Սեմինարիա
3 Նեփի 17–19. Ակնարկ


«3 Նեփի 17–19. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 17–19. Հազարամյակը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 17–19

Ակնարկ

Բազմությանն ուսուցանելուց հետո Փրկիչը հայտարարեց, որ Իր գնալու ժամանակն է։ Սակայն արցունքներով նրանք աղերսում էին մի փոքր երկար մնալ, ինչը հուզեց Նրա սիրտը։ Հրաշագործ կարեկցանքով Նա բժշկում էր նրանց, աղոթում էր նրանց համար և մեկ առ մեկ օրհնում էր նրանց երեխաներին։ Նա ուսուցանեց հաղորդության արարողության մասին և ցույց տվեց նրանց՝ ինչպես աղոթել։ Հետո Նա հեռացավ, իսկ հաջորդ օրը բազմությունը կրկին հավաքվել էր։ Նրանք մկրտված էին և լցված Սուրբ Հոգով, իսկ հրեշտակները ծառայում էին նրանց։ Հիսուսը ևս մեկ անգամ հայտնվեց ու շարունակեց ուսուցանել նրանց։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

3 Նեփի 17

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին զգալ Հիսուս Քրիստոսի կարեկցանքն իրենց հանդեպ:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե երբ են զգացել Աստծո ողորմածությունը, կարեկցանքը կամ սերը։ Նրանք կարող են պատրաստվել և կիսվել, թե այդ փորձառություններն ինչպես են ազդել Աստծո հետ ունեցած իրենց հարաբերությունների վրա։

  • Տեսանյութեր․ «Հիսուս Քրիստոսը և հրեշտակները ծառայում են կարեկցանքով» (11:59, դիտել 0:12–1:30 և 1:30–11:45 հատվածները)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ սուրբ գրքի հատվածներ, որպեսզի ուսանողներն աշխատեն պատկերացնելու վրա

  • Առցանց ուսուցման առաջարկ․ օգնեք ուսանողներին պատկերացնել այն, ինչ արել էր Փրկիչը 3 Նեփի 17․7–25 հատվածներում, որի համար կարող եք հրապարակել տեսանյութերի հղումները ժամադրոշմներով։ Տեսանյութերը դիտելիս ուսանողներն ըստ ցանկության կարող են լռեցնել բարձրախոսները և անջատել տեսախցիկները։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել, թե որ պահերն էին իրենց համար ամենանշանակալիցը։

3 Նեփի 18․1–14

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին կարևոր փորձառություններ ունենալ, երբ հաղորդություն ընդունելիս հիշեն Փրկչին։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ կարևորություն ունեն հաղորդություն ընդունելու իրենց փորձառությունները։ Ուսանողներին խրախուսեք խորհել, թե ինչ կարող են անել՝ դրանք ավելի լավացնելու համար։

  • Տեսանյութ. «Հիսուս Քրիտոսը մարդկանց ներկայացնում է հաղորդությունը» (10:49, դիտել 0:12–6:12 հատվածը)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ինքնագնահատման թեստ հաղորդության վերաբերյալ

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք վիրտուալ գրատախտակի օգնությամբ ավելի իմաստալից հաղորդություն ունենալու վերաբերյալ մի աղյուսակ կազմել։ Աղյուսակի յուրաքանչյուր կողմում գրեք ուսանողների պատասխանները։

3 Նեփի 18․15–39, 19․19–29

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին առ այն, թե ինչպես միշտ աղոթել ու ավելի իմաստալից աղոթքներ ասել։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ կամ լսել նախագահ Մ. Ռասսել Բալլարդի «Արթուն կացէք և ամեն ժամանակ աղոթք արէք» ելույթը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2020 թ․, 77–79) և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել իրենց անձնական աղոթքներում։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ հետևյալ նախադասությունը՝ գրված գրատախտակին․ Եթե ես ցանկանայի իմանալ մասին, ես կհետևեի օրինակին, քանի որ ։

  • Տեսանյութ․ «Աշակերտները ծառայում են, իսկ Հիսուս Քրիստոսն աղոթում է մարդկանց համար» (7:30, դիտել 3:05–7:18 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին առաջարկեք զրուցարանում ավարտել «Ես կարող եմ հետևել աղոթքի մասին Փրկչի ուսմունքներին՝ …» և «Ես կարող եմ աղոթքով հետևել Փրկչի օրինակին՝ …» նախադասությունները։

3 Նեփի 19

Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես օրհնություններ ստանալ Սուրբ Հոգուց։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել «Հիսուս Քրիստոսի աշակերտները փնտրում են Սուրբ Հոգու պարգևը» նյութը, որը կարող են գտնել 3 Նեփի 17–19 գլուխների ուսումնասիրման համար նախատեսված Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 ուսումնական ծրագրում և պատրաստվել՝ կիսվելու, թե ինչ են սովորել ու զգացել այդպես անելով։

  • Տեսանյութ. «Ունենալ Սուրբ Հոգին» (2:56)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ձեր ուսանողների մի կեսին հանձնարարել կատարել Ա վարժությունը, իսկ մյուս կեսին՝ Բ վարժությունը։ Ուսանողներին խնդրեք դասընկերոջ հետ պատրաստվել և կիսվել սովորածով։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առանձնացրեք քննարկման սենյակներում, որպեսզի միմյանց ուսուցանեն։ Հնարավորություն դեպքում զույգեր կազմեք տարբեր վարժություններ կատարած ուսանողներից։

Վարդապետության սերտման կրկնություն 20

Դասի նպատակը․ այս դասը ուսանողներին հնարավորություն կտա մտապահել վարդապետության սերտման հղումները և դրանց հիմնական սուրբգրային արտահայտություններն ու նույնիսկ մտապահել ամբողջական հատվածները։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել Մորմոնի Գրքի վարդապետությունների սերտման սուրբ գրությունների վերջին 12 հատվածները և ընտրել մեկը (կամ մի քանի սուրբ գրությունների հիմնական արտահայտություն), որը իրենց կարծիքով օգտակար կլինի մտապահել։ Խնդրեք նրանց նախապես պատրաստվել և կիսվել, թե այդ հատվածը (կամ այդ արտահայտությունները) մտապահելը որ հանգամանքներում կարող է օգնել իրենց և ինչու։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Ալմայից Մորոնի գրքերի վարդապետության սերտման հղումների աղյուսակը

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին առանձնացնել քննարկման սենյակներում, որպեսզի աշխատեն մտապահել վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածները։ Նրանք կարող են, օրինակ, կրկնել սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը կամ ամբողջական հատվածը՝ փոփոխելով բառերը։