Սեմինարիա
Վարդապետության սերտում. Գնահատում 1-ի վերանայում․ 1 Նեփի 3.7 – Մոսիա 18.8–10


«Վարդապետության սերտում. Գնահատում 1-ի վերանայում․ 1 Նեփի 3.7 – Մոսիա 18.8–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Վարդապետության սերտում. Գնահատում 1-ի վերանայում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Գնահատում 1-ի վերանայում

1 Նեփի 3.7Մոսիա 18.8–10

Վարդապետության սերտման գնահատման այս վերանայման նպատակն է օգնել ուսանողներին կրկնել 1 Նեփի – Մոսիա գրքերում գտնվող վարդապետության սերտման 12 հատվածները: Սա նրանց հնարավորություն կտա ցույց տալ այս հատվածների ճշմարտությունների ըմբռնումը և կիրառումը: Սա նաև նախատեսված է օգնելու նախապատրաստել ուսանողներին առաջիկա գնահատմանը («Վարդապետության սերտում. Գնահատում 1»):

Վերանայման այս դասը կարող է անցկացվել առցանց կամ անձամբ։

Այս վերանայումն օգտագործեք և վարդապետության սերտման այս գնահատումն անցկացրեք ցանկացած ժամանակ՝ 1 Նեփի – Մոսիա գրքերում գտնվող վարդապետության սերտման հատվածները ուսուցանելուց հետո: Բավարար ժամանակ հատկացրեք այս վերանայման և գնահատման միջև, որպեսզի ուսանողները ուսումնասիրեն այն հատվածները, որոնք լավ չգիտեն: Հնարավոր է՝ դա անելու համար անհրաժեշտ լինի ճշգրտել ուսուցման ժամանակացույցը, որպեսզի գնահատումն իրականացվի մինչև դասընթացի առաջին կեսի ավարտը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նկատի ունեցեք ուսանողների կարիքները և ընտրեք այս վերանայման այն հատվածները, որոնք առավել օգտակար կլինեն «Վարդապետության սերտում. Գնահատում 1» գնահատմանը պատրաստվելու գործում: Այս վերանայման ընթացքում ուսանողներին առաջարկեք նշել այն հատվածները, որոնք իրենց ծանոթ չեն, և ծրագրել դրանց ուսումնասիրությունն ու կրկնությունը՝ գնահատմանը պատրաստվելիս:

Կրկնության 1-ին և 2-րդ վարժություններում ներկայացված ստուգարքները կարող են օգնել ուսանողներին կրկնել վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները: Ուսանողներին վերանայման գործընթացում ներգրավելու համար կարող են օգտագործվել տարբեր վարժություններ: Որոշ գաղափարներ կարելի է գտնել Doctrinal Mastery բջջային հավելվածում:

Վերանայլան վարժություն 1. Իմացեք հղումներն ու հիմնական արտահայտությունները

Օգնեք ուսանողներին կրկնել և պատրաստ լինել համապատասխանեցնելու սուրբ գրության հետևյալ հղումները սուրբգրային հիմնական արտահայտություններին: Խրախուսեք ուսանողներին նշել այն հատվածները, որոնք իրենց ծանոթ չեն, որպեսզի կարողանան ուսումնասիրել դրանք նախքան գնահատում կատարելը:

Ուսանողներին այս վերանայման գործընթացում ներգրավելու եղանակներից մեկն է հետևյալը․ սուրբ գրության 12 հղումներից յուրաքանչյուրը գրեք առանձին թղթերի վրա, ինչպես նաև սուրբգրային 12 հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը գրեք առանձին թղթերի վրա։ Այնուհետև բոլոր 24 թղթերը կպցրեք սենյակի պատերին՝ պատահական տեղերում, գրությունը դեպի պատը, որպեսզի ուսանողները չկարողանան տեսնել, թե ինչ է գրված թղթերի վրա:

Առաջարկեք ուսանողներից մեկին ընտրել ցանկացած թերթիկ, շրջել այն և կարդալ գրվածը: Հրավիրեք բոլոր ուսանողներին գրել, թե որն է իրենց կարծիքով գրվածին համապատասխանող հղումը կամ սուրբգրային հիմնական արտահայտությունը: Այնուհետև առաջարկեք նույն ուսանողին շրջել ևս մեկ թերթիկ՝ տեսնելու, թե արդյոք թերթիկները համապատասխանում են միմյանց։ Եթե համապատասխանում են, հանեք դրանք պատից: Եթե չեն համապատասխանում, ուսանողը նորից պետք է կպցնի դրանք պատին, որպեսզի մյուս ուսանողները չկարողանան կարդալ դրանց վրա գրվածը: Այնուհետև առաջարկեք մեկ այլ ուսանողի ընտրել հաջորդ երկու թերթիկները: Շարունակեք այս գործընթացն այնքան ժամանակ, մինչև իրար համապատասխանող բոլոր թերթիկները գտնվեն և հեռացվեն պատից:

Պատասխաններ․ 1-ժ, 2-գ, 3-է, 4-ա, 5-լ, 6-զ, 7-ը, 8-թ, 9-բ, 10-ե, 11-ի, 12-դ

Հիմնական արտահայտություններ

Սուրբ գրության հղումներ

Հիմնական արտահայտություններ

  1. «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ»։

Սուրբ գրության հղումներ

  1. 1 Նեփի 3.7

Հիմնական արտահայտություններ

  1. «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումներ

  1. 2 Նեփի 2.25

Հիմնական արտահայտություններ

  1. «Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումներ

  1. 2 Նեփի 2.27

Հիմնական արտահայտություններ

  1. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումներ

  1. 2 Նեփի 26.33

Հիմնական արտահայտություններ

  1. Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ։

Սուրբ գրության հղումներ

  1. 2 Նեփի 28.30

Հիմնական արտահայտություններ

  1. «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումներ

  1. 2 Նեփի 32.3

Հիմնական արտահայտություններ

  1. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումներ

  1. 2 Նեփի 32.8–9

Հիմնական արտահայտություններ

  1. «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումներ

  1. Մոսիա 2.17

Հիմնական արտահայտություններ

  1. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումներ

  1. Մոսիա 2.41

Հիմնական արտահայտություններ

  1. Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումներ

  1. Մոսիա 3.19

Հիմնական արտահայտություններ

  1. «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումներ

  1. Մոսիա 4․9

Հիմնական արտահայտություններ

  1. «Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումներ

  1. Մոսիա 18.8–10

Կրկնության վարժություն 2. Իմացեք հղումներն ու հիմնական արտահայտությունները

Օգնեք ուսանողներին հետաքրքրությամբ ներգրավվել սուրբգրային հիմնական արտահայտությունները կրկնելու գործընթացում։ Խրախուսեք նրանց նշել այն արտահայտությունները, որոնք իրենց ծանոթ չեն, որպեսզի կարողանան ուսումնասիրել դրանք նախքան գնահատում կատարելը:

Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․ տարբեր ուսանողների հանձնարարեք սուրբգրային տարբեր հիմնական արտահայտություններ։ Առաջարկեք յուրաքանչյուր ուսանողի իրենց հանձնարարված սուրբգրային հիմնական արտահայտությունից ընտրել երեք բառ, որոնց տեղը իրենք կցանկանային դատարկ թողնել: Այնուհետև առաջարկեք ուսանողներին հերթով կանգնել և կարդալ իրենց արտահայտությունը՝ իրենց ընտրած դատարկ տեղերով, իսկ դասարանը պետք է փորձի գրել այն բառերը, որոնք պետք է դրվեն դատարկ տեղերում:

Կարող եք կրկնել սուրբգրային բոլոր 12 հիմնական արտահայտությունները, այլ ոչ միայն հետևյալ առաջարկվող արտահայտությունները:

