Հին Կտակարան 2022
Ապրիլի 10։ Ինչպե՞ս կարող եմ ամեն օր ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը: Ելից 14-17


«Ապրիլի 10։ Ինչպե՞ս կարող եմ ամեն օր ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը: Ելից 14-17», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Ապրիլի 10։ Ինչպե՞ս կարող եմ ամեն օր ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
Հիսուս Քրիստոս

Ապրիլի 10

Ինչպե՞ս կարող եմ ամեն օր ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը:

Ելից 14-17

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա, բացի քվորումի կամ դասարանի հատուկ կարիքների շուրջ միասին խորհրդակցելուց, դուք կարող եք քննարկել գերագույն համաժողովի տպավորություններն ու թեմաները։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։

  • Ո՞ր թեմաները կամ ուղերձները գրավեցին մեր ուշադրությունը։ Ի՞նչն է ամրապնդել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ի՞նչն է ամրապնդել ապրող մարգարեների հանդեպ մեր վկայությունները։ Ի՞նչն է մեզ հուշում վարվել ըստ մեր սովորածի կամ զգացածի:

  • Մենք ի՞նչ պետք է անենք որպես քվորում կամ դասարան, որպեսզի հիշենք և գործենք ըստ գերագույն համաժողովի ժամանակ լսած խորհրդի։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Անապատում կենդանի մնալու համար Իսրայելի զավակները պետք է սովորեին, թե ինչպես ապավինել Տիրոջը։ Նրանք ապավինում էին Նրա հրաշքներին, որոնք փրկեցին նրանց կյանքը, այդ թվում Կարմիր Ծովի բաժանումը, ինչպես նաև հրաշքներին, որոնք օգնեցին ապրել, օրինակ՝ երկնային մանանան: Նույնը ճշմարիտ է ձեր ուսանողների դեպքում: Եթե նրանք պատրաստվում են հաղթահարել իրենց հոգևոր ճամփորդությունը մահկանացու կյանքի անապատում, նրանք պետք է հավատք գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ: Եվ դա պետք է դա անեն ամեն օր, ալ ոչ թե երբեմն: Ձեր ուսանողներից ոմանք կարող են չզգալ, որ իրենց հավատքը ամուր է: Դուք կարող եք նրանց օգնել տեսնել, թե ինչպես է այն օրեցօր աճում: Այն սնվում է փոքր և հասարակ բաներից, որոնք մենք անում ենք հետևողական կերպով: Մտածեք այդ բաների մասին՝ այս շաբաթ Ելից 14-17 գլուխները ուսումնասիրելիս: Կարող եք նաև ուսումնասիրել Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Փոքր և հասարակ բաներ» ուղերձը (Լիահոնա, մայիս 2018, 89-92):

Նկար
երիտասարդ կանանց դասարան

Մենք կարող ենք ամրապնդել մեր հավատքը ամեն օր փոքր ու հասարակ ձևերով:

Սովորեք միասին

Քննարկումը սկսելու նպատակով կարող եք երիտասարդներին խնդրել կիսվել իրենց առօրյա սովորություններով, որոնք նրանց օգնում են լավ բաներ անել: Այդ բաները կարող են ներառել լավ առողջություն պահպանելը կամ իրենց վկայությունները ամրապնդելը: Ի՞նչ կարող էր պատահել մեզ հետ, եթե չպահպանեինք այդ սովորությունները: Ինչպես կարող են լավ բաներ անելու մեր առօրյա ջանքերը համեմատվել Տիրոջ կողմից իսրայելացիներին տրված մանանա հավաքելու հրահանգներին (տես Ելից 16.16-21): Կարող եք օգնել դասարանին կամ քվորումին համեմատել իսրայելացիների փորձառությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամրապնդելու իրենց առօրյա ջանքերի հետ: Օրինակ՝ Տիրոջ կողմից մեզ տրված բաներից ի՞նչն է, որ նման է ամենօրյա մանանային, որը Նա տալիս էր իսրայելացիներին: Մեր գործողություններից ո՞րը կարող է նմանվել մանանա հավաքելուն: Ձեր քննարկման ժամանակ կարող եք օգտագործել ստորև գտնվող վարժություններից մեկը կամ մի քանիսը` օգնելով քվորումի կամ դասարանի անդամին ավելի լավ հասկանալ դա։

