Սեմինարիա
3 Նեփի 19․ «Նրանք լցվեցին Սուրբ Հոգով»


«3 Նեփի 19․ «Նրանք լցվեցին Սուրբ Հոգով»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 19

«Նրանք լցվեցին Սուրբ Հոգով»

աշակերտներն աղոթում են Քրիստոսի շուրջը

Նեփիացի տասներկու աշակերտները չէին կարող ցանկանալ ավելին, քան Սուրբ Հոգու ընկերակցությունն ունենալը։ Երբ Փրկիչն ավարտեց նրանց մեջ Իր ծառայության առաջին օրը, հենց դա էր Երկնային Հորն ուղղված նրանց աղոթքների թեման։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ լինի։ Ինչպե՞ս կարող ենք վայելել Նրա ընկերակցությունը մեր կյանքում։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես օրհնություններ ստանալ Սուրբ Հոգուց։

Օգնեք ուսանողներին ուսուցանվել Սուրբ Հոգուց։ Որպեսզի ուսանողներն ուսուցանվեն Սուրբ Հոգու կողմից, պետք է համապատասխան ուսումնական միջավայր լինի։ Դասարանի նստարանների դասավորությունը և ուսանողների հետ ձեր դրական շփումները կարող են նպաստել այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որը կապահովի Սուրբ Հոգու ներկայությունը։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել «Հիսուս Քրիստոսի աշակերտները փնտրում են Սուրբ Հոգու պարգևը» նյութը, որը կարող են գտնել 3 Նեփի 17–19 գլուխների ուսումնասիրման համար նախատեսված Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 ուսումնական ծրագրում և պատրաստվել՝ կիսվելու, թե ինչ են սովորել ու զգացել այդպես անելով։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատանեկան արդար ցանկություններ

Հետևյալ հարցը տալու և ուսանողներից պատասխաններ ստանալու փոխարեն կարող եք յուրաքանչյուր ուսանողի փոքրիկ թղթեր բաժանել, որոնց վրա նրանք պետք է գրեն իրենց պատասխանները։ Հետո հավաքեք պատասխանները և մի քանիսը ներկայացրեք դասարանին։ Ուսանողները կարող են բազմաթիվ ձևերով պատասխանել այս հարցին։

  • Եթե ձեր տարածքի 100 պատանու հետ հարցում անցկացնեիք, ի՞նչ եք կարծում, որո՞նք կլինեին նրանց ամենատարածված արդար ցանկությունները։

Մտածեք, թե այդ ցանկություններից որո՞նք են ձեզ առնչվում։ Երբ ուսումնասիրեք 3 Նեփի 19 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ իրականացնել ձեր արդար ցանկությունները։

Երբ Փրկիչն ավարտեց Իր ծառայությունը, ուսուցումը, բժշկումը և օրհնեց մարդկանց, Նա «հեռացավ նրանցից և համբարձվեց երկինք» (3 Նեփի 18․39)՝ խոստանալով, որ հաջորդ օրը վերադառնալու է։ Մարդիկ վերադարձան տուն և «ողջ գիշեր, ամենուր լուր տարածվեց Հիսուսի մասին», և «մի չափազանց մեծ թիվ … անչափ տքնեց ողջ այդ գիշեր, որպեսզի հաջորդ օրը նրանք կարողանային լինել այն տեղում, որտեղ Հիսուսը պետք է իրեն ցույց տար բազմությանը» (3 Նեփի 19․3)։ Հաջորդ օրը Հիսուսի ընտրած տասներկու աշակերտները հավաքեցին մարդկանց և սովորեցրին նրանց այն «խոսքերը, որոնք Հիսուսն էր խոսել»։ Հետո աշակերտները ծնկի իջան և «աղոթեցին Հորը՝ Հիսուսի անունով» (3 Նեփի 19․8

Կարդացեք 3 Նեփի 19․9 հատվածը և գտեք, թե ինչ էին նրանք ամենաշատը ցանկանում, երբ աղոթում էին։

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը. Ուսանողներին մի քանի րոպե տվեք իրենց պատասխաններն օրագրերում գրելու համար, այնուհետև կարող եք նրանց փոքր խմբերի բաժանել, որպեսզի քննարկեն իրենց գտած պատասխանները։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էին նրանք այդքան շատ ցանկանում ունենալ Սուրբ Հոգուն։

  • Ի՞նչ հանգամանքների կարող եք բախվել ապագայում, որոնցում կցանկանայիք ճանաչել ու հասկանալ Սուրբ Հոգու հուշումները։

Խորհեք, թե արդյոք իսկապես ցանկանում եք, որ Սուրբ Հոգին լինի ձեր կյանքում, և ձեր կյանքն ինչպես կարող է փոխվել, եթե Նրա ազդեցությունն ավելի կանոնավոր կերպով ցանկանաք։

