Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 13 Ինչպե՞ս կարող եմ դիմակայել պոռնոգրաֆիային: Վարդապետություն և Ուխտեր 63


Հունիսի 13 Ինչպե՞ս կարող եմ դիմակայել պոռնոգրաֆիային: Վարդապետություն և Ուխտեր 63, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հունիսի 13 Ինչպե՞ս կարող եմ դիմակայել պոռնոգրաֆիային:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
պարմանուհի՝ հեռախոսը ձեռքին

Հունիսի 13

Ինչպե՞ս կարող եմ դիմակայել պոռնոգրաֆիային:

Վարդապետություն և Ուխտեր 63

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ միջոցառումներ ենք ունեցել վերջերս։ Արդյո՞ք դրանք հաջողվել են։ Ի՞նչն է լավ ստացվել, և ինչպե՞ս կարող ենք բարելավել դրանք։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ո՞վ ունի մեր ծառայության կարիքը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Մեր կյանքը Ի՞նչ նպատակների վրա ենք մենք անհատապես աշխատում։ Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել: Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստացել։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Քվորումի և դասարանի անդամները հավանաբար այս շաբաթ ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 63 բաժինը և կարդացել վաղ շրջանի Սրբերին ուղղված Տիրոջ նախազգուշացումը վտանգավոր ցանկությունների մասին. նախազգուշացում, որը Նա բազմիցս տվել է (տես Վարդապետություն և Ուխտեր 63․13-16, Մատթեոս 5․27-28, 3 Նեփի 12․27-30)։ Թեև այս նախազգուշացումներն ուղղված են եղել բոլոր ժամանակների մարդկանց, դրանք ավելի հրատապ են դարձել մեր օրերում, երբ պոռնոգրաֆիան տարածվում է ժանտախտի պես։ Պոռնոգրաֆիայի հետ կապված ի՞նչ վտանգների և ճնշումների կարող են հանդիպել ձեր քվորումի կամ դասարանի անդամները։ Ավետարանական ի՞նչ սկզբունքներ և կանխարգելիչ միջոցներ կան, որ կարող են օգնել նրանց մաքուր պահել իրենց մտքերը և գործողությունները։

Մինչ նախապատրաստվում եք ուսուցանել, կարող եք վերանայել «Ժամանց և տեսալսողական նյութեր» և «Սեռական անարատություն» թեմաները Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ([2011], 11–13, 35–37) և Թող առաքինությունը զարդարի քո մտքերը գրքույկը (2006)։

Նկար
պատանիները դասարանում

Քվորումի և դասարանի անդամները կարող են ուժ հաղորդել միմյանց՝ դիմակայելու պոռնոգրաֆիային։

Սովորեք միասին

Պոռնոգրաֆիայի վերաբերյալ քննարկում սկսելու համար դուք կարող եք հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․13-16 հատվածները և քննարկել այս հատվածներում առկա գաղափարները, որոնք օգնում են նրանց հասկանալ, թե ինչու է պոռնոգրաֆիան այդքան վնասակար։ Որպեսզի օգնեք ձեր քվորումի կամ դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես դիմակայել պոռնոգրաֆիային, օգտագործեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը։ Ձեր քննարկման վերջում գուցե ոգեշնչում զգաք քննարկելու, թե ինչպես կարող է եպիսկոպոսն օգնել պոռնոգրաֆիայում ներգրավվածներին (տես Երիտասարդներին զորացնելու համար, 12, 37

  • Ձեր քվորումի կամ դասարանի անդամները գուցե հարցեր ունենան պոռնոգրաֆիային դիմակայելու վերաբերյալ։ Որպեսզի օգնեք նրանց գտնել պատասխաններ, գրատախտակին կարող եք գրել հետևյալ հարցերը․ Ի՞նչ է պոռնոգրաֆիան։ Ինչո՞ւ է այն վնասակար։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել պոռնոգրաֆիայի գայթակղությունից։ Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին գտնել առաջին երկու հարցերի պատասխանները, խնդրեք նրանց վերանայել «Պոռնոգրաֆիա» վերնագիրը Հավատքին հավատարիմ գրքույկում (էջ 166-67) և «Ժամանց և տեսալսողական նյութեր» և «Սեռական անարատություն» վերնագրերը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (էջ 11-13, 35-37)։ Որպեսզի օգնեք նրանց գտնել երրորդ հարցի պատասխանը, խնդրեք վերանայել Ծննդոց 39․1-12, Հռովմայեցիս 12․21, Բ Տիմոթեոս 2․22, Ալմա 39․3-9, Մորոնի 10․30, Վարդապետություն և Ուխտեր 27․15-18, 121․45-46։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտած պատասխաններով։

  • Որպեսզի օգնեք ձեր քվորումին կամ դասարանին բացահայտել պոռնոգրաֆիային դիմակայելու ուղիներ, կարող եք հրավիրել նրանց վերանայել Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի «Տեղ չկա իմ հոգու թշնամուն» ուղերձը (Լիահոնա, մայիս 2010, 44-46) և Քույր Լինդա Ս․ Ռիվսի «Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն տուն» ուղերձը (Լիահոնա, մայիս 2014, 15-17)։ Նրանք կարող են պատկերացնել, որ զրուցում են իրենց ապագա որդու կամ դստեր հետ այն մասին, թե ինչու է պոռնոգրաֆիան այդքան կործանարար և ինչպես խուսափել դրանից։ Ի՞նչ տեղեկություններ կկիսեն նրանք իրենց վերանայած համաժողովի ուղերձից։ Հրավիրեք նրանց զույգեր կազմել և կիսվել իրենց գտած պատասխաններով։ Նաև խնդրեք նրանց գրի առնել, թե ինչ են անելու, որպեսզի խուսափեն պոռնոգրաֆիայից։

  • Հրավիրեք ձեր ուսանողներին կարդալ Ա Կորնթացիս 10․13 և Ալմա 13․28։ Հարցրեք նրանց, թե իրենց կարծիքով այս սուրբ գրություններն ինչ առնչություն ունեն այսօր պոռնոգրաֆիային դիմակայելու իրենց դժվարությունների հետ։ Կարող եք խնդրել նրանց նաև պատկերացնել, թե մի ընկեր ունեն, ով խնդիրներ է ունեցել կապված պոռնոգրաֆիայի հետ և ուզում է ապաշխարել։ Իրենց ընկերոջն օգնող ի՞նչ նյութեր գտան նրանք «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրություններում և գրքույկի 1-4 էջերում (Թող առաքինությունը զարդարի քո մտքերը): Ի՞նչը կարող է օգնել նրանց ընկերոջը հասկանալ, որ եպիսկոպոսը կարող է օգնել իրեն (տես Երիտասարդներին զորացնելու համար, 12, 37

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Երբ դուք ուսուցանեք Փրկիչի ուսուցանած ձևով, քվորումի կամ դասարանի անդամներն իրենց սրտում տեղ կտան ավետարանի սերմին, որ սերմանվի, ուռչի և աճի։ Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց օգտագործել սուրբ գրությունները՝ առաքինի կյանք ապրելու զորությունն ու գեղեցկությունը հասկանալու համար։

Տպել