  • Միասին կարդացեք Ալմա 37.6-7: Դասարանով կամ քվորումով գրատախտակին գրեք մի քանի «փոքր ու հասարակ բաներ» որոնք Տերը հրավիրել է մեզ անել ամեն օր՝ Նրա մոտ գալու համար: Ապա ձեր ուսանողները կարող են վերընթերցել Դալլին Հ․ Օուքսի «Փոքր և հասարակ բաներ» ուղերձը, որպեսզի գտնեն այլ փոքր բաներ, որոնք մեծապես ազդում են մեր կյանքի վրա: Ինչպիսի՞ ազդեցություն ունեն այդ բաները: Ի՞նչ ենք մենք ցանկանում անել՝ այդ բաները մեր առօրյա կյանքի ավելի հաստատուն մաս դարձնելու համար:

  • Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամենօրյա սնվելու կարիք ունի: Որպեսզի օգնեք անդամներին ավելի լավ հասկանալ դա, կարող եք նաև ցուցադրել «Օժանդակ աղբյուրներում» առաջարկված տեսանյութերից մեկը կամ մի քանիսը։ Այդ տեսանյութերում Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանում է մեր հավատքը պահպանելու ամենօրյա ջանքերի անհրաժեշտության մասին: Խնդրեք նրանց, ում ուսուցանում եք, կիսվել իրենց սովորած բաներով, որոնք ոգեշնչում են նրանց ամեն օր մեծացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Հետևողական ամենօրյա ջանքերը Քրիստոի հանդեպ հավատքը ամրապնդելու ամենալավ միջոցն են հանդիսանում: Այս գաղափարը քննարկելու համար, միասին կարդացեք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի երրորդ առաջարկությունը իր «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար» ուղերձում (Լիահոնա, նոյեմբեր 2009, 17-20)։ Ի՞նչ դասեր կարող ենք սովորել նրանից, թե ինչպես է Բեդնարը նկարագրում մի նկար իր գրասենյակում: Որքանո՞վ են այս դասերը կիրառելի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք կառուցելու ձեր ջանքերին: Ալմա 32.21, 26-43 հատվածները միասին կարդալը լրացուցիչ նյութ կտա ձեր քննարկման համար: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կենտրոնացնել մեր հավատը Հիսուս Քրիստոսի վրա։

  • Մենք կարող ենք ավելացնել մեր հավատքը՝ ընտրելով սովորել այն ստուգող փորձառություններից: Կարող եք ցուցադրել «Հոգևոր պտտահողմեր» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Քննարկեք միասին, թե մենք ինչ կարող ենք անել փորձության ժամանակ՝ մեր հավատքը ամրապնդելու համար: (Տես նաև Նիլ Լ․ Անդերսեն, «Հոգևոր պտտահողմեր», Լիահոնա, մայիս 2014, 18-21։) Կարող եք առաջարկել դասարանի կամ քվորումի անդամներին կիսվել այն պահերով, երբ նրանք զգացել են, որ իրենց հավատքը Քրիստոսի հանդեպ փորձության է ենթարկվել և թե ինչ են նրանք արել այն ամրապնդելու համար: Նշեք, որ Ելից 14-17 գլուխները նկարագրում են իսրայելացիների հաճախակի տրտնջանքները կամ բողոքները փորձությունների ժամանակ: Ինչպե՞ս կարող է տրտնջանքը թուլացնել մեր հավատքը փորձության ժամանակ: Ո՞րն է տարբերությունը տրտնջալու և Երկնային Հորը փորձությունների ժամանակ մտահոգություններ արտահայտելու միջև:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին հասկանալ, թե ինչպես նրանք կարող են հրավիրել Հոգին՝ իրենց քննարկմանը ներկա լինելու: Նրանք կարող են դա անել իրենց «վերաբերմունքով…, ինչպես են նրանք վերաբերվում միմյանց, ինչպես են նրանք զգում ավետարանը» (Ուսուցանել Փրկիչի ձևով,15):

Տպել