Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 20. Մտապահել


«Վարդապետության սերտման կրկնություն 20. Մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 20», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 20

Մտապահել

երիտասարդ կինը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասը հնարավորություն կտա ձեզ մտապահել վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները ու նույնիսկ՝ մտապահել ամբողջական հատվածները։

Օգնեք ուսանողներին հասկանալ մտապահելու կարևորությունը։ Փնտրեք հնարավորություններ՝ մոտիվացնելու ուսանողներին մտապահել սուրբ գրությունները։ Օգնեք նրանց տեսնել, թե սուրբ գրությունները մտապահելն ինչպես կարող է ամրապնդել իրենց՝ գայթակղությունը հաղթահարելու համար, և ամրապնդել իրենց հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել Մորմոնի Գրքի վարդապետությունների սերտման սուրբ գրությունների վերջին 12 հատվածները և ընտրել մեկը (կամ մի քանի սուրբ գրությունների հիմնական արտահայտություն), որը իրենց կարծիքով օգտակար կլինի մտապահել։ Խնդրեք նրանց նախապես պատրաստվել և կիսվել, թե այդ հատվածը (կամ այդ արտահայտությունները) մտապահելը որ հանգամանքներում կարող է օգնել իրենց և ինչու։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս ուսուցանվելու է սեմինարիայի ընթացքում:

Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ մտապահելով սուրբ գրությունները։

Հետևյալը նախատեսված է օգնելու ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և սուրբ գրությունները մտապահելու խթան հանդիսանալ։ Փրկչի օրինակը քննարկելու ընթացքում կարող եք ցուցադրել Փրկչի նկարը։

Փրկիչը
  • Ի՞նչ եղանակներով կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին։

Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու եղանակներից մեկը սուրբ գրությունները մտապահելն է։ Փրկիչը մտապահած սուրբ գրությունների օգնությամբ հաղթահարեց գայթակղությունը (տե՛ս Մատթեոս 4․1–11) և ուսուցանեց ուրիշներին (տե՛ս Ղուկաս 24․27, 3 Նեփի 22

  • Մտապահած սուրբ գրությունները ինչպիսի՞ հանգամանքներում կարող են օգտակար լինել։

Վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները մտապահելիս հիշեք, որ դուք հետևում եք Հիսուս Քրիստոսի օրինակին։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և առաջարկել նրանց աղյուսակից ընտրել վարդապետության սերտման մեկ հատված, որը կցանկանային մտապահել։ Յուրաքանչյուր խմբին խրախուսեք մի քանի րոպե լուռ ուսումնասիրել ընտրած հատվածը։ Ուսանողները կարող են խմբով աշխատել հատվածը մտապահելու վրա՝ օգտագործելով արտահայտություն առ արտահայտություն մտապահելու ստորև նկարագրված վարժությունը, նախկինում իրենց փորձած այլ մեթոդներ կամ Doctrinal Mastery հավելվածի մտապահման գործառույթները։

Որպես մեկ այլ տարբերակ կարող եք յուրաքանչյուր խմբի դատարկ թղթեր տալ։ Մեկ ուսանող սկսում է թղթի վրա գրել սուրբ գրության հղումը։ Հետո այդ ուսանողը փոխանցում է թուղթը կողքի ուսանողին, որը գրում է հատվածի առաջին բառը։ Թուղթը փոխանցվում է բոլորին, որի վրա յուրաքանչյուր ուսանող գրում է մեկ բառ, մինչև ամբողջական հատվածը լրանա։ Որպես մեկ այլ տարբերակ՝ կարող եք յուրաքանչյուր ուսանողի 10 վայրկյան տալ, որպեսզի մինչև թուղթը կողքի ուսանողին փոխանցելը հնարավորինս շատ բառեր գրի։ Խմբերը կարող են մի քանի անգամ անել սա՝ փորձելով ամեն անգամ ավելի արագ վերջացնել։

Կրկնություն

Ուսանողներին հանձնարարեք ոչ թե գրություն գրել ձեզ, այլ՝ նամակ իրենց ներկա կամ ապագա եսին։ Որպես մեկ այլ տարբերակ կարող եք հանձնարարել նրանց զույգերով կամ փոքր խմբերով քննարկել ստորև ներկայացվող հարցերը։

Մի կարճ գրություն գրեք ձեր ուսուցչին։ Ներառեք հետևյալը.

  • Սուրբ գրության հատվածը կամ հիմնական արտահայտությունը, որի մտապահելու վրա աշխատել եք, և մտապահելու ինչ մեթոդ եք օգտագործել

  • Հանգամանքները, որոնցում գտնվում եք այսօր կամ կհայտնվեք ապագայում, և որում այս հատվածի կամ հիմնական արտահայտությունների մտապահելը օգտակար կլինի

  • Ձեր մտքերն այն մասին, թե սուրբ գրությունները մտապահելը ինչպես կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին

Մտապահած սուրբ գրության հղումը և հատվածը (կամ հիմնական արտահայտությունը) հաճախ կրկնելու հնարավորություններ փնտրեք։