Հին Կտակարան 2022
Մարտի 13։ Ինչպե՞ս կարող եմ հավատքով արձագանքել փորձություններին: Ծննդոց 37-41


«Մարտի 13։ Ինչպե՞ս կարող եմ հավատքով արձագանքել փորձություններին: Ծննդոց 37-41», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Մարտի 13։ Ինչպե՞ս կարող եմ հավատքով արձագանքել փորձություններին»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդ տղամարդիկ ժպտում են

Մարտի 13

Ինչպե՞ս կարող եմ հավատքով արձագանքել փորձություններին:

Ծննդոց 37-41

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք Աստծո ձեռքը տեսել մեր կյանքում:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք միմյանց աջակցել փորձությունների ժամանակ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգտագործել տեխնոլոգիաները ավետարանով կիսվելու համար:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Նրա մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Պատանի Հովսեփը Եգիպտոսից հանդիպել է բազմաթիվ փորձությունների: Նա տեսել էր երկպառակություն իր ընտանիքում և վատ վերաբերմունք իր եղբայրների կողմից: Նա դիմակայեց մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը: Սակայն իր ազնվության համար հարգանք վայելելու փոխարեն նրան բանտ գցեցին: Ձեր դասարանի կամ քվորումի անդամները կարող են հանդիպել նմանատիպ և բազմաթիվ այլ փորձությունների: Ծննդոց 37-41 գլուխներում նկարագրված Հովսեփի փորձառություններն ուսումնասիրելիս, մտածեք նրանց մասին, ում ուսուցանում եք: Մտածեք, թե ինչ արժեքավոր դասեր կարող է Հովսեփի կյանքը նրանց մատուցել (տես նաև Եթեր 12.27, Հենրի Բ. Այրինգ, «Փորձիր, փորձիր, փորձիր», Լիահոնա, նոյեմբեր 2018, 90-93): Հովսեփի պատմությունը կարող է ոգեշնչել դասարանի կամ քվորումի անդամներին հարցնել. «Ինչպե՞ս կարող եմ հավատքով արձագանքել փորձություններին և ինչպե՞ս կարող է Աստված օգնել ինձ»:

Նկար
երիտասարդ կանանց դասարան

Կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վրա, մենք ուժ կգտնենք մեր փորձությունների մեջ:

Սովորել միասին

Կարող եք առաջարկել դասարանի կամ քվորումի անդամներին գրատախտակին թվարկել Եգիպտոսից Հովսեփի կյանքից մի քանի դրվագներ, ինչպես նկարագրված է Ծննդոց 37 և 39-41 գլուխներում: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից նկարների ցուցադրումը կարող է օգնել նրանց հիշել այդ դրվագները: Որքանո՞վ են Հովսեփի փորձությունները նման այն մարտահրավերներին, որոնք երիտասարդները հանդիպում են մեր օրերում: Եթե Հովսեփը կենդանի լիներ, ի՞նչ խորհուրդ նա մեզ կտար փորձություններին արձագանքելու վերաբերյալ: Ի՞նչ նա կասեր այն մասին, թե ինչպես նրա հարաբերությունները Տիրոջ հետ օգնեցին իրեն: Օգտագործեք հետևյալ վարժությունները՝ օգնելով երիտասարդներին մտածել, թե ինչպես կարող են արձագանքել իրենց մարտահրավերներին` հավատքով Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ուսումնասիրելով այն, թե ինչպես է Փրկիչը արձագանքել փորձություններին մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես հավատքով ընդունել սեփական փորձությունները: Երիտասարդները կարող են առաջարկել Փրկիչի կողմից անցած փորձությունների մի քանի օրինակ և ուսումնասիրել դրանք միասին (գաղափարների համար տես Օժանդակ աղբյուրներ): Ի՞նչն է մեզ տպավորում այն բանի մեջ, թե ինչպես Փրկիչը արձագանքեց Իր փորձություններին: Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին՝ սեփական փորձությունների հանդիպելիս:

  • Երբեմն ավելի հեշտ է դիմակայել փորձությանը, երբ փորձում ես այն տեսնել Տիրոջ հեռանկարից: Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին հասկանալ դա, խնդրեք նրանց վերընթերցել Երեց Ռաֆայել Ե. Պինոյի Ավետարանի հավերժական հեռանկարը ուղերձը (Լիահոնա, մայիս 2015, 117-19): Խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով: Ի՞նչ են սովորեցնում մեզ այս հատվածներն այն մասին, թե մենք ինչպես կարող ենք վերաբերվել և արձագանքել մեր փորձություններին: Եթե Փրկիչը կարողանար խոսել մեզ հետ մեր մարտահրավերների մասին, ձեր կարծիքով ի՞նչ Նա կասեր: Որպեսզի օգնեք երիտասարդներին պատասխանել այս հարցին, առաջարկեք նրանց վերընթերցել «Օժանդակ աղբյուրներում» զետեղված սուրբ գրությունները:

  • Կարող եք խնդրել երիտասարդներին կիսվել որևէ մեկի (մի գուցե նախնիի) օրինակով, ով ոգեշնչեց նրանց՝ փորձությանը դիմակայելու իր ունակությամբ: Կամ կարող եք կիսվել ծանոթ մարդկանց ոգեշնչող օրինակներով: Գերագույն համաժողովի ուղերձները հաճախ ընդգրկում են պատմություններ մարդկանց մասին, ովքեր արձագանքել են փորձություններին հավատքով (տես որոշ օրինակներ «Օժանդակ աղբյուրներ»): Մտածեք, թե ինչով կարող եք կիսվել այդ ուղերձներից, ինչը կարող է իմաստալից լինել ձեր ուսանողների համար: Այդ օրինակները քննարկելիս առաջարկեք դասարանի կամ քվորումի անդամներին կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն օգնեց մարդկանց փորձությունների ժամանակ: Կարող եք նաև կիսվել Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելի կողմից կազմված ցուցակով, որն ընդգրկում է Տիրոջ կողմից տրամադրված նյութեր այն մասին, թե ինչպես մենք կարող ենք դիմակայել մարտահրավերներին և գտնվում է «Դարձեք դեպի Տերը» ուղերձի վերջում (Լիահոնա, նոյեմբեր 2017, 94-96):

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Երբ պատրաստվում եք, թող ձեր ծրագրերին առաջնորդի ձեր հասկացողությունն այն մարդկանց մասին, ում դուք ուսուցանում եք» (Ուսուցանել Փրկչի ձևով, 7): Օրինակ՝ աղոթքով ծրագրավորեք ձեր վարժությունները՝ օգտագործելով սուրբ գրությունները և այլ նյութեր, որոնք կարող են օգնել դասարանի կամ քվորումի անդամներին իրենց փորձություններում:

Տպել