«3 Նեփի 15–16․ «Մեկ հոտ և մեկ հովիվ»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 15–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 15–16
«Մեկ հոտ և մեկ հովիվ»
Երբ Հիսուս Քրիստոսը Լիառատ երկրում ուսուցանում էր մարդկանց, Նա ցույց տվեց Իր սերը յուրաքանչյուրի հանդեպ։ Յուրաքանչյուրին առաջարկվում էր գալ և զգալ իր հանդեպ ունեցած Նրա սերը (տե՛ս 3 Նեփի 11)։ Հետո Նա օգնեց հասկանալ, որ նույն սերն է զգում Աստծո բոլոր զավակների հանդեպ։ Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք ամեն տեղ համարվի Իր հոտի թվում։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ` զգալ ձեզ և յուրաքանչյուրին Իր շուրջը հավաքելու Փրկչի ցանկությունը։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Քրիստոսի անուններն ու տիտղոսները
-
Այգու տեր (Հակոբ 5.4)
-
Վեմ (Հելաման 5.12)
-
Լույս (3 Նեփի 11.11)
-
Նրա անուններից կամ տիտղոսներից ո՞րն եք դուք հավանում։ Ի՞նչ է այն ուսուցանում ձեզ Նրա մասին։
Փրկչի ոչխարները
3 Նեփի 15–16 գլուխներում Հիսուսը շարունակում է մարդկանց ուսուցանել Լիառատ երկրի տաճարի մոտ։ Բացատրելով, որ Մովսեսի օրենքն իրագործվել է Իր մեջ՝ Նա կիսվեց Իր տիտղոսով, որը կարող է օգնել մեզ հասկանալ մեր կապը Նրա հետ։
Կարդացեք 3 Նեփի 15.17 հատվածը և նշեք այն տիտղոսը, որը Հիսուսը տվել էր Ինքն իրեն։
Մենք հաճախ համեմատվում ենք ոչխարների հետ, որոնք անընդհատ փախչում են Հիսուսից, մոլորվում ու ցրվում են։ Մի պահ խորհեք, թե արդյոք այդ համաբանությունը երբեմն ճիշտ է ձեր կյանքի համար։ Երբևէ պատահե՞լ է, որ հեռանաք ձեր Հովվից՝ Հիսուս Քրիստոսից, կամ ունեցե՞լ եք մտերիմ մարդ, որը հեռացել է Նրանից։
-
Հիսուսի զգացմունքներն Իր ցրված ոչխարների հանդեպ հասկանալն ինչպե՞ս կարող է ազդել մարդու՝ Նրան վերադառնալու հույսի վրա։
«Այլ ոչխարներ»
Փրկչի ժամանակներում հովիվները հաճախ ցանկապատված «հոտեր» էին ստեղծում, ինչպես պատկերված է այս նկարում, որպեսզի ոչխարներին պաշտպանեին գիշատիչ կենդանիներից ու այլ վտանգներից։ Փրկչի Եկեղեցին հոտի մի օրինակ է, որտեղ Նա մեզ պաշտպանում է աշխարհի վտանգներից։
Հովհաննես 10.14–16 (Հիսուսը խոսում է Իր «ոչխարների» հետ հին Իսրայելում)
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը ճանաչում է Իր ոչխարներին և ճանաչված է նրանց կողմից։
3 Նեփի 15.13–17, 21 (Հիսուսը խոսում է Իր «ոչխարների» հետ հին Ամերիկաներում)
-
Հովհաննես 10.16 և 3 Նեփի 15.21 հատվածներն ի՞նչ առնչություն ունեն միմյանց հետ։
3 Նեփի 16.1–3 (այս «ոչխարները» «Իսրայելի կորած ցեղերն» են [3 Նեփի 17.4])։
-
Այս հատվածներում նշված Երկնային Հոր պատվիրանն ի՞նչ է ուսուցանում ձեզ Նրա մասին։
Բարի Հովիվը
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս գլուխներից, այն է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են բոլորին հավաքել Փրկչի հոտում։
-
Ժամանակակից ո՞ր վտանգներից է պաշտպանում Հիսուսը մեզ Իր հոտում։
Կարդացեք 1 Նեփի 22.25, 28 և 3 Նեփի 16.11–13 հատվածները՝ փնտրելով մեր օրերում Փրկչի հավաքման գործի նկարագրություններ։
-
Ո՞ր բառերը և արտահայտություններն են նկարագրում, թե մեր Հովիվն ում է ցանկանում հավաքել։ Ի՞նչ է պահանջվում մեզնից Նրա սիրալիր հրավերն ընդունելու համար։
Հավաքվեք Փրկչի հոտում
Այս հատվածն ուսումնասիրելիս կարող եք մտովի պատկերացնել մի ընկերոջ, որը ներկայումս լիարժեքորեն չի օգտվում այն օրհնություններից, որոնք Փրկիչն առաջարկում է Իր հոտի (Եկեղեցու) անդամներին։ Նրանք գուցե հեռացել են Նրա Եկեղեցուց կամ դեռևս չեն մկրտվել։
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի հետևյալ խոսքերը։ Կամ կարող եք դիտել «Մեր Բարի Հովիվը» տեսանյութի 3:13–4:44 հատվածը «ChurchofJesusChrist.org» կայքում: Փնտրեք, թե ինչ կցանականայիք, որ ձեր ընկերն իմանար մեր Հովվի մասին։
Որպես Բարի հովիվ՝ Հիսուս Քրիստոսը Իր հոտում հիվանդությունը դիտում է որպես մի վիճակ, որը բուժման, խնամքի ու գթության կարիք ունի։ Այս հովիվը՝ մեր Բարի Հովիվը, ուրախանում է, երբ տեսնում է, որ Իր հիվանդ ոչխարները գնալով առողջանում են։ …
Սերը, գթասրտությունը և կարեկցանքն իրոք բնութագրում էին Փրկչի մահկանացու ծառայությունը։ Նա քամահրանքով չէր քայլում Գալիլեայի և Հուդայի փոշոտ փողոցներով՝ ցնցվելով մեղսավորներին տեսնելուց։ Նա չէր խուսափում նրանցից նողկալի սարսափով։ Ոչ, Նա ճաշում էր նրանց հետ։ Նա օգնում և օրհնում էր, բարձրացնում և խրատում էր, իսկ վախն ու հուսահատությունը փոխարինում էր հույսով և ուրախությամբ։ Քանի որ Նա իսկական հովիվ է, Նա փնտրում և գտնում է մեզ՝ տալով փարատում և հույս։ (Դեյլ Գ. Ռենլանդ, «Մեր բարի Հովիվը», Լիահոնա, մայիս 2017 թ․, 30)։
-
Ի՞նչ կցանկանայիք, որ ձեր ընկերն այս հատվածներից և երեց Ռենլանդի ելույթից իմանա մեր Հովվի մասին։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչ օրինակներ կան, թե ինչպես է Փրկիչը մարդկանց հավաքել Իր շուրջը (այդ մարդկանցից կարող է լինել մեկը, ում դուք անձամբ ճանաչում եք, սուրբ գրություններում հիշատակվող մարդիկ կամ նույնիսկ դուք)։