Համաշխարհային հոգևոր հավաքներ
Եկեղեցու ամուրիներին


Եկեղեցու ամուրիներին

ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • 11 սեպտեմբերի, 2011թ. • Բրիգամ Յանգ Համալսարան

9/11/2011: Այսօր նշանակալից օր է նրանց համար, ովքեր առաջ կգնան, այս վերջին օրերում կրելով Հիսուս Քրիստոսի դրոշը աշխարհում: Դա հեշտ գործ չի լինի:

Ես կցանկանայի սկսել, մեջբերելով Քույր Մարգարեթ Նադաուլդի խոսքերը և վերագրելով դրանք և՛ տղամարդկանց, և՛ կանանց. «Աշխարհում բավական շատ են [տղամարդիկ և] կանայք, ովքեր խիստ են. մենք կարիք ունենք [տղամարդկանց և] կանանց, ովքեր մեղմ են: Մեր մեջ բավական են կոպիտ մարդիկ. մենք կարիք ունենք [տղամարդկանց և] կանանց, ովքեր բարի են: Բավական են [տղամարդիկ և] կանայք, ովքեր չոր են. մենք կարիք ունենք [տղամարդկանց և] կանանց, ովքեր նրբանկատ են: Բավական են [տղամարդիկ և] կանայք [, ովքեր] փառքի և հաջողության մեջ են. մենք կարիք ունենք [տղամարդկանց և] կանանց [, ովքեր] հավատքի մեջ են: Բավական շատ է ագահությունը. մեզ պետք է ավելի շատ բարություն: Բավական շատ է ունայնությունը. մեզ պետք է ավելի շատ առաքինության: Բավական շատ է հանրաճանաչությունը. մեզ պետք է ավելի շատ մաքրություն»:1 Ես կավելացնեի, որ դուք եք այն մարդիկ, ովքեր աշխարհին կմատուցեն այս արժեքները, որոնց կարիքը մեծապես զգացվում է:

Քանի որ ես ամուսնացել եմ 53 տարեկանում, ես, երբեմն, ինձ համարում եմ չափահաս ամուրիների հանրային պատկեր: Ես եղել եմ երիտասարդ ամուրիների ծրագրի, չափահաս ամուրիների ծրագրի և մեծահասակ ամուրիների ծրագրի մասնակից: Դուք հատկապես թանկ եք ինձ համար, որովհետև ես քայլել եմ այն ճանապարհներով, որոնցով դուք եք քայլում, հանդիպել եմ այն խնդիրներին, որոնց դուք եք հանդիպում, և ես ահռելի համակրանք և հարգանք եմ տածում ձեր հանդեպ:

Այս երեկո իմ նպատակն է վկայել ձեզ այն ճշմարտությունների մասին, որոնք ես սովորել եմ իմ միայնակության ժամանակաշրջանում, որոնք, ես հավատացած եմ, հավերժական ճշմարտություններ են` հավերժական ճշմարտություններ, որոնք կպաշտպանեն ձեզ հուսահատությունից, հնարավոր անձնական ուրացությունից, և կհիշեցնեն մեր Երկնային Հոր առաջ ձեր պարտականությունների մասին:

