Հին Կտակարան 2022
Մարտի 27։ Ո՞վ եմ ես և ո՞վ պետք է դառնամ, համաձայն Աստծո կամքի: Ելից 1-6


«Մարտի 27։ Ո՞վ եմ ես և ո՞վ պետք է դառնամ, համաձայն Աստծո կամքի: Ելից 1-6», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Մարտի 27։ Ո՞վ եմ ես և ո՞վ պետք է դառնամ, համաձայն Աստծո կամքի»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
կիթառ նվագող պատանին

Մարտի 27

Ո՞վ եմ ես և ո՞վ պետք է դառնամ, համաձայն Աստծո կամքի։

Ելից 1-6

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող ենք ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Մեր ծխում կամ համայնքում ո՞վ ունի մեր աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել։

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց պատրաստվել միսիոներական ծառայությանը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք կատարելու ծխի ջանքերին:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Վառվող թուփը, որը չէր հանգչում պետք է որ տպավորիչ տեսարան լիներ և այն գրավեց Մովսեսի ուշադրությունը: Սակայն այն ինչ տեղի ունեցավ հետո էլ ավելի տպավորիչ էր: Աստված խոսեց Մովսեսի հետ և Մովսեսը սովորեց տեսնել ինքն իրեն այնպես, ինչպես Աստված էր նրան տեսնում: Դա օգնեց Մովսեսին Տիրոջ օգնությամբ անել այն, ինչ նրան թվում էր անհնարին՝ նա հակառակվեց փարավոնին և փրկեց Աստծո ժողովրդին:

Մենք բոլորս կարիք ունենք փորձառությունների, որոնք օգնում են մեզ փոխարինել մեր կասկածները սեփական ուժերի հանդեպ՝ Աստծո ընկալմամբ այն մասին, թե ով ենք մենք և ինչ կարող ենք դառնալ: Մասնավորապես, երիտասարդները հաճախ են հանդիպում կեղծ ուղերձների իրենց անձնական արժեքի վերաբերյալ: Եվ ինչպես Մովսեսի դեպքում Աստված «աշխատանք ունի [նրանց] համար» (Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման): Նրանք պետք է հակառակվեն իրենց սեփական փարավոններին և փրկեն իրենց սեփական ժողովուրդներին: Ինչպես կարող եք օգնել նրանց հիշել, որ նրանք երկնային ծնողների սիրելի դուստրերն ու որդիներն են` «աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով»: (Երիտասարդ Կանանց Թեմա): Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք Ելից 1-6 գլուխները: Կարող եք նաև ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 18.10-15 հատվածները և Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Դու կարևոր ես Նրա համար» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2011, 19-22):

Նկար
երիտասարդ կանանց խումբը դրսում

Մեր կյանքը կարող է փոխվել, երբ մենք հասկանանք Աստծո զավակներ լինելու մեր ճշմարիտ ինքնությունը:

Սովորեք միասին

Այս շաբաթ ձեր քվորումի կամ դասարանի անդամները հնարավորություն ստացան կարդալ Եթեր 1-6 գլուխները։ Որպեսզի հուշեք նրանց կիսվել իրենց սովորածով, կարող եք հարցնել նրանց, թե Մովսեսն ինչ էր զգում Իսրայելի զավակներին փրկելու իր կոչման մասին (տես Ելից 3.11): Տերը Մովսեսին ի՞նչ ճշմարտություններ ուսուցանեց նրա հեռանկարը փոխելու համար (տես Ելից 3.4-15, 4.10-17, տես նաև Մովսես 1.3-11): Ինչպե՞ս կարող էին այդ ճշմարտություններն օգնել Մովսեսին: Ինչպե՞ս դրանք կարող են օգնել մեզ։ Օգտագործեք հետևյալ վարժություններից մեկը, որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին հայտնաբերել, թե ինչ Աստված հայտնեց նրանց ճշմարիտ ինքնության, արժեքի և ներուժի մասին:

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Սակայն, հոգու արժեքը կշռելիս, Տերը միանգամայն այլ կշեռք է օգտագործում, քան աշխարհը» («Դու կարևոր ես նրա համար», 22)։ Այս գաղափարը քննարկելու համար կարող եք գրատախտակին գրել Ինչպե՞ս է աշխարհը մարդուն ցույց տալիս, որ նա արժեք ունի: Խնդրեք ձեր ուսանողներին պատասխաններ առաջարկել: Եթե մենք գնահատում ենք մեր արժեքը այս ձևով, ինչպե՞ս այս զգացմունքները կարող են ազդել մեր ընտրությունների վրա: Ապա դուք կարող եք գրատախտակին գրել Ինչպե՞ս է Աստված մարդուն ցույց տալիս, որ նա արժեք ունի: Երբ երիտասարդները կիսվեն պատասխաններով, խրախուսեք նրանց կարդալ Հովհաննես 3.16, Վարդապետություն և Ուխտեր 18.10-15, Ղուկաս 15.3-6, 11-32: Նրանք կարող են նաև կարդալ Նախագահ Ուխդորֆի ուղերձի վերջին մասը։ Եթե մենք գնահատում ենք մեր արժեքը այս ձևով, ինչպե՞ս այս զգացմունքները կարող են ազդել մեր ընտրությունների վրա:

  • Պիտակներն ազդում են մեր զգացմունքների վրա, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչպես ենք մենք վերաբերվում ինքներս մեզ և ուրիշներին: Որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել թե ինչպես նրանք կպիտակավորեն իրենք իրենց, կարող եք յուրաքանչյուրին բաժանել մի քանի մաքուր անվանաքարտ: Յուրաքանչյուր անվանաքարտի վերևում կարող է գրված լինել «Բարև, ես…»: Առաջարկեք նրանց մտածել մի քանի տարբեր բառերի կամ արտահայտությունների մասին, որոնք նրանք կարող են գրել անվանաքարտին: Եթե Երկնային Հայրը լրացներ մեր անվանաքարտերը, ի՞նչ Նա կարող էր գրել: Ի՞նչ Նա կարող էր գրել, եթե անվանաքարտերի վրա գրված լիներ «Բարև, ես կարող եմ դառնալ…»: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են մտածել այս հարցերի շուրջ հետևյալ սուրբ գրությունները կարդալիս. 1 Հովհաննես 3.1-3, Մորոնի 10.32-33, Վարդապետություն և Ուխտեր 76․69-70, 84.37-38:

  • Օժանդակ աղբյուրներ-ում զետեղված գերագույն համաժողովի ուղերձները պարունակում են մարդկանց օրինակներ, ում կյանքը փոխվել է, երբ նրանք իմացան իրենց ճշմարիտ ինքնությունը, որպես Աստծո զավակներ: Կարող եք դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամին ցույց տալ այդ օրինակները, որպեսզի նրանք մտածեն դրանց մասին և կիսվեն դրանցով խմբի հետ: Կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչպես գիտելիքը, որ մենք Աստծո զավակներն ենք ազդեց ձեր կյանքի վրա: Առաջարկեք դասարանի կամ քվորումի անդամներին կատարել նույնը:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Եթե երիտասարդները զգան, որ դուք նրանց վստահում եք, իրենց աստվածային ներուժի հանդեպ վստահությունը կաճի, և դուք կզարմանաք, թե նրանք ինչեր կարող են իրականացնել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 28):

Տպել