Սեմինարիա
3 Նեփի 18․1–14․ «Իմ հիշատակի համար»


«3 Նեփի 18․1–14․ «Իմ հիշատակի համար»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 18․1–14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 18․1–14

«Իմ հիշատակի համար»

ջրով լի հաղորդության բաժակ և հացի չորուկ

Մենք պարբերաբար հաղորդություն ընդունելու հնարավորություններ ենք ունենում։ 3 Նեփի 18 գլխում Հիսուսն ուսուցանել է, թե հաղորդությունն ինչպես կարող է օրհնել մեր կյանքը և սովորեցրել է կատարել այս արարողությունը։ Այս դասը կարող է օգնել ձեզ Փրկչին հիշելու կարևոր փորձառություններ ունենալ հաղորդությունը ճաշակելիս։

Ուսանողներին օգնեք գտնել ավետարանի ճշմարտությունների արդիականությունը։ Որոշ ուսանողներ կարող են դժվարությամբ տեսնել, թե ինչ կապ ունի ավետարանն իրենց ամենօրյա կյանքի հետ: Աղոթքով փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք օգնել ուսանողներին զգալ, որ այն, ինչ սովորում են, կարևոր է և օգտակար իրենց անձնական հանգամանքների, հարցերի ու կարիքների համար։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ կարևորություն ունեն հաղորդություն ընդունելու իրենց փորձառությունները։ Ուսանողներին խրախուսեք խորհել, թե ինչ կարող են անել՝ դրանք ավելի լավացնելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ամուր կապ

Հետևյալ գաղափարը կարող է օգնել ուսանողներին մտածել, թե ինչի վրա են կառուցված ամուր կապերը։ Մտավոր այս գործընթացը կարող է օգնել ուսանողներին մտածել Փրկչի հետ ունեցած իրենց կապի մասին և բացահայտել Փրկչին ավելի մոտ լինելու եղանակներ։ Դա անելու եղանակներից մեկը հաղորդությունն է։

Մտածեք մի քանի մարդկանց մասին, որոնց հետ իսկապես մտերիմ եք և սերտ կապեր ունեք։

  • Ի՞նչ եք արել դուք կամ նրանք այդ կապերն ամրապնդելու համար։

Այժմ մտածեք, թե որքան մոտ եք զգում Փրկչին։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչը կարող է օգնել ձեզ ամրապնդել Փրկչի հետ ունեցած ձեր կապը։

Այսօր ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ ուսուցանելու ձեզ, թե ինչպես կարող եք ավելի մոտենալ Փրկչին և ամրապնդել ձեր կապը Նրա հետ։

Հիսուս Քրիստոսը հաստատում է հաղորդությունը

Փրկիչը մարդկանց հանդեպ կարեկցանքով լցվեց, երբ հասկացավ, որ նրանք ցանկանում են, որ Ինքն ավելի երկար մնա իրենց հետ (տե՛ս 3 Նեփի 17․1–6)։ Երեխաներին, հիվանդներին ու չարչարվածներին օրհնելուց հետո Փրկիչը մարդկանց ցույց տվեց, թե ինչպես կարող են Իր Հոգին միշտ իրենց հետ ունենալ։

Կարդացեք 3 Նեփի 18․1–11 հատվածները և փնտրեք, թե ինչ էր արել Փրկիչը։

Կարող եք ուսանողների մի խմբին հանձնարարել կարդալ 3 Նեփի 18․1–7, մյուս խմբին՝ 3 Նեփի 18․8–11 հատվածները։ Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչ հարցեր ունեն իրենց կարդացած հատվածների կամ հաղորդության արարողության նշանակության մասին։ Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտակար տեղեկություններ գտնել Ավետարանի թեմաների «Հաղորդություն» գրառման մեջ, topics.ChurchofJesusChrist.org։

Երբ ուսանողները կարդան հատվածները, կարող եք ցուցադրել «Հիսուս Քրիստոսը մարդկանց ներկայացնում է հաղորդությունը» տեսանյութի 0:12–6:12 հատվածը (տե՛ս ChurchofJesusChrist.org կայքում), կամ նրանք կարող են դիտելիս հետևել հատվածներին։ Հետևյալ հարցերը կարող են օգնել տեսանյութի դիտումից հետո քննարկում ծավալել․ Ի՞նչն է տպավորում ձեզ։ Ըստ ձեզ՝ ի՞նչ զգացողություն ունեին մարդիկ, որոնք հաղորդություն էին ընդունում։ Ինչո՞ւ։ Ըստ ձեզ՝ ձեր փորձառությունն ինչպե՞ս կարող էր փոխվել, եթե Փրկիչը ձեզ հաղորդություն մատուցեր։

