Հին Կտակարան 2022
Ապրիլի 24։ Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս: Ելից 18-20


«Ապրիլի 24։ Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս: Ելից 18-20», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Ապրիլի 24։ Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
տասը պատվիրաններ

Ապրիլի 24

Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս:

Ելից 18-20

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Վերջերս տեղի ունեցած ո՞ր փորձառություններն են մեզ ավելի մոտեցրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Վերջերս որևէ մեկը տեղափոխվե՞լ է մեր ծուխ կամ միացե՞լ է Եկեղեցուն: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, որ իրենց ընդունված զգալ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ո՞ր մոտակա միջոցառումներին մենք կարող ենք հրավիրել մեր ընկերներին:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ջանքեր մենք կարող ենք գործադրել մեր անձնական պատմությունները գրի առնելու համար:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Ելից 20 գլուխը կարդալը կարող է հուշել, որ դուք մտածեք, թե ինչու են մեզ տրված պատվիրանները: Որոշ մարդիկ վերաբերվում են պատվիրաններին, որպես սահմանափակիչ մի բան կամ որպես մեզ հսկելու փորձ: Սակայն իմանալով, որ Աստված սիրող հայր է, մենք կարող ենք վստահ լինել, որ Նրա օրենքները լավ են մեզ համար, նույնիսկ եթե մենք ոչ միշտ ենք հասկանում դրանց պատճառները: Նա խոստացել է, որ մենք կիմանանք, որ Իր պատվիրանները ճշմարիտ են, երբ ապրենք դրանցով (տես Հովհաննես 7.17):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Քանի որ Հայրը և Որդին սիրում են մեզ անսահման, կատարյալ սիրով և քանի որ Նրանց գիտեն, որ մենք չենք կարող տեսնել այն ամենն, ինչ Նրանք են տեսնում, Նրանք մեզ տվել են օրենքներ, որոնք պետք է մեզ ուղեկցեն և պաշտպանեն: Աստծո սիրո և Նրա օրենքների միջև սերտ կապ կա» («Աստծո սերն ու օրենքը» [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], 2, speeches.byu.edu):

Ինչո՞ւ եք դուք երախտապարտ պատվիրանների համար: Ի՞նչ կուզենայիք, որ ձեր դասարանի կամ քվորումի անդամները հասկանան, այն մասին, թե ինչու է Աստված մեզ պատվիրաններ տվել: Կարող եք պատրաստվել ուսուցանելուն՝ վերընթերցելով Ելից 20 գլուխը և Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2014, 25-28):

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող պատանին

Մենք կիմանանք, որ Աստծո պատվիրանները ճշմարիտ են, երբ ապրենք դրանցով:

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին վերընթերցել Տաս Պատվիրանները, կարող եք նրանց խնդրել փորձել անգիր թվարկել այնքան պատվիրան, որքան կհիշեն։ Եթե օգնության կարիք ունեն, կարող են նայել Ելից 20.3–17 հատվածները: Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս: Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, խնդրեք նրանց քննարկել պատվիրաններից մի քանիսը փոքր խմբերով: Այդ պատվիրաններով ապրելն ինչպե՞ս է օգնում մեզ երջանիկ դառնալ և ավելի մոտենալ Աստծուն: Հետևյալ մտքերը կարող են օգնել ձեր ուսանողներին ավելի շատ սովորել այն մասին, թե ինչու է Աստված մեզ պատվիրաններ տալիս:

  • Սուրբ գրություններում կան պատասխաններ «Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս» հարցին: Կարող եք առաջարկել դասարանի կամ քվորումի անդամներին փնտրել պատասխաններ «Օժանդակ աղբյուրներում» գտնվող սուրբ գրություններից մեկում կամ մի քանիսում: Ապա խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով: Նրանք կարող են նաև դիտել հետևյալ տեսանյութերը՝ փնտրելով գաղափարներ. «Հրահանգներն ընդգրկված են», «Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս» (ChurchofJesusChrist.org կայքում):

  • Որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին հասկանալ, թե ինչու է Աստված մեզ պատվիրաններ տալիս, կարող եք համեմատել Աստծուց պատվիրաններ ստանալը իրենց ծանոթ փորձառությունների հետ: Օրինակ՝ կարող եք խնդրել նրանց պատկերացնել, որ նրանք քշում են լեռնային ճանապարհով ուղաձիգ ժայռի մոտով և ճանապարհի երկայնքով մի ցանկապատ կա: Խնդրեք նրանց քննարկել մի ուրիշ անդամի հետ հետևյալ հարցերը. Որքանո՞վ են Աստծո պատվիրանները ցանկապատի նման: Ինչպե՞ս ենք մենք օրհնվել պատվիրաններին հնազանդվելու շնորհիվ: Ուրիշ ի՞նչ համեմատություններ կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչու է Աստված մեզ պատվիրաններ տալիս և ինչու ենք մենք պարտավոր դրանց հնազանդվել: Որոշ օրինակների համար կարող եք խնդրել նրանց վերընթերցել կամ վերանայել «Օժանդակ աղբյուրներում» գտնվող որևէ ուղերձ կամ տեսանյութ: Խնդրեք նրանց կիսվել իրենց կողմից գտած համեմատություններով և քննարկել իրենց սովորածը:

  • Ձեր քննարկումը կարող է օգնել դասարանի կամ քվորումի անդամներին հասկանալ, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք նրանց, ովքեր չեն հավատում կամ չեն ապրում պատվիրաններով: Կարող եք առաջարկել, որ նրանք խորհուրդներ փնտրեն Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ» ուղերձում: Կարող եք տալ հետևյալ հարցերը. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր մեր ապրելակերպից տարբերվող ապրելակերպ են ընտրում: Ինչպե՞ս կարող ենք լավը տեսնել այն մարդկանց մեջ, ում ընտրությունները տարբերվում են մեր ընտրություններից:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Փրկիչի նման ապրելու և ուսուցանելու ձեր ջանքերում դուք անխուսափելիորեն երբեմն անհաջողության կհանդիպեք: Չհուսահատվեք, դրա փոխարեն թող ձեր սխալներն ու թերությունները ձեզ դարձնեն դեպի Երկնային Հայրը և Փրկիչը» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,14):

Տպել