Ճշմարտություն՝ թիվ 1. Տերը սիրում է մեզ, Նա պատասխանում է աղոթքներին, և, ամենակարևորը, Նա հրճվում է, օրհնելով նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները, սակայն Նա դա անում է Իր ուրույն ժամանակին և Իր ուրույն ճանապարհով: Տերը կապված է մեզ տրված Իր խոստումներով: Մենք բոլորս աստվածային ծագում ունենք: Երկրի վրա մենք ծնվել ենք ընտանիքներում, և եթե մենք պահենք պատվիրանները, մենք կվերադառնանք ապրելու որպես հավերժական ընտանիքներ: Այս նպատակին հասնելու համար, մենք պետք է միշտ հիշենք Հիսուս Քրիստոսին և պահենք Նրա պատվիրանները: Յուրաքանչյուր օրը կարևոր է ձեզ համար, որովհետև այն, թե ինչպես եք դուք որոշում ծախսել ձեր ժամանակը, կորոշի, թե ինչ անձնավորություն դուք կդառնաք: Եղեք ձեր լավագույնը: Ես նաև խորհուրդ եմ տալիս ձեզ, իմ փորձից, ավելի քիչ մտահոգվեք ամուսնության, քան Քրիստոսի աշակերտը դառնալու մասին: Ձեր լույսը կգրավի ուրիշներին, քանի որ լույսը գրավում է լույսին, և օրհնությունները, որ Երկնային Հայրն ունի ձեզ համար, կլինեն ավելի հրաշալի, քան դուք կարող եք պատկերացնել: Վայելեք այս ժամանակը, աճելու և ձեր կրոնի մասին սովորելու հնարավորությունը, որպեսզի կարողանաք ապրել «երջանկության ձևով» (2 Նեփի 5.27; տես նաև Ալմա 50.23 ), ինչպես արեցին Նեփիացիները, և դարձեք ուխտի ժողովուրդ: Որքան շատ մենք ներդնենք մեզանից սուրբ գրությունների մեջ, այնքան ավելի ամուր պաշտպանություն կստանանք գայթակղությունից, պոռնոգրաֆիայից և չարից: Որքան շատ մենք հաճախենք եկեղեցի, տաճար և ծառայենք մեր կոչումներում, այնքան ամուր մենք կդառնանք, և մեր կյանքն ավելի երջանիկ կլինի:

Ճշմարտություն համար երկու. Մենք չենք փրկվի մեկուսացման մեջ: Այս կյանքը միայն ինձ հետ չէ կապված: Մենք հայտնվել ենք երկրի վրա օրհնելու համար մեր մերձավորների կյանքը, լինելու արդարության գործակալներ և, ինչպես մեզ կուսուցանի Երեց Օուքսը՝ «ջերմեռանդ ներգրավված լինելու բարի գործի մեջ» (ՎևՈւ 58.27)` մեր շուրջը ավելի լավ կյանք խթանելու համար:

Որպես միսիոներ, որը ծառայել է Սենդայում, Ճապոնիա, ես կցանկանայի կիսվել մի կարճ պատմությամբ վերջերս կատարված իրենց աղետի մասին: Ճապոնացի մի քույր, իր մեքենան վարելիս, զգաց, որ երկրաշարժ է տեղի ունենում, նրա մեքենան հեղեղվեց ցունամիի ջրերով, սակայն, արագ կողմնորոշվելով, ծանոթ լինելով տեղանքին և օգտվելով բաց պատուհանից, նա սողոսկեց իր մեքենայից և սկսեց մաքառել դեպի վեր` իր փրկությունը: Նրա առաջին միտքն էր. «Փրկիր քեզ, և շտապիր»:

Պայքարելով փրկության համար, նա նայեց իր շուրջը, տեսնելով մեկ այլ մեքենա, որի պատուհանները սեղմված էին ջրի ճնշման տակ: Ներսում նա տեսնում էր փոքր երեխաների և տատիկի, որոնք անկասկած կխորտակվեին, քանի որ չէին կարող դուրս գալ: Բնազդը նրան թելադրում էր շարունակել փախչել, եթե ցանկանում էր ողջ մնալ: Ժամանակ չկար, նա պետք է փրկեր ինքն իրեն: Ապա մի ձայն պատեց նրա միտքը. «Դու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ես»: Նա ետ նայեց` դեպի մեքենան և հիշեց, թե ով էր և ինչ պետք է աներ: Նա արագ կողմնորոշվեց, վերցնելով կողքը լողացող սեղանիկը, կոտրելով մեքենայի ապակին, հանելով փոքրիկ ընտանիքին և օգնելով նրանց ապաստարան գտնել, և միայն հետո գնաց տուն:

Եղբայրներ և քույրեր, մենք շրջապատված ենք վտանգավոր ցունամիով. ոչ թե կատաղի կործանարար ջրերով, այլ մի վտանգավոր և մահացու ցունամիով: Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որը հեղեղված է կեղծ ուսմունքներով, աշխարհիկ գաղափարներով և բարոյական քայքայումով: Մեզ ուսուցանվել է ճշմարտությունը և մենք ուխտի ներքո ենք: Եվ այժմ խիզախ լինելու մեր ժամանակն է: Մոսիա 4.10-ում մեզ ուսուցանվում է, որ բավական չէ միայն հավատալ ճշմարտությանը, մենք պետք է գործենք ըստ դրա, օգնելով մեր համայնքներին, հարևաններին, ընկերներին և ընտանիքներին` ինչպես մեր հավատքին պատկանող, այնպես էլ` մեր հավատքին չպատկանող: Բենիամին թագավորը մեզ խրատում է. «Եթե դուք հավատում եք բոլոր այս բաներին, տեսեք, որ դուք անեք դրանք» (Մոսիա 4.10):

Որպես այս Եկեղեցու նորադարձ, ես վկայում եմ, որ հաճախ, առանց իմանալու, մենք շրջապատված ենք նրանցով, ովքեր ավետարանի ճշմարտությունների ծարավ են, ինչպես ես էի, և ձեր ասած խոսքերը քաղցր կլինեն նրանց համար, ում դուք հնարավորություն կունենաք սովորեցնելու, և որ ձեր խոսքերը կկարողանան օրհնել և փոխել կյանքեր:

Ճշմարտություն համար երեք. Մեր պարտականությունն է` դառնալ Քրիստոսի լավագույն աշակերտները: Մի անգամ, չափազանց մտահոգվելով և վախենալով իմ միայնակ կարգավիճակի և բարձրացող տարիքի կապակցությամբ, ես դիմեցի քահանայության ղեկավարի՝ օրհնություն ստանալու համար, որը կամրացներ ինձ: Այդ օրհնության խոսքերը մինչ օրս ինձ հետ են և էլ ավելի ճշմարիտ են դառնում ժամանակի ընթացքում: Ես դեռ կարող եմ մեջբերել դրանք. «Եթե դու չես կարող տանել միայնակ կյանքի խնդիրները և դժվարությունները, դու երբեք չես կարողանա տանել ամուսնական կյանքի խնդիրները և դժվարությունները»: Ես փոքր ինչ ցնցված էի: Այդ խոսքերը ինձ համար գործողության կոչ էին` դարձնելու իմ կյանքը հիանալի, անկախ իմ իրավիճակից կամ դժվարություններից: Եթե ես ինձ համար կարողանայի երջանիկ միայնակ կյանք ապահովել, ապա դրանով կովորշվեր երջանկությունը, որը ես կարող էի ունենալ, լինելով ամուսնացած կին, իսկ ես ցանկանում էի ունենալ երջանիկ ապագա: Ես հասկացա, որ ընդունակ եմ ոչ միայն տանել դժվարությունները, այլ նաև յուրաքանչյուր իրավիճակում տեսնել լավագույնը: Իմ վերաբերմունքը դարձավ շատ ավելի դրական: Կյանքը մարտահրավեր է, և այն միշտ էլ կլինի մարտահրավեր` ամուրի ենք, թե ամուսնացած, և ես ցանկացա համապատասխան լինել այդ մարտահրավերին: Ես վկայում եմ իմ դժվար ձեռք բերած փորձից, որ Տերը միշտ պատրաստում է մեզ ավելի մեծ երջանկության և օրհնությունների. մենք միայն պետք է փորձենք անել այն, ինչ մեր ուժերի սահմաններում է, և վստահել Նրան մեր ողջ սրտով:

Ճշմարտություն համար չորս. Սովորեք ճանաչել ձեր կյանքում Սուրբ Հոգու հուշումները: Սուրբ Հոգին խոսում է «մեղմ, հանդարտ ձայնով» (Ա Թագավորաց 19.12; 1 Նեփի 17.45; ՎևՈւ 85.6), շշուկով, որը աշխարհի ավանդույթները և աղմկոտ շեղումները հեշտությամբ կարող են թուլացնել, անգամ անլսելի դարձնել: Որպես ճշմարիտ Եկեղեցու անդամներ, ձեր առջև առանձնահատուկ պահանջներ և ակնկալիքներ են դրվում:

Վերջին Օրերի նվիրյալ Սրբերի ընտրությունը չի կայանում միայն առաջ գնալու և աշխատելու լինել եջանիկ և ապրել լիարժեք կյանքով: Որպես ուխտի տղամարդիկ և կանայք, մենք նպատակ ունենք առաջ գնալու և զարգացնելու ամուր վկայություններ, սնուցող և հոգատար սրտեր, որոնք կօգնեն մեզ պատրաստվել հավերժություններում ծնողներ լինելու մեր դերին: Մտքում պահելով այդ նպատակը, ես խոսում եմ նաև առջևում սպասվող որոգայթների և գայքկղության քարերի մասին:

Քույրերին կասեմ. ես ծանոթ եմ այն վախերին, որոնց ձեզանից շատերը հանդիպում են, ցանկանալով ամուսնանալ և դառնալ մայրեր: Ես ասում եմ ձեզ՝ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, սպասելով այդ օրհնություններին: Երբեք մի զայրացեք կամ դառնացեք, որ չունեք ձեր օրհնությունները այն պահին, երբ ցանկանում եք դրանք: Ես շատ ժամեր եմ վատնել, անհանգստանալով: Երբեք մի վատնեք այս թանկարժեք կյանքի անգամ մեկ րոպեն: Պատրաստվեք ապագայի համար: Առաջ գնացեք: Կրթություն ստացեք և ձեռք բերեք մանագիտություն, որը կսատարի ձեզ և ձեր ապագա ընտանիքին:

Ես նաև տալիս եմ մի զգուշացում: Իմ օրերին կանանց միայն վեց տոկոսը չէր ամուսնանում, և արտասովոր էր, երբ կինը գիտական աստիճաններ էր ստանում և աշխատանքի ընդունվում: Այժմ մեծ տարբերություն կա: Ձեր միջից շատ ավելի բարձր տոկոս չի ամուսնանա քոլեջի տարիներին, կստանա առաջատար աստիճաններ և կունենա աշխատանքային հիանալի հնարավորություններ: Ձեզանից ոմանք կմնան ամուրի, սակայն ես հաճախ եմ լսում, ինչպես երիտասարդ կանայք ցանկություն են հայտնում ինքնահաստատվել՝ նախ ինքնահաստատվել աշխատանքում և միայն հետո դառնալ կին և մայր:

Ես այժմ կկիսվեմ անձնական փորձից: Որպես մի կին, որը դոկտորի կոչում ունի և հրաշալի կարիերա է ունեցել, ճանապարհորդելով աշխարհով մեկ, ես կարող եմ անկեղծ ասել, որ կարևոր չէ, թե որքան հետաքրքիր կամ լիարժեք է աշխատանքը, դուք երբեք չպետք է վտանգի տակ դնեք ձեր հավերժական երջանկությունը՝ զոհաբերելով ամուսնությունը աշխատանքային հնարավորության համար: Եթե իսկական սերը գալիս է, կարծես, անհարմար պահին, տեսեք հեռու գնացող հետևանքները: Դիմեք Սուրբ Հոգուն ուղղության համար: Ամուսնությունը և մայրությունը կարող են լինել նույնքան հարստացնող և հրաշալի, եթե դուք ընտրեք դրանք: Տերը կտա ուղի, որպեսզի դուք հավասարակշռեք ձեր ձգտումները ամուսնության օրհնությունների հետ: Աշխարհիկ փառքերը և աշխատանքային հաջողությունը քիչ փոխհատուցում են առաջարկում ընտանեկան սիրո և երեխաների հետ կապված հաճույքի հետ համեմատած:

Մյուս կողմից, նրանց, ովքեր միայնակ կյանք են վարում, ես կասեմ` ապավինեք Տիրոջը, վայելեք ցանկացած հնարավորություն և ուրախացեք ձեր կյանքով: Կանայք ծնվել են սնուցելու համար, և մենք շրջապատված ենք դա անելու հնարավորություններով՝ մեր Եկեղեցու կոչումներում, ընտանիքներում, հարևանների միջավայրում և համայնքներում: Օգտվեք այդ հնարավորություններից:

