«Եթեր 3․ «Այնպիսի մեծ հավատքով»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Եթեր 3» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Եթեր 3
«Այնպիսի մեծ հավատքով»
Երբևէ մտածե՞լ եք, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն իրապես ինչպես կարող է փոխել մեր կյանքը։ Վառ օրինակ է Հարեդի եղբայրը, որն իր խնդիրների լուծման ծրագրով դիմեց Տիրոջը և խոնարհաբար աղոթեց «այնպիսի մեծ հավատքով» (Եթեր 3․9), որ «վարագույրը վերցվեց [նրա] աչքերից» (Եթեր 3․6), և նա տեսավ Տիրոջն ու խոսեց Նրա հետ։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ խոնարհաբար հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպե՞ս եք ցույց տալիս հավատքը
Եկեղեցու պատմությունից կամ սուրբ գրություններից թվարկեք ձեր հավանած երեք անձանց։
-
Այդ մարդիկ ի՞նչ եղանակներով են հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Ինչպե՞ս կարող եք ասել, որ ձեր կյանքում հավատք եք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Ինչո՞ւ եք ցանկանում հավատք գործադրել։
Սկսեք խորհել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատքի մասին և 1-ից 5 միավոր սանդղակով գրեք, թե հետևյալ պնդումները որքանով են ճիշտ (1 = երբեք, 2 = երբեմն, 3 = հաճախ, 4 = գրեթե միշտ, 5 = միշտ)․
-
Ես հավատում եմ Քրիստոսին և ընդունում եմ Նրան որպես իմ Փրկիչ։
-
Անկեղծորեն աղոթելով Երկնային Հորը՝ ես խնդրում եմ Աստծուն և Հիսուս Քրիստոսին օգնել լուծել իմ խնդիրները և վստահում են Նրանց ուղղորդմանն ու օգնությանը։
-
Ես գործում եմ և վստահում եմ Տիրոջը, որ կօգնի ինձ։
Այս դասն ուսումնասիրելիս փորձեք ավելի խորությամբ հասկանալ, թե ինչպես կարող եք խոնարհաբար հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ և ինչու կարող եք ցանկանալ դա։
Հավատք գործադրել
Նախորդ դասին սովորեցիք, որ Տերը Հարեդի եղբորը պատվիրեց բեռնանավեր կառուցել և օվկիանոսով հասնել խոստումի երկիր, սակայն բեռնանավերը լույս չունեին։ Տերը Հարեդի եղբորը խնդրեց լուծում առաջարկել (տե՛ս Եթեր 2․23)։ Երբ Հարեդի եղբայրը գործեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, Տերն օգնեց լուծել նրա խնդիրը և նրանց օրհնեց առավել, քան նա էր խնդրել։
-
Ի՞նչ սովորեցիք Հարեդի եղբոր փորձառությունից։
Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ երբ խոնարհաբար հավատք գործադրենք Տիրոջ հանդեպ, ավելի կմոտենանք Նրան։
-
Հարեդի եղբայրն «ապարից հալեց տասնվեց փոքր քարեր», տարավ դրանք «սարի գագաթը և կրկին աղաղակեց առ Տերն» (Եթեր 3․1)։ Գրեք, թե ինչու եք կարծում, որ խնդիրը լուծելու համար գործելու և մեր կարողացած ամեն բան անելու պատրաստակամությունը Տիրոջ հանդեպ մեր ունեցած հավատքի կարևոր մաս է։
-
Աղոթելիս Հարեդի եղբայրը խոսեց «[Աստծո] առաջ [իր] թուլության» մասին (Եթեր 3․2) և խոնարհաբար օգնություն խնդրեց։ Գրեք, թե հասկանալով մեր թուլությունները և մեր ընդհանուր կախվածությունը Տիրոջից, ինչպես կարող է ազդել մեր աղոթքների և Նրա հանդեպ ունեցած մեր հավատքի վրա։
