Այս դասընթացի երկրորդ կեսի ընթացքում ուսանողներն ուսումնասիրել են Ալմայի գրքից մինչև Մորոնի գրքում գտնվող վարդապետության սերտման 12 հատվածներ: Այս գնահատումը նախատեսված է գնահատելու համար ուսանողների կարողությունը՝ մտապահելու այդ հատվածների սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ինչպես նաև գնահատելու համար դրանք իրական կյանքի իրավիճակներում կիրառելու նրանց կարողությունը: Այն նաև կգնահատի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների նրանց ընկալումը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Գնահատում 2
Վարդապետության սերտման հղումներ
Հարցեր 1–3-ի համար գրեք համապատասխան հղման տառը՝ յուրաքանչյուր արտահայտության դիմաց հատկացված դատարկ տեղում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
Հարցեր 4–6-ի համար լրացրեք բաց թողնված բառերը վարդապետության սերտման սուրբգրային հիմնական արտահայտություններում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
«Հարցրեք սրտով, անկեղծ , հավատք ունենալով առ Քրիստոս։ … Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։ (Մորոնի 10.4–5)
«Դա մեր վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր »: (Հելաման 5.12)
Գնահատման մնացած մասի համար կարող եք օգտագործել ձեր սուրբ գրությունները:
Հարցեր 7–9-ի համար նշեք Ալմա – Մորոնի գրքերի վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ մի քանիսը, որոնք կարող են մարդուն օգնել հետևյալ իրավիճակներում: Բացատրեք, թե ինչու եք ընտրել հատկապես այդ հատվածը(ները):
Մի երիտասարդ կին, որը սովորում է Եկեղեցու մասին, ցանկանում է իմանալ, թե ինչ պետք է անի Հիսուս Քրիստոսին հետևելու համար:
Ձեր ընկերը չի հասկանում Հիսուս Քրիստոսի կարևորությունը և հարցնում է ձեզ, թե ինչ է նա արել մեզ համար:
Երիտասարդը ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է ստանալ Աստծո օգնությունն ու զորությունը՝ սատանայի գայթակղություններից պաշտպանվելու համար։
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Հարցեր 10–11-ի համար ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգտագործելու ձեր գիտելիքն ու կարողությունը:
Ինչպե՞ս կբացատրեիք որևէ մեկին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները։
Գործեք հավատքով։
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից։
Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով:
Երիտասարդ աղջիկը երբեմն մտածում է, որ Աստծո պատվիրանները չափից շատ սահմանափակումներ են դնում։ Նա մտածում է, թե արդյոք ինքն ավելի երջանիկ չէր լինի, եթե պարզապես ապրեր իր կյանքով այնպես, ինչպես ինքը կհամարեր ճիշտ:
Պատասխանեք հետևյալ հարցերին.
Ի՞նչ կոնկրետ բաներ կարող էր անել այդ մարդը հավատքով գործելու համար:
Այս իրավիճակը հավերժության տեսանկյունից դիտարկելն ինչպե՞ս կարող է օգնել նրան:
Վարդապետության սերտման հատվածներն աստվածայնորեն սահմանված աղբյուրների օրինակներ են: Վարդապետության սերտման ո՞ր հատված(ներ)ը կարող է օգտակար լինել այս իրավիճակում: Ինչո՞ւ է այդպես:
Մորմոնի Գրքի երկրորդ կեսում ձեր ուսումնասիրած վարդապետության սերտման 12 հատվածներից ո՞ր հատվածն է հատկապես օգտակար կամ նշանակալից եղել ձեզ համար: Ինչո՞ւ։