Սեմինարիա
Մորմոն 7–9. Ակնարկ


«Մորմոն 7–9. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 7–9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 7–9

Ակնարկ

Մորմոնն իր գրվածքներն ավարտեց՝ ուսուցանելով Հիսուս Քրիստոսի և հավերժական երջանկության մասին, որոնք սպասվում են նրանց, ովքեր կհետևեն Նրան։ Մորմոնի մահից հետո նրա որդի Մորոնին ստացավ թիթեղները և արեց հնարավոր ամեն բան՝ դրանք պաշտպանելու համար։ Նա ի վերջո դրանք հողում թաղեց՝ վստահ լինելով, որ «պահ են տրված Տիրոջը» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը) և մի օր դուրս են բերվելու «Տիրոջ ձեռքով» (Մորմոն 8․26)։ Տերը Մորոնիին ցույց տվեց մեր օրերը, և Մորոնին նկարագրեց այն մեղքերն ու մոտեցումները, որոնք գերիշխելու էին վերջին օրերում։ Նա հրավիրել է մեզ «[դառնալ] … դեպի Տերը» (Մորմոն 9․6) և այլ խորհուրդ է տվել՝ օգնելու մեզ հետևել Հիսուս Քրիստոսին։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մորմոն 7

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսին և պատրաստվել Աստծու հետ հավերժական երջանկության մեջ ապրելուն։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչն է իրենց երջանիկ դարձնում։ Ուսանողները կարող են խոսել նաև ընտանիքի անդամի հետ՝ պարզելու, թե նրան ինչն է երջանիկ դարձնում։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ստուգարք Մորմոնի մասին, ինքնագնահատում դասի վերջում

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել «Ես Աստծո հետ բնակվում եմ հավերժական երջանկության մեջ, քանի որ ես …» անավարտ նախադասությունը և առաջարկել ուսանողներին զրուցարանում ավարտել նախադասությունը՝ օգտագործելով Մորմոն 7․8–10 հատվածներում գտածը։

Մորմոն 8.1–26

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ Մորմոնի Գրքի կարևորությունն իրենց կյանքում։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե Մորմոնի Գրքի ուսումնասիրության իրենց վերջին ջանքերն ինչպես են ցույց տալիս, թե որքան են արժևորում Մորմոնի Գիրքը։

  • Նյութեր․ գանձերի որոնման քարտեզ, ցուցումներ աշխատանքային անկյուններում՝ օգնելու ուսանողներին հասկանալ Մորմոնի Գրքի արժեքը

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները Մորմոնի Գրքի արժեքը բացահայտելու ուսումնասիրություն են կատարում, առաջարկեք նրանց կիսվել սովորածով։ Կարող եք առաջարկել նրանց զրուցարանում թվարկել իրենց սիրած սուրբ գրությունները կամ հատվածները, ուսմունքները կամ պատմությունները, որոնք մեծ արժեք ունեն իրենց համար։ Հետո մի քանի ուսանողի խնդրեք բացատրել իրենց ընտրությունները։

Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ Մորմոնի Գիրքը գրվել է՝ օգնելու մեզ վերջին օրերում դառնալ դեպի Տերը։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և դասի ընթացքում կիսվել Մորմոնի Գրքի որևէ հատվածով, որը կարող է օգնել մեզ դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Նյութեր․ ժամանակի պարկուճ հիշեցնող տուփ կամ այլ առարկա

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին առանձնացնել քննարկման սենյակներում՝ կիսվելու Մորմոնի Գրքի այն հատվածներով, որոնք մեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին և օգնում են մեզ հավատալ Նրան։

Մորմոն 9․7–27

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե Աստծո հանդեպ հավատք ունենալն ինչպես կարող է հնարավորություն տալ Նրան մեր կյանքում հրաշքներ գործել։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ կամ լսել երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի «Ահա՛։ Ես հրաշքների Աստված եմ» ելույթը և մտածել, թե ինչ են սովորում կամ ինչ հարցեր ունեն հրաշքների մասին։ Այս ելույթը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Նյութեր ուսանողների համար․ թուղթ, գրելու պիտույքներ, նկարներ, սոսինձ և մկրատ, որոնցով ուսանողները բրոշյուրներ կպատրաստեն

  • Տեսանյութեր․ «Սրբագործեք ձեզ» (4:37), «Աստվածային ծրագրով» (14:51, դիտել 7:16–8:19 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ անցյալում տեղի ունեցած հրաշքները քննարկելիս կարող եք ցույց տալ տեսանյութ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը հրաշքներ գործում։ Այսօր տեղի ունեցող հրաշքների մասին քննարկելիս կարող եք ցուցադրել դասի համար առաջարկվող տեսանյութերից մեկը։

Վարդապետության սերտման կրկնություն 23

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել Մորմոնի Գրքի երկրորդ հատվածի սուրբ գրությունների բազմաթիվ հղումներն ու հիմնական սուրբգրային արտահայտությունները կամ վարդապետության սերտման որևէ ամբողջական հատված։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտապահելու համար ընտրել վարդապետության սերտման որևէ հատվածի հիմնական սուրբգրային արտահայտություն և հղում և պատրաստվել՝ դասին կիսվելու համար։

  • Նկար․ Մորոնիի հայտնվելը Ջոզեֆ Սմիթին

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին տեղեկացրեք, որ իրենց խնդրելու եք ներկայացնել, թե որ սուրբ գրությունն են ցանկանում մտապահել։ Կարող եք նրանց ժամանակ տալ՝ միմյանց հետ կիսվելու, թե ինչ են անում մտապահելու համար կամ կարող եք ընտրել մտապահելու մեկ մեթոդ, որը կօգտագործեն բոլոր ուսանողները։