Փնտրեք Սուրբ Հոգուն

Կարդացեք 3 Նեփի 19․10–23 հատվածները և փնտրեք, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ նախադասությունը․

  • Մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով, եթե …

Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել, թե ինչպես կավարտեին այդ նախադասությունը։ Ստորև ներկայացված է նախադասությունն ավարտելու երկու տարբերակ։

  • … անկեղծորեն ցանկանանք և աղոթենք Նրա ընկերակցության համար։

  • … մասնակցենք ավետարանի արարողություններին։

Ա և Բ վարժությունները կարող են օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ կարող են անել՝ Սուրբ Հոգով լցվելու համար։ Այդ վարժությունները կարելի է կատարել դասարանով։ Ուսանողները կարող են նաև փոքր խմբերով կատարել վարժություններից մեկը կամ երկուսը և կիսվել սովորածով։

Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած հատուկ գաղափարներով կամ սուրբ գրություններով։ Ուսանողներին առաջարկեք կիսվել Սուրբ Հոգուն ունենալու ցանկության և Նրա համար աղոթելու կամ արարողություններին մասնակցելու անձնական փորձառություններով։

Ա և Բ վարժություններից բացի կարող եք քննարկել նաև, թե ինչպես է Հիսուս Քրիստոսին և Նրա սպասավորների խոսքերին հավատալն օգնում մեզ լցվել Սուրբ Հոգով։

Վարժություն Ա․ մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով, եթե անկեղծորեն ցանկանանք և աղոթենք Նրա ընկերակցության համար։

  • Մեր ցանկություններն ու աղոթքներն ինչպես կարող են օգնել մեզ լցվել Սուրբ Հոգով։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ցանկությունն ու աղոթքն ինչպես կարող են օգնել մեզ ունենալ Հոգին մեզ հետ։

Մենք … հիշո՞ւմ ենք նախօրոք և շարունակաբար աղոթել այն բանի համար, ինչը մենք պետք է ամենաշատը փափագենք, նույնսիկ՝ Սուրբ Հոգուն։ Թե՞ մեր ուշադրությունը շեղվում է աշխարհիկ հոգսերի և առօրյա գործերի պատճառով և արժանվույնս չենք գնահատում կամ նույնիսկ անուշադրության ենք մատնում այս ամենակարևոր պարգևը: Սուրբ Հոգին ստանալը սկսվում է մեր կյանքում Նրա ընկերակցության մեր անկեղծ և մշտական փափագից: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Լիահոնա, նոյեմբեր 2010 թ․, 96)։

Կարող եք դիտել «Հրավիրեք Սուրբ Հոգին» տեսանյութը (2:56), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:56

Having the Holy Ghost

You can invite the Holy Spirit into your life through prayer, scripture study and being obedient to God’s commandments.

  • Ձեր արդար ցանկությունները և աղոթքները ե՞րբ են օգնել ձեզ զգալ Հոգու ազդեցությունը։

Վարժություն Բ․ Մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով, եթե մասնակցենք ավետարանի արարողություններին։

Կարդացեք 3 Նեփի 18․7, 11, 27․20 հատվածները և փնտրեք, թե արարողություններն ինչպես կարող են օգնել մեզ լցվել Սուրբ Հոգով։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.

Մկրտությունը սուրբ արարողություն է՝ նախապատրաստելով Սուրբ Հոգու ստացմանը․ այն ուղի է և բանալի, որի միջոցով Սուրբ Հոգին կսպասավորվի։ Ձեռնադրմամբ Սուրբ Հոգու Պարգևը հնարավոր չէ ստանալ որևէ այլ սկզբունքի միջոցով, բացի առաքինության սկզբունքից (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 95–96

  • Ի՞նչ սովորեցիք արարողությունների (օրինակ՝ մկրտությունը և հաղորդությունը) դերի մասին, որոնք օգնում են մեզ լցվել Սուրբ Հոգով։

  • Ե՞րբ եք ավետարանի արարողություններին մասնակցելիս լցվել Սուրբ Հոգով։

Անձնական կիրառումը

Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, թե ինչ եք արել Սուրբ Հոգին փնտրելու համար։

Մտածեք Սուրբ Հոգին ունենալու ձեր անձնական կարիքի և այն մասին, թե ինչու եք ցանկանում Նրա ազդեցությունն ունենալ ձեր կյանքում։ Ներշնչված ի՞նչ արարք կցանկանայիք անել՝ Սուրբ Հոգին ձեզ հետ պահելու համար։ Ձգտեք իրագործել այդ արարքը։