Հին Կտակարան 2022
Փետրվարի 13: Ի՞նչպես կարող ենք հավատարիմ մնալ Փրկիչին ամբարիշտ աշխարհում: Ծննդոց 12-17, Աբրահամ 1-2


«Փետրվարի 13: Ի՞նչպես կարող ենք հավատարիմ մնալ Փրկիչին ամբարիշտ աշխարհում: Ծննդոց 12–17, Աբրահամ 1-2», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և երիտասարդ կանանց համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Փետրվարի 13: Ի՞նչպես կարող ենք հավատարիմ մնալ Փրկիչին ամբարիշտ աշխարհում: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
Երիտասարդ կինը ուսումնասիրում է

Փետրվարի 13

Ի՞նչպես կարող ենք հավատարիմ մնալ Փրկիչին ամբարիշտ աշխարհում:

Ծննդոց 12-17, Աբրահամ 1–2

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք մենք մոտեցել Փրկիչին։ Ինչպե՞ս ենք փորձում ավելի նմանվել Նրան։

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ու՞մ մասին ենք մտածել վերջին շրջանում: Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ մարդկանց։

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք պատասխանել Եկեղեցու վերաբերյալ մեր ընկերների հարցերին այնպես, որ ամրապնդվի նրանց հավատքը Փրկչի հանդեպ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավելի սերտորեն կապվել ընտանիքի այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են տատիկ-պապիկներն ու զարմիկները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Ամբարիշտ աշխարհում արդար ապրելը երբեք հեշտ չի եղել: Աբրահամի համար Աստծուց հեռանալու ճնշումը միայն արտաքին աշխարհից չէր գալիս. նույնիսկ Աբրահամի հայրն էր լքել Տիրոջը (տե՛ս Աբրահամ 1․5–12, 2․5): Աբրահամն ու Սառան բախվեցին դժվարությունների, բայց նրանք վստահում էին Տիրոջ խոստումներին «և համոզվեցին դրանց մեջ և ընդունեցին դրանք, և խոստովանեցին, որ իրենք օտարներ և ուխտավորներ էին երկրի վրա» (Եբրայեցիներ 11․13):

Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի կամ քվորումի անդամներին հաստատուն մնալ հավատքում, երբ նրանք աշխարհում իրենց «օտարներ և ուխտավորներ» են զգում, քանի որ ապրում են Տիրոջ չափանիշներով: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց համարձակ լինել, քանի որ նրանք հավատարիմ են Տիրոջը: Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք վերանայել Հովհաննես 15․18–20 և Երեց Նիլ Լ. Անդերսենի «Հաղթել աշխարհին» ուղերձը (Լիահոնա, մայիս 2017, 58–62):

Նկար
երիտասարդը նայում է լճին

Հիսուս Քրիստոսի աշակերտները կարող են խաղաղություն գտնել, քանի որ հավատքով են ապրում՝ չնայած ճնշումներին:

Սովորել միասին

Ձեր դասարանի կամ քվորումի անդամները կարող են ոգեշնչվել Աբրահամի օրինակով, երբ այս շաբաթ նրանք ուսումնասիրեն Ծննդոց 12-17 և Աբրահամ 1-2։ Դուք կարող եք առաջարկել նրանց վերանայել Աբրահամ 1․1–19 և կիսվել, թե ինչն է իրենց ոգեշնչում Աբրահամի օրինակում: Ի՞նչ նմանություններ ենք տեսնում Աբրահամի և այսօր մեր առջև ծառացած մարտահրավերների միջև: Ընտրեք ստորև նշված գործողություններից որևէ մեկը կամ մի քանիսը՝ քննարկում սկսելու համար այն մասին, թե ինչպես կարող ենք հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին բոլոր հանգամանքներում:

