Սեմինարիա
3 Նեփի 12–16. Ակնարկ


«3 Նեփի 12–16. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 12–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 12–16

Ակնարկ

Լիառատ երկրում մարդկանց ուսուցանելիս Հիսուսը խոսեց շատ օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ և Լեռան Քարոզի նման քարոզում խոսեց Իրեն ավելի նմանվելու եղանակների մասին։ Նա օգնում էր մարդկանց հասկանալ Իր սերը և Աստծո բոլոր զավակներին հավաքելու Իր ցանկությունը։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար։

3 Նեփի 12.1–16

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին պատրաստվել Փրկչի նշած օրհնություններն ստանալուն, երբ ձգտում են հետևել Նրա խորհրդին։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողների սրտերը 3 Նեփի գրքում հիշատակված Փրկչի քարոզն ուսումնասիրելուն պատրաստելու համար, որը շատ նման է Լեռան Քարոզին, կարող եք առաջարկել նրանց խորհել նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) խոսքերի մասին։ Նա ասել է, որ Լեռան քարոզը «ամենահրաշալի [քարոզն] է, որ երբևէ քարոզվել է, որքանով որ գիտենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 234

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Աշխարհիկ հաջողության ամսագիր վերնագրով երևակայական ամսագրի շապիկի պարզ նկար, Լիահոնա ամսագրի շապիկի պարզ նկար

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ եթե ուսանողներն ուսումնասիրում են Եկեղեցու ղեկավարների համաժողովի ելույթները, կարող եք հնարավորությունլ տալ նրանց կիսվել իրենց էկրաններով՝ նշելով ելույթների իրենց համար կարևոր մասերը։

3 Նեփի 12.17–48

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին կատարելապես նմանվելու իրենց ներուժը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Սուրբ գրքերի ուղեցույցի «Կատարյալ» գրառման առաջին պարբերությունը և պատրաստվել՝ կիսվելու, թե այս սահմանման մեջ ինչն էր նրանց համար ամենակարևորը և ինչու։

  • Նկարներ ցուցադրման համար․ սերմի, շան ձագի և նորածնի նկարներ

  • Նյութեր ուսանողների համար. փոքր թերթիկներ, որոնց վրա ուսանողները կարող են գրել

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասն սկսելու համար սերմի, շան ձագի և նորածնի նկարները ցուցադրելուց բացի կարող եք ցուցադրել լիարժեք աճած ծառի, լիարժեք մեծ շան և Հիսուսի կամ Երկնային Հոր նկարները։ Առաջին երեք նկարները ցուցադրելուց հետո կարող եք օգնել ուսանողներին պատկերացնել իրենց ներուժը՝ ցուցադրելով լրացուցիչ նկարները։

Վարդապետության սերտում. 3 Նեփի 12.48

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել 3 Նեփի 12.48 հատվածի հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նախքան դասին գալը անգիր անել 3 Նեփի 12.48 հատվածը։ Կարող եք առաջարկել նրանց մինչև դասը սկսվելը փորձել մյուս դասարանցիներին անձամբ, հաղորդագրության տեսքով կամ այլ կերպ անգիր ասել սուրբ գրությունը։

  • Նյութեր ուսանողների համար․ կիսած թղթեր

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասի «Բացատրեք և անգիր սովորեք» բաժնի համար կարող եք մի փաստաթուղթ պատրաստել, որի տարբեր անկյուններում սուրբգրային արտահայտություններ են գրված, ինչպես նկարագրված է դասում։ Կարող եք կիսվել ձեր էկրանով և հանձնարարել ուսանողներին արտահայտություններին հպել ճիշտ դասավորությամբ։ Ամեն անգամ ջնջեք մեկ արտահայտություն և առաջարկեք ուսանողներին կրկնել էկրանին հպելու գործընթացն ու ասել բառերն այնքան, մինչև փաստաթուղթը դատարկվի։ Կարող եք մի քանի փաստաթղթեր պատրաստել, որոնց տարբեր անկյուններում սուրբգրային արտահայտություններ կլինեն, այնուհետև ցուցադրել փաստաթղթերը մեկը մյուսի հետևից՝ ուսանողներին հնարավորություն տալով գտնել բառերի դասավորությունն ու կրկնել հիմնական արտահայտությունը։

3 Նեփի 13–14

Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին բացահայտել սկզբունքներ Փրկչի ուսմունքներից և տեսնել դրանց կարևորությունն իրենց այսօրվա կյանքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել և պատրաստվել՝ դասի ընթացքում կիսվելու սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ գտած պատճառահետևանքային պնդումներով։ Այդ պնդումներում կարող են օգտագործվել եթե և ապա բառերը, կամ հատվածը կարող է պարզապես նկարագրել, թե որ ընտրություններն ինչ արդյունքների հանգեցրին։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողներն ավարտեն Փրկչի ուսմունքների օգնությամբ պատճառահետևանքային պնդումներ կազմելը, առաջարկեք նրանց իրենց պնդումները զետեղել զրուցարանում։ Դա թույլ կտա ուսանողներին տեսնել բոլոր պնդումները, երբ քննարկեն, թե Փրկչի ուսմունքներն ինչու են կարևոր նաև այսօր։

3 Նեփի 15–16

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին զգալ իրենց և յուրաքանչյուրին Իր շուրջը հավաքելու Փրկչի ցանկությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես կպատասխանեին այս հարցին․ «Ի՞նչ ապացույց եք տեսել այն բանի, որ Փրկիչը ցանկանում է հավաքել յուրաքանչյուրին Իր շուրջը»։

  • Նկարներ․ Քրիստոսի երկու նկար (մեկում Նա որպես հովիվ է պատկերված), հովվի նկար

  • Բովանդակություն ցուցադրման համար․ հատվածներ Հովհաննես 10 և 3 Նեփի 15, 16 գլուխներից՝ համապատասխան հարցերով

  • Առցանց ուսուցման առաջարկ․ նախքան դասը սկսելը կարող եք ուսանողներին մի քանի րոպե հատկացնել՝ գտնելու Փրկչի իրենց սիրած նկարը, որում Նա որպես հովիվ է պատկերված։ Հնարավորություն տվեք ուսանողներին կիսվել իրենց էկրաններով, երբ բացատրեն, թե ինչն են հավանում իրենց ընտրած նկարում, և ինչ է այն ուսուցանում իրենց Քրիստոսի մասին։