«Վարդապետության սերտման կրկնություն 24. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 24
Հասկանալ և բացատրել
Վարդապետության սերտումը կարող է օգնել ձեզ հասկանալ և ինքնուրույն բացատրել Փրկչի վարդապետությունը։ Այս դասը հնարավորություն կտա ձեզ ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածներում ներկայացվող ճշմարտությունները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հարցեր տվեք
Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում լավ եք ճանաչում։
-
Ինչպե՞ս եք ծանոթացել նրա հետ։
-
Հարցեր տալն ինչո՞վ է օգնել ձեզ ճանաչել նրան։
-
Ձեր հարաբերությունն ինչպիսի՞ն կլիներ, եթե երբեք հարցեր տված չլինեիք։
Որքան կարևոր է ինչ-որ մեկին անձամբ ճանաչելու համար հարցեր տալը, նույնքան կարևոր է Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու և հասկանալու համար սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ հարցեր տալը։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Հոգևոր առաջնորդությունը կարելի է հասնել համապատասխան հարցեր տալու միջոցով» («Ապրել հոգևոր ուղղորդմամբ», Ensign, նոյ. 2000 թ․, 18)։
Վարդապետության սերտման հատվածների վերաբերյալ հարցեր տալը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ դրանք և ավելի լիարժեքորեն մեր կյանք հրավիրել Տիրոջ առաջնորդությունը։
Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ և ուշադիր կարդացեք այն։ Հատվածի վերաբերյալ մտածեք և գրեք առնվազն երկու հարց, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ հատվածը։ Օրինակ՝ 3 Նեփի 27․20 հատվածը կարդալիս կարող եք հարցնել․ «Ի՞նչ է նշանակում լինել սրբագործված»։ Կամ Մորոնի 10․3–5 հատվածները կարդալիս կարող եք հարցնել․ «Ի՞նչ է նշանակում խնդրել «անկեղծ միտումով»»։
Որոնեք ձեր մտածած հարցերի պատասխանները՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը կամ նույնիսկ գերագույն համաժողովի ելույթները։ Կարող եք սուրբ գրությունների ուսումնասիրության այլ ռազմավարություններ օգտագործել, օրինակ՝ հատվածի համատեքստը հասկանալու համար ուսումնասիրել շրջապատող հատվածները։
Հիշեք, որ ուսումնասիրության ժամանակ կարող եք ոչ բոլոր հարցերի պատասխանները գտնել։ Բայց եթե շարունակեք հավատք գործադրել Տիրոջ հանդեպ, Նա կօգնի ձեզ իմանալ ճշմարտությունն այն բանի մասին, ինչը փնտրում եք։