Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 26 Ինչո՞ւ է այսօր կարևոր Քահանայության բանալիների առկայությունը երկրի վրա: Վարդապետություն և Ուխտեր 106-108


Սեպտեմբերի 26 Ինչո՞ւ է այսօր կարևոր Քահանայության բանալիների առկայությունը երկրի վրա: Վարդապետություն և Ուխտեր 106-108, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Սեպտեմբերի 26 Ինչո՞ւ է այսօր կարևոր Քահանայության բանալիների առկայությունը երկրի վրա:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Բանալիները կրող Պետրոսի արձանը

Սեպտեմբերի 26

Ինչո՞ւ է այսօր կարևոր Քահանայության բանալիների առկայությունը երկրի վրա:

Վարդապետություն և Ուխտեր 106-108

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման։ Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ կարող ենք անել քվորումի կամ դասարանի անդամների միջև միասնություն հաստատելու համար։ Ի՞նչ նպատակների վրա մենք կկամենայինք աշխատել միասին։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ ենք անում ավետարանով կիսվելու համար։ Ի՞նչ փորձառություններ ենք ունեցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելիս։

  • Մեր կյանքը Մենք ինչպե՞ս ենք տեսել Աստծո ձեռքը մեր կյանքում: Այս շաբաթ ի՞նչն է մեզ ոգեշնչել սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ժամանակ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Երեց Գարի Ի․ Սթիվենսոնն ուսուցանել է․ «Քահանայության բանալիները բացում են երկնքի օրհնությունները, պարգևները և զորությունները [մեզ] համար» («Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը» Լիահոնա, մայիս 2016, 32)։ Հիսուս Քրիստոսը կրում է քահանայության բոլոր բանալիները, և Նա լիազորեց երկնային սուրհանդակներին շնորհել քահանայության բանալիները Ջոզեֆ Սմիթին։ Այսօր Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները կրում են այդ նույն բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 90․3-4, 6, 107․35, 132․7)։ Այդ բանալիները Աստծո իշխանությունն է, որը Նա տվել է քահանայության ղեկավարներին՝ երկրի վրա Իր քահանայության օգտագործումը ղեկավարելու համար։

Երբ այս շաբաթ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 107 բաժինը, մտածեք, թե ինչպես է Աստված օրհնել ձեզ և ձեր ուսանողներին Իր քահանայության միջոցով։ Ի՞նչ եք գտնում այս բաժնում, որի իմացությունը կարևոր է քվորումի կամ դասարանի անդամների համար։ Ուսուցմանը նախապատրաստվելիս կարող եք վերանայել Երեց Գարի Է․ Սթիվենսոնի վերևում մեջբերված ուղերձը և «Քահանայության բանալիներ» թեման Հավատքին հավատարիմ գրքույկում ([2004], 208-209)։

Նկար
պատանիները բաժանում են հաղորդությունը

Քահանայության բանալիների միջոցով մեզ համար հասանելի են դառնում մեծ օրհնություններ։

Սովորեք միասին

Վարդապետություն և Ուխտեր 107 բաժինը կարող է օգնել պատասխանել «Մենք ի՞նչ օրհնություններ ենք ստանում քահանայության և քահանայության ղեկավարների ծառայության միջոցով» հարցին։ Գուցե քվորումի կամ դասարանի անդամները կարող են որոշ հարցերի պատասխանները փնտրել 18-23, 85-89 հատվածներում։ Որպեսզի օգնեք նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես են քահանայությունը և քահանայության ղեկավարներն օրհնում մեր կյանքը, օգտագործեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը։

  • Դուք կարող եք քննարկում սկսել քահանայության բանալիների վերաբերյալ, հրավիրելով քվորումի կամ դասարանի անդամին պատրաստված գալ՝ կիսվելու Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի Դանիայի եկեղեցի կատարած այցի վերաբերյալ, որի մասին պատմել է Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը իր «Տասներկուսը» ուղերձում (Լիահոնա, մայիս 2008, 83-87, տես նաև “The Restoration of Priesthood Keys” տեսանյութը [ChurchofJesusChrist.org])։ Կարող եք նաև խնդրել ձեր քվորումին կամ դասարանին միասին կարդալ «Քահանայության բանալիներ» բաժինը Հավատքին հավատարիմ գրքույկում (էջ 208-209)։ Ժամանակ տվեք նրանց զույգերով ուսուցանել միմյանց, թե ինչ են քահանայության բանալիները՝ հիմնվելով իրենց սովորածի վրա։ Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստացել քահանայության բանալիներ կրողների ծառայության միջոցով։

  • Գուցե դուք կամենաք կիսվել Երեց Գարի Ի․ Սթիվենսոնի «Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը» ուղերձի իր բանալիները կորցնելու վերաբերյալ առաջին վեց պարբերություններով (կամ ցուցադրել “Where Are the Keys?” տեսանյութը [ChurchofJesusChrist.org])։ Դուք կարող եք ցուցադրել բանալիներ և հրավիրել ձեր քվորումին կամ դասարանին կիսվել, թե ինչով են այդ բանալիները նման քահանայության բանալիներին։ Ձեր ուսանողները կարող են աչքի անցկացնել և քննարկել սուրբ գրությունները, որոնց անդրադարձել է Երեց Սթիվենսոնը (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68-72, Վարդապետություն և Ուխտեր 110․11-16), որոնք նկարագրում են քահանայության բանալիների շնորհումը երկրի վրա։ Դուք կարող եք հրավիրել քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամի ընտրել հետևյալ սուրբ գրություններից մեկը և մեկ նախադասությամբ ամփոփել, թե ինչ են սովորում զորությունների և օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք քահանայության բանալիների միջոցով․ Մատթեոս 16․18-19, Վարդապետություն և Ուխտեր 27․12, 65․2, 84․19-20։ Ինչո՞ւ է կարևոր, որ այսօր երկրի վրա ունենանք քահանայության բանալիներ։

  • Դուք կարող եք ձեր քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամին տալ թղթե մի բանալի և հանձնարարել յուրաքանչյուրին կարդալ Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Քահանայության բանալիները և իշխանությունը» ուղերձի II, III, IV կամ V բաժինները (Լիահոնա, մայիս 2014, 49-52)։ Հրավիրեք նրանց բանալու վրա գրել քահանայության վերաբերյալ իրենց սովորածը, իսկ հետո կիսվել իրենց գրածով։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մեր քվորումի կամ դասարանի ղեկավարների և նրանցից ստացած հանձնարարությունների վերաբերյալ մեր զգացողությունների վրա։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

  • Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 76-79

  • «Քահանայության բանալիներ», Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում 3.4.1

  • “Learn Your Duty,” “The Priesthood, an Opportunity to Serve,” videos, ChurchofJesusChrist.org

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը կանչեց և ձեռնադրեց ղեկավարների՝ ուղղորդելու և ղեկավարելու Իր Եկեղեցին (տես Մատթեոս 10․1-5)։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին երախտագիտություն զգալ նրանց հանդեպ, ովքեր կանչված են ծառայելու և օգնելու իրենց։

Տես նաև “Asking Follow-Up Questions” տեսանյութը (ChurchofJesusChrist.org

Տպել