի օրհնությունները։

  • Բոլոր նրանք, ովքեր միանում են Եկեղեցուն, սակայն Իսրայելի անմիջական հետնորդներ չեն, ընդունվում են Իսրայել և կարող են ստանալ բոլոր նույն օրհնությունները։

Կարդացեք 3 Նեփի 20․11–13, 18, 22 հատվածները և գտեք, թե Տերն ինչ խոստացավ անել։ Օգտակար կլինի իմանալ հետևյալը․

  • Որաները (3 Նեփի 20․18) քաղված հացահատիկի խրձեր են։

  • Վերջին օրերում Տերն Իր արդարադատությամբ կործանելու է այն ամբարիշտներին, որոնք չեն ապաշխարի (տե՛ս 3 Նեփի 20․15–17, 19–20), իսկ Սրբերը կհավաքվեն Ամերիկա աշխարհամասում գտնվող Նոր Երուսաղեմ կոչվող վայրում (տե՛ս Հավատո Հանգանակ 1․10

  • Ի՞նչ բացահայտեցիք:

Ուշադիր լսեք ուսանողներին։ Նրանց կիսվելու ընթացքում առաջարկեք նրանց ցույց տալ այն արտահայտությունները կամ ճշմարտությունները, որոնք տպավորել են իրենց։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից այն է, որ Աստված կատարելու է վերջին օրերում Իսրայելի տունը հավաքելու Իր ուխտը։

Աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսանողներին ճանաչել Տիրոջ ջանքերը, որոնցով Նա փորձում է հավաքել նրանց։ Կարող եք ցուցադրել դասի սկզբի նկարը և տալ նման հարցեր․

  • Տերն ի՞նչ եղանակներով է բերում մեզ «Տիրոջ իմացությանը, … որը փրկագնել է [մեզ]» (3 Նեփի 20․13):

  • Թեև Նոր Երուսաղեմի մասին մարգարեություններն իրագործվելու են Հազարամյակում, Փրկչին հետևողներն ինչպե՞ս կունենան «երկնքի զորությունները … [նրանց] մեջ» այժմ (3 Նեփի 20․22): Ի՞նչ եղանակներով կարող ենք ունենալ Տիրոջը մեր «մեջ» (3 Նեփի 20․22):

  • Այս օրհնություններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ մեր կյանքում (նաև երբ մենակ, անապահով ենք զգում կամ պատկանելու զգացում չունենք)։

Վերջին օրերի հավաքման նշանները

Տերը խոստացավ մեր օրերում նշաններով ցույց տալ, որ Նա սկսել է Իր ժողովրդի հավաքումը։

Ուսանողներին ցուցադրեք կամ տրամադրեք հետևյալ համապատասխանեցման վարժության օրինակը։ Առաջարկեք նրանց այն կատարելիս աշխատել զույգերով կամ փոքր խմբերով։ Պատասխաններն են՝ 1-գ, 2-բ, 3-ա։

  1. 3 Նեփի 20․25–27

  1. «Մեծ և զարմանալի գործը» կամ Քրիստոսի Եկեղեցու վերականգնումը Նրա սպասավոր Ջոզեֆ Սմիթի միջոցով հավաքման նշան է։

  1. 3 Նեփի 21․1–2, 7

  1. Մորմոնի Գրքի ստեղծումը, «այս բաները, [որոնք Տերը հայտարարեց]» նշան են, որ Տերը հավաքում է Իսրայելի տունը։

  1. 3 Նեփի 21․9–11

  1. «Երկրի բոլոր ցեղերը [կ]օրհնվեն» նրանց միջոցով, ովքեր ուխտեր են կապել Տիրոջ հետ։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ճանաչենք Իր հավաքելու նշանները։

Ինչպե՞ս եք դուք հավաքվել։

  • Հետևյալից մեկն ինչպե՞ս է օգնել ձեզ հավաքվել Տիրոջ շուրջը և վայելել Նրա առաջարկած օրհնությունները։

    • Եկեղեցու անդամներ, որոնք պահում են իրենց ուխտերը

    • Մորմոնի գիրքը

    • Եկեղեցին

Ուսանողներին խրախուսեք կիսվել իրենց մտքերով և փորձառություններով։ Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով ու փորձառություններով։

«Երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն»

Որպես Եկեղեցու ուխտի անդամներ մենք պատասխանատվություն ունենք օգնելու «երկրի բոլոր ցեղերին օրհնվել» Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով (3 Նեփի 20․27)։ Հետևյալ վարժությունները կարող են օգնել ձեզ խորհել, թե ինչպես օգնել Տիրոջն Իր հավաքման գործում։

  1. Մի քանի րոպե կարդացեք Մորմոնի Գիրքը և փնտրեք հատվածներ կամ արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ գալ դեպի Տերը, զգալ Նրա սերը և ստանալ Նրա առաջարկած օրհնությունները։ Ձեր օրագրում գրի առեք հղումները և հիմնական արտահայտությունները։ Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել այդ հատվածներով ուրիշների հետ։

  2. Պատրաստեք, թե ինչ կարող եք ասել կամ գրել՝ Մորմոնի Գրքով ինչ-որ մեկի հետ կիսվելու համար։ Ներառեք գրքի վերաբերյալ ձեր զգացումները և ձեր կարծիքով այն ինչպես կարող է օգնել նրանց ավելի մոտենալ Փրկչին։

  3. Պատրաստեք, թե ինչ կարող եք ասել՝ հրավիրելու ինչ-որ մեկին ձեզ հետ հաճախել եկեղեցի կամ մասնակցել եկեղեցու միջոցառմանը։ Ներառեք ձեր մտքերն այն մասին, թե դա ինչպես կարող է օգնել նրանց, մասնավորապես՝ ավելի մոտենալ Տիրոջը։

Այս շաբաթ ուսումնասիրելիս աղոթքով ընտրեք մեկ միջոց, որով կարող եք օգնել հավաքել Իսրայելը։ Այլ գաղափարներ կներկայացվեն հաջորդ դասերի ընթացքում։ Փնտրեք Տիրոջ ուղղորդումը՝ իմանալու, թե որն է լավագույնը, որ պետք է անել։