«3 Նեփի 20–26. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 20–26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 20–26
Ակնարկ
Նեփիացիների շրջանում իր ծառայության ժամանակ Փրկիչը հայտարարեց, որ Երկնային Հայրը հիշելու է ցրված Իսրայելը հավաքելու Իր ուխտը և բացահայտել է նշաններ, որոնք օգնելու են մեզ ճանաչել, թե երբ է սկսվել վերջին օրերի հավաքումը։ Նա ընդգծել է սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը պահպանելու և ուսումնասիրելու կարևորությունը։ Նա Մաղաքիայի խոսքերի օգնությամբ նեփիացիներին ուսուցանեց տասանորդի օրենքը և այդ պատվիրանով ապրելու օրհնությունները։ Նա մեջբերեց նաև մի ուղերձ, որով ի սկզբանե կիսվել էր Մաղաքիայի հետ, և որում խոսվում էր Եղիայի վերադարձի ու տաճարում և ընտանեկան պատմության աշխատանքում նրա կարևոր դերի մասին։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
3 Նեփի 20–22
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին մասնակցել Իսրայելի հավաքմանը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրելիս մտածել, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնել իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։
-
Առարկաներ․ փայտիկներ կամ ատամմաքրիչներ, շատ ավելի բարակ փայտի կտոր և մեխ կամ մետաղյա այլ իր
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել համապատասխանեցման վարժությունը և ժամանակ տալ ուսանողներին՝ կարդալու հատվածները։ Ապա առաջարկեք ուսանողներին նկարելու գործառույթի օգնությամբ հերթով հատվածների յուրաքանչյուր խումբը համապատասխանեցնել դրանց նկարագրություններին։ Կամ առաջարկեք ուսանողներին զրուցարանում գրել ճիշտ պատասխանները։
3 Նեփի 23
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի ջանասիրաբար ուսումնասիրել Տիրոջ խոսքը։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք այս դասից առաջ ժամանակ հատկացնել և ուսումնասիրել սուրբ գրությունները՝ ուշադրություն դարձնելով հատկապես այն բանին, թե ինչ են անում, որ իրենց ուսումնասիրությունն ավելի իմաստալից դառնա։ Խրախուսեք նրանց գնահատել իրենց ուսումնասիրության արժեքն ու որակը և դրա ազդեցությունն իրենց կյանքում։
-
Առարկաներ․ տարբեր առարկաներ՝ սենյակում թաքցնելու համար
-
Նկար․ Փրկչի նկարը, որում Նա Նեփիից խնդրում է հիշատակարանները
-
Առցանց ուսուցման առաջարկ․ դասը սկսելու համար կարող եք ցուցադրել մի քանի առարկա, որոնք ուսանողները պետք է փնտրեն իրենց սենյակում կամ տանը։ Դրանք կարող են լինել հեռախոս, գիրք, նկար, բաժակ, բարձ, կոշիկ կամ պատահական ընտրված այլ բաներ, որոնք նրանք կունենան տանը։ Ուսանողներին ժամանակ տվեք (օրինակ՝ մեկ րոպե) և խնդրեք նրանց գտնել հնարավորինս շատ առարկաներ։ Հետո տվեք նրանց դասի սկզբում բերված հարցերը՝ սկսելով «Ի՞նչ է նշանակում փնտրել» հարցից։
3 Նեփի 24
Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին տասանորդ վճարելու ցանկություն զգալ։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ 3 Նեփի 24․8–10 հատվածները և մտածել, թե իրենք կամ ուրիշները Տիրոջ տասանորդի օրենքի հետ կապված ինչ փորձառություններ են ունեցել։
-
Նյութեր ուսանողների համար․ «Դաս 1․ Կարևոր, բայց աննկատ օրհնություններ» բաժնի կրկնօրինակները․ Դեյվիդ Ա. Բեդնար, «Երկնքի պատուհանները», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2013 թ․, 17–18
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել դասի սկզբում թվարկված սցենարները և հարցնել ուսանողներին, թե իրենց կարծիքով որոնք են ամենաշատն առնչվում իրենց և ինչու։ Ապա առաջարկեք ուսանողներին զրուցարանում կիսվել տասանորդի մասին իրենց հարցերով կամ մտահոգություններով։
3 Նեփի 25
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներին։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել և կիսվել որևէ մարդու մասին, որն ապրում է կամ մահացել է, և որի մասին իմացել են իրենց ընտանեկան պատմությունից։ Ուսանողների համար օգտակար կլինի, եթե խոսեն ծնողի կամ խնամակալի հետ կամ օգտվեն FamilySearch հավելվածից։
-
Աշխատաթերթ․ չորս սերնդի տոհմաբանական աղյուսակ
-
Տեսանյութ․ «Ընտանեկան պատմության խոստացված օրհնությունները 2» (4:04)
-
Առցանց ուսուցման առաջարկ․ չորս սերնդի տոհմաբանական աղյուսակի աշխատաթերթը բաժանելու փոխարեն կարող եք այն ցուցադրել ուսանողներին, որպեսզի արտանկարեն։ Երբ ուսանողները կիսվեն իրենց ընտանեկան պատմությունից ինչ-որ մեկի մասին, կարող եք մեկ ուսանողի առաջարկել մուտք գործել FamilySearch.org հավելվածը, կիսվել իր էկրանով ու ցուցադրել չոր սերունդներին։
Վարդապետության սերտման կրկնություն 21
Դասի նպատակը. այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածներից մեկի կամ մի քանիսի ճշմարտությունները։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել՝ կիսվելու, թե ինչ են անում սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու համար։
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք դասից առաջ կապվել մի քանի ուսանողի հետ և խնդրել նրանց պատրաստվել ու կիսվել որևէ տաղանդով կամ խոսել որևէ ոլորտի մասին, որի վերաբերյալ խորը հասկացողություն ունեն։ Խնդրեք նրանց բացատրել, թե ինչպես են ձեռք բերել այդ հասկացողությունը և ունակությունները։ Հետաքրքրվեք, թե ինչ կարող են անել՝ այդ ոլորտներում առաջընթացը շարունակելու համար։ Սկսեք դասը՝ առաջարկելով նրանց կիսվել։