Պատասխաններ․ (1) ընտրել, կյանք, գերություն, (2) ծառայություն, մերձավորներ, Աստված, (3) բնական, սուրբ, քավություն, (4) Աստված, հավատալ, իմաստություն, (5) մկրտվել, վկայություն, ուխտ

Դատարկ տեղերը լրացրեք սուրբգրային հիմնական արտահայտությունների բառերով:

  1. «Նրանք ազատ են ազատություն և հավերժական կյանք … կամ … և մահ» (2 Նեփի 2․27

  2. «Երբ դուք ձեր մեջ եք, դուք սոսկ ձեր ծառայության մեջ եք» (Մոսիա 2․17

  3. «[Հանեք] մարդուն և [դարձեք] , Տեր Քրիստոսի » (Մոսիա 3․19

  4. «Հավատացեք , … , որ Նա ունի բոլոր » (Մոսիա 4․9

  5. « Տիրոջ անունով՝ որպես մի , … որ դուք մտել եք նրա հետ մեջ» (Մոսիա 18․8–10

Կրկնության վարժություն 3. Կիրառեք վարդապետությունը

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ցույց տալ, թե ինչպես են ըմբռնում վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները և բացատրել, թե ինչպես կարելի է դրանք կիրառել իրական կյանքի իրավիճակներում: Ուսանողները կարող են օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի կարողանան ընտրել վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատված, որոնք, իրենց կարծիքով, կարող են օգնել յուրաքանչյուր սցենարում նկարագրված մարդուն: Առաջարկեք նրանց բացատրել, թե այդ հատված(ներ)ի ճշմարտություններն ինչպես կարող են օգնել այդ մարդուն: Յուրաքանչյուր սցենարի համար կարելի է կիրառել վարդապետության սերտման մի քանի հատված:

  1. Երիտասարդը կարևոր որոշում է կայացնելու, որը կարող է մեծապես ազդել նրա ապագայի վրա: Նա նյարդայնացած է և վստահ չէ, թե ինչ ընտրություն պետք է կատարել:

  2. Երիտասարդ աղջկա ծնողները չեն աջակցում Աստծո պատվիրանները պահելու նրա որոշմանը: Նա ցանկանում է հնազանդ լինել, բայց դա չափազանց դժվար է թվում իր հանգամանքներում:

  3. Ձեր ընկերներից մեկին իր դասընկերները ծաղրում են Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար: Դուք ցանկանում եք հավաստիացնել նրան, որ արժե հավատարիմ մնալ իր ուխտերին:

Երբ ուսանողները ավարտեն նախորդ երեք սցենարների քննարկումը, կարող եք առաջարկել նրանց աշխատել դասընկերոջ հետ՝ լրացուցիչ սցենարներ ստեղծելու համար: Յուրաքանչյուր ուսանող կարող է ընտրել վարդապետության սերտման մի հատված իր դասընկերոջ համար: Այնուհետև, օգտագործելով այն հատվածը, որն իրենց դասընկերն ընտրել է իրենց համար՝ ուսանողները կարող են մտածել և կիսվել մի սցենարով, որտեղ այդ հատվածը կարող է օգնել որևէ մարդու:

Կրկնության վարժություն 4. Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը, որպեսզի օգնեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ուսանողների համար կարող է արդյունավետ լինել այս վարժությունը դերախաղի միջոցով կատարել երեք հոգանոց խմբերով, որոնցում յուրաքանչյուր ուսանող բացատրում է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մի սկզբունք:

Դուք ունեք մի ընկեր, որը հարցադրում է անում, թե ինչու որոշ բաներ, որ իրեն վերջերս ուսուցանել են դպրոցում, կարծես հակասում են այն բաներին, որ Աստված ուսուցանել է սուրբ գրությունների և ժամանակակից մարգարեների միջոցով:

Ուսուցանեք ձեր ընկերոջը հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները, և այն, թե նա ինչպես կարող է դրանք օգտագործել, որպեսզի դիմի Երկնային Հորը՝ իր մտահոգություններում օգնելու համար:

  • Գործեք հավատքով

  • Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Կարող եք ուսանողներին առաջարկել աշխատել երեք հոգանոց խմբերով, որոնցում յուրաքանչյուր ուսանող թղթի վրա կգրի հետևյալ հարցերից մեկի իր պատասխանը:

Այնուհետև, առաջարկեք ուսանողներին փոխանակել թղթերը և գրել մյուս ուսանողի թղթի վրա, թե ինչն է իրենց դուր գալիս այդ ուսանողի պատասխանում: Այնուհետև խնդրեք նրանց փոխանակել իրենց թղթերը երկրորդ անգամ, որպեսզի հնարավորություն ունենան արձագանքելու իրենց խմբի երկու անդամների պատասխաններին: Վերջապես, առաջարկեք նրանց հետ վերցնել իրենց թուղթը և կարդալ իրենց խմբի անդամների արձագանքները:

  • 1 Նեփի – Մոսիա գրքերում ներկայացված վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել ձեր ընկերոջը: Այս հատվածներն ինչպե՞ս կարող են օգնել նրան:

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպե՞ս են օգնում այն ժամանակ, երբ մենք փորձում ենք ստանալ մեր հարցերի կամ մտահոգությունների պատասխանները:

  • Ինչպե՞ս եք օգտագործել այս սկզբունքները՝ ուրիշներին օգնելու կամ ձեր սեփական խնդիրները լուծելու համար:

Կրկնության վարժություն 5. Ձեր կյանքում հատուկ նշանակություն ունեցող հատվածներ

Առաջարկեք ուսանողներին խորհել վարդապետության սերտման մի հատվածի շուրջ, որն ազդել է իրենց վրա Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում: Նրանք կարող են ընտրել մի հատված, որն օգնել է իրենց զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Բացատրեք, որ գնահատման ընթացքում իրենք հնարավորություն կունենան կիսվելու իրենց ընտրած հատվածով:

աշխատաթերթի պատկերակՈւսանողներին կարող եք բաժանել հետևյալ աշխատաթերթը, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել գնահատմանը («Վարդապետության սերտում. Գնահատում 1»)։

Վարդապետության սերտում. Գնահատում 1. Ուսումնասիրության ուղեցույց

Անգիր սովորեք հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը

Ծանոթացեք վարդապետության սերտման սուրբ գրության հղումներին և հիմնական արտահայտություններին: Ներբեռնեք և օգտագործեք Doctrinal Mastery բջջային հավելվածը, որը կօգնի ձեզ կրկնելիս:

Սուրբ գրության հղումը

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4․9

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Կիրառեք վարդապետությունը իրական կյանքում

  • Օգտագործեք վարդապետության սերտման սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատվածներ, որպեսզի օգնեք մեկին, ով ցանկանում է առաջնորդություն ստանալ՝ իր կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս:

  • Ընտրեք մեկ կամ մի քանի հատված՝ օգնելու մեկին, ով զգում է, որ իր հանգամանքների պատճառով դժվար է պահել Աստծո պատվիրանները:

  • Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից որևէ մեկը և մտածեք մի իրավիճակ, երբ այդ հատվածում ուսուցանված ճշմարտությունները կարող են օգնել դեռահասին իր կյանքում: Եթե հնարավոր է, հիշեք իրական իրավիճակներ, որոնց մասին գիտեք կամ բախվել եք դուք ինքներդ:

  • Պատրաստ եղեք կիսվելու ձեզ վրա ամենամեծ ազդեցությունը թողած վարդապետության սերտման հատվածներով: Այդ հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Կարդացեք 5–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի օգնեք որևէ մեկին հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները կամ մտահոգությունը: