Հին Կտակարան 2022
Փետրվարի 27։ Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունը կարևոր: Ծննդոց 24-27


«Փետրվարի 27։ Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունը կարևոր: Ծննդոց 24-27», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Փետրվարի 27։ Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունը կարևոր»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդները նայում են տաճարին

Փետրվարի 27

Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունը կարևոր:

Ծննդոց 24-27

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ թեմաներ քննարկեց եպիսկոպոսությունը ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ի՞նչ կարող ենք անել որպես դասարան կամ քվորում այդ քննարկումների արդյունքների հիման վրա:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի օրինակով հասնել մարդկանց, երբ տեսնում ենք, որ նրանք մեր կարիքն ունեն, բայց չգիտենք, թե ինչ ասել:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ի՞նչն է մեզ ուրախություն պարգևում: Ինչպե՞ս կարող ենք Նրա սիրով կիսվել ուրիշների հետ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ենք անում, որպեսզի գտնենք տաճարային արարողությունների կարիք ունեցող մեր նախնիների անունները: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին գտնել իրենց նախնիների անունները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Երբ եկավ Իսահակի ամուսնանալու ժամանակը, Աբրահամը խնդրեց իր ծառային նրա համար կին գտնել: Աբրահամն ու Իսահակը ցանկանում էին գտնել մի կին, ով կարող էր Տիրոջ հետ ուխտեր կապել և պահել, ինչպես նաև դրանք ուսուցանել իր երեխաներին: Ռեբեկան հավատարիմ կին էր, ով Իսահակի հետ ամուսնական ուխտ կապեց: Չնայած սուրբ գրությունները պարզ նշում են, որ ամուսնությունը մեծ կարևորություն ունի Աստծո համար, մեր օրերում ամուսնության մասին Աստծո ուսմունքներն առարկվում են: Սակայն Նրա մարգարեները հայտարարել էն, որ ամուսնությունը «կարգված է Աստծո կողմից» («Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ձեր ուսանողների համար կարևոր է հասկանալ ամուսնության մասին հավերժական ճշմարտությունները: Դա նրանց կօգնի պատրաստվել Երկնային Հոր ծրագրի այս կարևոր հատվածին և վկայել դրա մասին:

Ի՞նչ են ձեր ուսանողները զգում հավերժական ամուսնության մասին: Ի՞նչպես է Հիսուս Քրիստոսի առանցքային դերն օգնում ձեզ իրականացնել ձեր հավերժական նպատակը Երկնային Հոր ծրագրում: Դասին պատրաստվելիս կարող եք վերընթերցել Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք» ուղերձը ( Լիահոնա, մայիս 2015, 50–53): Կարող եք նաև ուսումնասիրել «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org

Նկար
անտառում քայլող ընտանիք

Հավերժական ամուսնությունները և ընտանիքները առանցքային են Երկնային Հոր ծրագրում:

Սովորեք միասին

Ձեր ուսանողները կարող են մտածել ամուսնության կարևորության մասին մինչ այս շաբաթ կկարդան Ծննդոց 24-27 գլուխները: Խնդրեք նրանց վերընթերցել Ծննդոց 24 գլուխը: Խնդրեք նրանց կիսվել հատվածներով, որոնք ցուցադրում են, որ ամուսնությունը կարևոր էր այս գլխում նկարագրված մարդկանց համար: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչու է ամուսնությունը առանցքային Աստծո ծրագրում: Ստորև գտնվող վարժությունները կարող են օգնել նրանց ավելի լավ հասկանալ, ամուսնության կարևորությունը:

  • Ձեր քվորումի կամ դասարանի անդամները հնարավորություն կունենան բացատրել, թե ինչու է ամուսնությունը կարևոր իրենց համար: Առաջարկեք նրանց պատկերացնել, որ նրանք ունեն ընկեր, ով կարծում է, որ ամուսնությունը հնացած ու ոչ անհրաժեշտ մի բան է: Նրանք կարող են այդ ընկերոջ մի երկտող գրել՝ բացատրելու համար, թե որքան կարևոր է ամուսնությունը Երկնային Հոր ծրագրում: Խրախուսեք նրանց ընգրկել «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագրում գտած ճշմարտությունները։ Նրանք նաև կարող են օգտվել Օժանդակ աղբյուրներ-ում կամ «Ամուսնություն, ամուսնանալ» Սուրբ գրքերի ուղեցույցում զետեղված սուրբ գրությունները (scriptures.ChurchofJesusChrist.org): Առաջարկեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց գրածով:

  • Ամուսնության կարևորության մասին քննարկում սկսելու համար գրատախտակին գրեք Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունը կարևոր Տվեք երիտասարդներին մի քանի րոպե այս հարցին պատասխաններ գրելու համար: Ապա առաջարկեք նրանց կիսվել իրենց պատասխաններով: Լրացուցիչ պատասխանների համար նրանք կարող են ուսումնասիրել Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք» ուղերձը ( Լիահոնա, մայիս 2015, 50–53): Նրանք կարող են նաև դիտել «Ինչո՞ւ է ամուսնությունը սրբազան Երկնային Հոր համար» տեսանյութը «Դեմառդեմ հանդիպում երեց և քույր Ռենլանդների հետ» հանդիպումից (ChurchofJesusChrist.org): Խնդրեք նրանց կիսվել իրենց վկայություններով, թե ինչու է ամուսնությունը կարևոր:

  • Ընդունելով ամուսնության մասին Աստծո ուսմունքներն և ձգտելով դրանցով ապրել մենք ստանում ենք բազմաթիվ օրհնություններ: Սակայն որոշ մարդիկ, այդ թվում նրանց, ովքեր փորձում են ավետարանով ապրել, դժվարությունների են հանդիպում երջանիկ հավերժական ամուսնություն հաստատելու գործում: Կարող եք խնդրել երիտասարդներին խոսել այդ դժվարությունների մասին: Ի՞նչ կարող ենք անել այժմ այդ դժվարություններին պատրաստվելու համար: Կարող եք նաև առաջարկել նրանց կարդալ Երեց Նիլ Լ. Անդերսենի «Հավատքի աչքը» ուղերձի վերջին երկու բաժինները (Լիահոնա, մայիս 2019, 34-38): Ձեր դասարանի կամ քվորումի անդամները կարող են քննարկել իրենց կյանքում տեսած օրինակները կամ իրենց ընտանեկան պատմություններում նշված մարդկանց, ովքեր հավատքով էին դիմակայում դժվարություններին, ինչպես նրանք, ում հիշատակել է Երեց Անդերսենը: Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել բոլոր նրանց, ովքեր դժվարությունների են հանդիպում՝ հավերժական ամուսնության օրհնություններին ձգտելիս:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Փրկիչն Իր հետևորդներին հրավիրեց վկայել այն ճշմարտությունների մասին, որոնք Նա սովորեցրել էր իրենց: Ինչպե՞ս կարող եք հրավիրել նրանց, ում ուսուցանում եք ապրել իրենց սովորած ճշմարտություններով:

Տպել