Հին Կտակարան 2022
Մայիսի 8։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստված ներել է ինձ: Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19


«Մայիսի 8։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստված ներել է ինձ: Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Մայիսի 8։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստված ներել է ինձ»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդ աղջիկը ծիծաղելիս

Մայիսի 8

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստված ներել է ինձ:

Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող է Տիրոջը դիմելն օգնել մեզ հաղթահարել դժվարություններն ու փորձությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞ւմ գիտենք մենք, ով մեր աղոթքների և ընկերության կարիքն ունի:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ավետարանով կիսվելու ինչպիսի՞ ծրագրեր են քննարկվել ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ինչպե՞ս կարող է մեր դասարանը կամ քվորումը ներգրավված լինել:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող է ընտանեկան պատմության աշխատանքը ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունները։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Մարդիկ երբեմն մտածում են, թե արդյոք նրանց արածը «բավական է» մեղքերի ներում ստանալու համար: Չնայած ապաշխարությունը մեծ ջանք է պահանջում, ի վերջո մենք ներում ենք ստանում ոչ թե որովհետև մենք որոշ գործողությունների ցուցակ ենք կազմել կամ կատարել ենք որոշակի առաջադրանքներ: Մենք ներում ենք ստանում, երբ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի կողմից առաջարկվող ողորմածությունը: Ահա թե ինչպես կարող է մեր էությունը փոխվել:

Հին ժամանակներում Մովսեսի օրենքով սահմանած ծեսերն ու զոհաբերությունները իսրայելցիներին ուղղորդում էին դեպի Փրկիչի Քավությունը: Ինչպես Տերը բացատրեց Ղևտացոց 16․30 հատվածում․ «Այն օրը քահանան ձեզ համար քաւութիւն պիտի անէ ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրուիք Եհովայի առաջին»։ Անշուշտ, միայն ծեսը չի կարող մեզ մեղքերի ներում պարգևել: Ներումը գալիս է Հիսուս Քրիստոսից: Մեր օրերում մկրտության և հաղորդության պես արարողությունները ուղղում են մեր մտքերն ու սրտերը դեպի Փրկիչը: Դրանք օգնում են մեզ հասկանալ, որ Նա միշտ կների մեզ, եթե ապաշխարենք:

Ինչպե՞ս է Երկնային Հայրն օգնել ձեզ իմանալ, որ դուք ներվել եք: Կարող եք ուսումնասիրել Մոսիա 4.1–3 հատվածները և Նախագահ Թեդ Ռ. Քալիստերի «Հիսուս Քրիստոսի Քավությունը» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 85-87): Այս ուղերձը կարող է օգնել ձեր ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը ներում է մեզ, երբ մենք ապաշխարում ենք։

Նկար
աղոթող երիտասարդը

Մենք ներում ենք ստանում, երբ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի կողմից առաջարկվող ողորմածությունը:

Սովորեք միասին

Քննարկումը սկսելու համար դուք կարող եք ցույց տալ Փրկիչը Գեթսեմանիում և Փրկիչը խաչի վրա նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 56-57): Առաջարկեք երիտասարդներին փնտրել Ղևտացոց 1.1–9, 16.15–16, 30 հատվածները: Խնդրեք նրանց կիսվել Փրկիչի Քավության մասին իրենց հիշեցնող արտահայտություններով: Ինչպե՞ս այդ հատվածներում նկարագրված զոհաբերություններն օգնեցին իսրայելցիներին անհամբեր սպասել Փրկիչի Քավությանը: Ի՞նչն է մեզ օգնում հիշել Փրկիչի քավությունը: Ի՞նչն է մեզ օգնում զգալ Փրկիչի սերը և ներումը: Ստորև տրված վարժությունները կարող են օգնել երիտասարդներին ավելի լավ հասկանալ, որ Աստված կների մեզ:

  • Սուրբ գրութուններում մի քանի մարդ նկարագրում են իրենց զգացմունքները, երբ Երկնային Հայրը ներեց նրանց: Ձեր դասարանի կամ քվորումի անդամները կարող են կարդալ մի քանի օրինակ (տես Օժանդակ աղբյուրներ): Խնդրեք նրանց կազմել այդ հատվածներից վերցրած արտահայտությունների ցանկ, որը նկարագրում է, թե ինչ է մարդ զգում, երբ ներում է ստանում: Կարող եք խնդրել նրանց իրենց խոսքերով արտահայտել, թե ներումն ինչ զգացմունք է առաջացնում նրանց մեջ: Այս զգացմունքներից ի՞նչ ենք սովորում Աստծո մասին: Կարող եք նաև կիսվել ներման վերաբերյալ ձեր անձնական զգացմունքներով:

  • Երբեմն մարդիկ համոզված չեն որ ներում են ստացել, քանի որ համոզված չեն, որ իսկապես ապաշխարել են: Դեյլ Գ. Ռենլանդի «Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն» ուղերձը բացատրում է, թե ինչպես իսկապես ապաշխարել և ստանալ Աստծո ներումը (Լիահոնա, նոյեմբեր 2016, 121–24): Կարող եք գրատախտակին գրել Իրական ապաշխարություն և Այն ինչ խանգարում է ապաշխարությանը վերնագրերը: Խնդրեք ձեր ուսանողներին այդ ուղերձում գտնել ուսմունքներ, որոնք համապատասխանում են վերնագրերին: Ի՞նչ ենք սովորում Փրկիչի և Նրա ներման մասին այդ ուղերձի վերջին երեք պարբերություններից:

  • Որոշ մարդիկ կարող են ապաշխարել, բայց իրենց չզգան ներված: Դա տեղի է ունենում, որովհետև նրանք չեն կարողանում իրենք իրենց ներել: Թեդ Ռ. Քալիստերի «Հիսուս Քրիստոսի Քավությունը» ուղերձում ներկայացված խորհուրդը կարող է օգնել նրանց: Ձեր դասարանը կամ քվորումը կարող են կարդալ բաժինը, որը սկսվում է «2.  Մեղք»: Խնդրեք նրանց գտնել մի խորհուրդ, որով նրանք կարող են կիսվել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, ով ապաշխարելուց հետո միևնույն է իրեն մեղավոր է զգում: Ժամանակ տվեք երիտասարդներին, որպեսզի նրանք կիսվեն իրենց զգացմունքներով Փրկիչի հանդեպ, ով հնարավոր դարձրեց մեզ համար ապաշխարել և ներում ստանալ:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Փրկիչն ուսուցանել է մեզ օգտվել սուրբ գրություններից՝ մեր հարցերի պատասխանները գտնելու համար։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին դիմել սուրբ գրություններին և մարգարեների խոսքերին՝ իրենց հարցերի պատասխանները գտնելու համար:

Տպել