10:50
  • Փրկչի ուսմունքներից ի՞նչ բացահայտեցիք հաղորդության մասին։

  • Ի՞նչ է խոստանում Փրկիչը հաղորդության աղոթքներում, եթե միշտ հիշենք Նրան։

Կարող եք նշել 3 Նեփի 18․7, 11 հատվածների այն սկզբունքը, որ երբ մենք հաղորդություն ընդունենք և միշտ հիշենք Փրկչին, Նրա Հոգին մեզ հետ կունենանք։

Երբ Հիսուս Քրիստոսը դիմում է մեզ, որ մեզ հետ ունենանք Նրա Հոգին, Նա խոսում է Սուրբ Հոգու պարգևի մասին։

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք մեր ամենօրյա կյանքում միշտ հիշել Փրկչին։ Ինչպե՞ս կարող է Փրկչին մշտապես հիշելը օգնել մեզ ունենալ Սուրբ Հոգուն մեզ հետ։

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգուն ձեզ հետ ունենալը օրհնել ձեր կյանքը հենց հիմա։

Հաղորդության մեր փորձառությունը

Կարող եք գրատախտակին կամ առանձին թղթերի վրա գրել այս հարցման կետերը։ Ուսանողները կարող են պատասխանել հարցմանը իրենց օրագրերում․ նրանք պատասխաններով չեն կիսվելու։

Մտածեք, թե Փրկչի հետ ձեր կապն ինչպես կարող է ամրապնդվել, եթե ավելի իմաստալից ձևով ընդունեք հաղորդությունը։ Յուրաքանչյուր պնդմանը պատասխանեք «միշտ», «երբեմն», «հազվադեպ» կամ «երբեք» բառերով։

  1. Ես եկեղեցի հաճախելուց առաջ ժամանակ եմ հատկացնում՝ հաղորդությանը պատրաստվելու համար։

  2. Իմ հաղորդության ժամանակ ես փորձում եմ հիշել Հիսուս Քրիստոսին։

  3. Հաղորդության իմ փորձառությունն ազդում է շաբաթվա ընթացքում իմ պահվածքի վրա։

Հետևյալ վարժությունը կարող է օգնել երիտասարդներին մտածել, թե հաղորդության ժամանակ Քրիստոսին հիշելու ինչ ավելի իմաստալից եղանակներ կան։ Կարող եք այս աղյուսակը գծել գրատախտակին և առաջարկել ուսանողներին լրացնել պատասխանները։ Մի քանի ուսանող գուցե արդեն ունենան գաղափարներ, թե ինչն է իրենց օգնում հիշել Փրկչին։ Ուսանողներին խնդրեք կիսվել, թե ինչ են ներկայումս անում, որն օգնում է նրանց գաղափարներ մտածել։

Ուսանողները կարող են իրենց օրագրերում աղյուսակն ավելի անձնական պատասխաններով լրացնել։ Հետո նրանք կարող են լուսանկարել իրենց աղյուսակը՝ որպես հիշեցում, երբ հաջորդ հաղորդությունն ընդունեն։

Հաղորդության ավելի իմաստալից փորձառություն

  • Ի՞նչ եմ ցանկանում հիշել Հիսուս Քրիստոսի մասին։

    Դիտարկեք հետևյալը.

    • Ինչի համար է Նա տառապել

    • Ինչ է արել Նա ինձ կամ ինձ ծանոթ այլ մարդկանց համար

  • Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել հաղորդությանը։

  • Ի՞նչ կարող եմ անել հաղորդության ժամանակ, որպեսզի հիշեմ Հիսուս Քրիստոսին։

Հաղորդությունն ընդունելու խոստումները

Կարդացեք 3 Նեփի 18․12–14 հատվածները և փնտրեք, թե ինչ է խոստացել Փրկիչը նրանց, ովքեր հիշում են Իրեն և հաղորդություն են ընդունում։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում կառուցել Փրկչի վեմի վրա։

    Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հասկանալու, թե ինչ է նշանակում կառուցված լինել Փրկչի վեմի վրա, կարող եք բացատրել, որ մենք Նրա հետ ուխտեր ենք կապում և պահում, ձգտում ենք հետևել Նրա օրինակին և արդյունքում վայելում ենք Նրա ողորմածության օրհնություններն ու զորությունը։

  • Հաղորդություն ընդունելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ կառուցել Փրկչի վեմի վրա։

  • Ի՞նչ կարող եք անել ամեն շաբաթ ավելի իմաստալից ձևով հաղորդություն ընդունելու համար։

Վկայեք այն մասին, թե հաղորդությունն ինչպես կարող է օգնել մեզ կառուցել մեր կյանքը Փրկչի վեմի վրա։ Կարող եք կիսվել, թե ինչ եք անում՝ հաղորդությունը ձեզ համար ավելի իմաստալից դարձնելու համար։ Ուսանողներին խնդրեք խորհել և կիսվել, թե ինչ օրհնություններ կարող են ստանալ, եթե հաղորդությանը պատրաստվելիս ու այն ընդունելիս հիշեն Փրկչին։