Տղամարդկանց կասեմ, մենք ապրում ենք մի աշխարհում, որն ուսուցանում է, որ կրթությունը և ֆինանսական ապահովությունը պետք է կանգնած լինեն ամուսնությունից առաջ: Տերը այլ բան է ուսուցանում: Ես տեսնում եմ, որ ամուսնությունից առաջ, ձեզանից շատերը վայելում են ճանապարհորդությունը, վիդեոխաղերը, տղաների հավաքույթները և աղջիկների հյուրասիրությունները: Տղամարդիկ, քույրերը կարիք ունեն, որ դուք լինեք ամենաքաջերը: Եվ դա ճշմարիտ է, և ես ուզում եմ, որ դուք լսեք. Տիրոջ ծրագրում, նրանք, ովքեր ամուսնանում են, կհասնեն այնպիսի աստիճանի, որը դուք երբեք չեք պատկերացրել: դա խոստում է:

Ճշմարտություն համար հինգ. Բոլոր ամուրիները պետք է մնան Եկեղեցու ակտիվ անդամներ: Ընտանիքի վրա կենտրոնացող Եկեղեցում դուք երբեմն կարող եք կասկածել, թե արդյոք ունեք ձեր տեղը. պետք չէ այս մտքից գայթակղվել: Յուրաքանչյուրը նշանակություն ունի: Երբեք մի մոռացեք, որ փրկության ծրագիրը լիովին գործում է բոլորի համար՝ ամուրի, թե ամուսնացած: Դուք միայնակ չեք: Մեջբերելով Քույր Բեքին, կասեմ. «Մենք չենք մարտչնել երկնային պատերազմում, որպեսզի հավերժ միայնակ լինենք: Մենք չենք գրանցվել ծրագրի միայն մի մասի համար: Մենք գրանցվել ենք ողջ ծրագրի համար, ըստ որի պետք է ուխտեր կապենք, հավերժ կնքվենք և սերունդներ ունենանք հավերժություններում: Մենք չենք հրաժարվում ճշմարիտ սկզբունքներից, մինչ սպասում ենք մեր օրհնություններին»2

Եղբայրներ և քույրեր, մենք միայնակ չենք սպասում: Տերը տեղյակ է մեր մասին: Նա ճանաչում է յուրաքանչյուրիս` անձնապես: Նա ոչ միայն լսում է մեր աղոթքները, Նա գիտի մեր ցավը, մեր մտավախությունները, մեր փորձությունները, մեր հաղթանակները՝ Նա մեր կողքին է: Մենք միայն պետք է կանչենք առ Նա, և Նա մեզ հետ կլինի:

Հավատք ունենալը չի նշանակում, որ դուք ամեն վայրկյան լցված կլինեք միայն ուրախությամբ և համոզվածությամբ: Հավատք ունենալը նշանակում է շարունակել և հավատալ, որ օրհնությունը և մխիթարությունը առջևում են, և ես վկայում եմ ձեզ, որ դա այդպես է: Տերը ցանկանում է, որ մենք մոտենանք Իրեն, և Իր ուրույն ժամանակին և Իր ուրույն եղանակով Նա կմոտենա մեզ:

Տերը ձեզ այնքան շատ է սիրում, որ ուղարկել է Իր Առաքյալին, որ խոսի ձեզ հետ այս երեկո: Ես խնդրում եմ, որ դուք աղոթեք Երեց Օուքսի համար: Աղոթեք, որ հասկանաք նրա խոսքերը և հիշեք դրանք և գիտակցեք, որ մենք մուտք ենք գործել նոր դարաշրջան, որում մեր Երկնային Հայրը ապավինում է մեզանից յուրաքանչյուրին, որ իմանանք, թե ինչին ենք հավատում, որ պաշտպանենք մեր համոզմունքները և գործենք ըստ այն բաների, որոնք մենք սուրբ ենք համարում:

Ես սիրում եմ ձեզ: Ես գիտեմ, որ մենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի ճշմարիտ Եկեղեցու անդամներ ենք, և ես ասում եմ սա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Margaret D. Nadauld, in Conference Report, Oct. 2000, 16; or Ensign, Nov. 2000, 15.

  2. Julie B. Beck, quoted in Kristen M. Oaks, A Single Voice (2008), 33.

Տպել