-
Երբ Հարեդի եղբայրը Տիրոջը խնդրեց դիպչել քարերին, որպեսզի փայլեն, նա վկայեց․ «Ես գիտեմ, ո՜վ Տեր, որ դու ունես ամենայն զորություն և կարող ես անել ինչ որ կամենաս՝ մարդկանց օգտի համար» (Եթեր 3․4)։ Գրեք, թե ինչպես եք իմացել կամ կարող եք իմանալ, որ Տերը մեր խնդիրները լուծելու հարցում մեզ օգնելու զորություն ունի։ Կարող եք ներառել, թե այդ գիտելիքն ինչպես կարող է ազդել Նրա հանդեպ ունեցած մեր հավատքի վրա։
-
Հարեդի եղբայրը խոստացավ, որ կհավատա այն խոսքերին, որոնք Տերը կասի ապագայում (տե՛ս Եթեր 3․11–12)։ Գրեք, թե ըստ ձեզ Հարեդի եղբայրն ինչու էր այդքան շատ վստահում Տիրոջը, որ համաձայնեց սրան։
Ավելի մոտենալ Տիրոջը
-
Տերն ի՞նչ տարբեր եղանակներով օրհնեց Հարեդի եղբորը նրա հավատքի համար։
-
Հարեդի եղբայրն այս փորձառության միջոցով ինչպե՞ս ավելի մոտեցավ Տիրոջը։
Օգտակար կլինի նշել Տիրոջ խոսքերը, որոնք Նա ասաց Հարեդի եղբորը․ «Դու փրկագնված ես անկումից. ուստի, դու ետ ես բերվել իմ ներկայության մեջ» (Եթեր 3․13)։ Երբ մենք մեր անհատական խնդիրներով հավատք գործադրենք առ Տերը, նույնպես կարող ենք մեր հավերժական նպատակի համար ստանալ Նրա օգնությունը՝ հաղթահարելու Նրանից մեր բաժանումը և վերադառնալու ու ապրելու Նրա հետ։
Դիտեք կամ կարդացեք հավատք գործադրող երիտասարդների հետևյալ օրինակներից մեկը։
-
Դիտեք «Հավատքը և նպատակը» տեսանյութը (4:40)։ Մի երիտասարդ ֆուտբոլիստ պատմում է, թե ինչպես է հավատք գործադրում Տիրոջ հանդեպ։
-
Դիտեք «Ինչպես վերակառուցեցի հավատքս, երբ մոլորված էի» տեսանյութը (6:25)։ Միսիոներական ծառայությունից վաղ վերադառնալուց հետո երիտասարդը վերակառուցում է իր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Կարդացեք երիտասարդ Ջեն Ռութոֆի պատմությունը, որը բնակվում էր Նիդեռլանդներում և իր հիվանդ աչքերը բժշկելու համար փնտրում էր մարգարե Ջոզեֆ Ֆ․ Սմիթին (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը Վերջին օրերում, հատոր 3, Boldly, Nobly, and Independent, 1893–1955 [2022], 123–25)։
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ, որոնք ամրապնդել են ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Ամփոփելու համար գրեք մեկ եղանակ, որով ավելի մեծ հավատք կգործադրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ և ինչու։ Հետևյալ ընդհանուր գաղափարները կօգնեն ձեզ կատարել այս վարժությունը։ Դուք պետք է ավելացնեք ձեզ վերաբերող մանրամասները։
-
Կոնկրետ գործողություն կատարեք՝ որևէ խնդիր լուծելու և Տիրոջ օգնությունը խնդրելու համար։
-
Ավելի խոնարհաբար աղոթելու և Տիրոջը վստահելու նպատակ սահմանեք։
-
Ակտիվորեն արեք մի բան, որն ավելի կմոտեցնի ձեզ Տիրոջը։
Փնտրեք եղանակներ, որոնցով ավելի մոտ եք զգում Տիրոջը, երբ հավատքով եք գործում։