  • Տերը և Իր մարգարեները հաճախ են հորդորել նրանց, ում ուսուցանել են, ապրել հավատքով լի՝ չնայած իրենց շուրջ եղած չարությանը: Որո՞նք են այն եղանակները, որոնցով Սատանան գայթակղում է երիտասարդներին խախտել Աստծո պատվիրանները մեր օրերում: Նրանք, ում ուսուցանում եք, կարող են կարդալ «Օժանդակ աղբյուրներում» գտնվող սուրբ գրությունները: Առաջարկեք նրանց քննարկել այն, ինչ նրանք սովորում են Քրիստոսին հավատարիմ մնալու մասին, երբ աշխարհը գայթակղում է մեզ այլ կերպ վարվել կամ ծաղրում է մեզ: Նրանք կարող են կիսվել այն եղանակներով, որոնք գտել են՝ հավատքով ապրելու համար, երբ ուրիշները դա չեն անում: Ե՞րբ ենք մենք (կամ ուրիշները, ում մենք գիտենք) կարողացել դա անել: Կարող եք նաև ցուցադրել «Օժանդակ աղբյուրներում» առաջարկված տեսանյութերից մեկը կամ մի քանիսը։

  • Որպեսզի ձեր դասարանին կամ քվորումին օգնեք հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթել աշխարհին և ստանալ դրանից բխող օրհնությունները, գրատախտակի վրա գրեք Հաղթել աշխարհին նշանակում է… և Աշխարհին հաղթելու արդյունքում … Դրանից հետո կարող եք առաջարկել երիտասարդներին վերանայել Երեց Նիլ Լ. Անդերսենի «Հաղթել աշխարհին» ուղերձը: Ուսանողներին հորդորեք տարբերակներ առաջարկել այդ նախադասություններն ավարտելու համար՝ գրատախտակին գրելով այն, ինչ իրենք սովորում են։ Քննարկեք նրանց առաջարկությունները: Ուսանողներից մեկին առաջարկեք նախօրոք պատրաստել և պատմել որևէ պատմություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը հավատարիմ մնում իր Հորը ՝ չնայած ճնշումներին (տե՛ս, օրինակ, Մատթեոս 4․1–11, Ղուկաս 22․39–44)։ Ինչպե՞ս է Փրկչի օրինակը օգնում մեզ հասկանալ, թե ինչպես հաղթել աշխարհին (տեսնելՀովհաննես 16․33

  • Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է լինեն աշխարհում, բայց ոչ աշխարհից: Լինել «աշխարհում» նշանակում է այն, որ մենք ճնշումների ենք հանդիպում, երբ ապրում ենք մեր չափանիշներով: Սակայն դա նաև նշանակում է, որ մենք կարող ենք դրականորեն ազդել մյուսների վրա: Այս սկզբունքը ուսուցանելու համար դուք կարող եք խնդրել ուսանողներից որևէ մեկին պատրաստել և դասարանում պատմել մեկ կամ մի քանի պատմություն Նախագահ Բոննի Հ․ Քորդոնի ուղերձի «Որ նրանք կարողանան տեսնել» (Լիահոնա, մայիս 2020, 78–80)։ Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում ուրիշներին Հիսուս Քրիստոսին մոտեցնելու համար մեր լույսն օգտագործելու մասին: Դասարանին կամ քվորումի անդամներին առաջարկեք ուսումնասիրել Նախագահ Քորդոնի ուղերձը և գտնել նախադասություններ, որոնք ոգեշնչում են իրենց լույս լինել ուրիշների համար՝ մեղսավոր աշխարհում: Առաջարկեք նրանց բարձրաձայն կարդալ իրենց գտած նախադասությունները և կիսվել, թե ինչ են իրենք ոգեշնչվում անել:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Փրկիչը Պետրոսին առաջարկեց վկայել՝ հարցնելով. «Ո՞վ եք ասում ինձ համար» (Մատթեոս 16․15): Երբ Պետրոսը պատասխանեց, նրա վկայությունն ամրապնդվեց: Ո՞ր հարցերով կառաջարկեք վկայել նրանց, ում ուսուցանում եք, որպեսզի Հոգին կարողանա ամրապնդել նրանց վկայությունները:

Տպել