Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն
Ապաշխարությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև ուրախալի` մեր Փրկիչի շնորհիվ:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, երբ 12 տարեկան էի, իմ ընտանիքն ապրում էր Գոթեբուրգում՝ ծովափնյա մի քաղաքում հարավային Շվեդիայում: Ի դեպ, դա մեր սիրելի գործակից Երեց Պեր Գ. Մալմի ապրելավայրն է, ով կյանքից հեռացավ այս ամառ: Մենք կարոտում ենք նրան:Մենք երախտապարտ ենք նրա մեծահոգության և ազնիվ ծառայության համար և նրա բացարձակապաես հիասքանչ ընտանիքի օրինակի համար:Եվ մենք իհարկե աղոթում ենք, որ նրանցը լինի Աստծո լիառատ օրհնությունները:
Հիսուն տարի առաջ, մենք եկեղեցի էինք հաճախում մի մեծ, վերանորոգված տանը: Մի կիրակի, իմ ընկեր Սթեֆանը, ճյուղում միակ մյուս սարկավագը, որոշ չափով հուզված ինձ ողջունեց ճյուղում: Մենք գնացինք աղոթատանը կից մասնաշենքը և նա իր գրպանից հանեց մի մեծ պայթուցիկ և մի քանի լուցկի: Երիտասարդներին հատուկ ցուցադրական խիզախությամբ ես վերցրեցի պայթուցիկը և վառեցի երկար մոխրագույն պայթաքուղը: Ես մտադիր էի հանգցնել քուղը նախքան այն կպայթեր: Բայց, երբ մատներս վառեցի այդ անելիս, ես գցեցի պայթուցիկը: Ես և Սթեֆանը սարսափով նայում էինք, մինչ քուղը շարունակում էր վառվել:
Պայթուցիկը պայթեց և ծծմբահոտը լցրեց մասնաշենքի տարածքը և աղոթատունը: Մենք շտապ հավաքեցինք պայթուցիկի ցրված մնացորդները և բացեցինք պատուհանները, փորձելով վերացնել հոտը, միամտորեն մտածելով, որ ոչ ոք չէր նկատի: Բարեբախտաբար ոչ մեկս չէր վիրավորվել և ոչ մի վնասվածք չէր հասցվել:
Երբ անդամները եկան ժողովի, նրանք իհարկե նկատեցին ճնշող հոտը: Դժվար էր չնկատել: Հոտը շեղում էր ժողովի սրբազան բնույթից: Քանի որ այդքան քիչ Ահարոնյան Քահանայության կրողներ կային և դա կարելի է նկարագրել միայն որպես մտածողության անջատում, ես բաժանեցի հաղորդությունը, բայց արժանի չէի զգում ճաշակել դրանից: Երբ հաղորդության սկուտեղը ինձ առաջարկվեց, ես չվերցրեցի ոչ հաց, ոչ էլ ջուր: Սոսկալի վատ էի զգում: Ես նեղսրտված էի և գիտեի, որ այն ինչ արել էի առաջացրել էր Աստծո դժգոհությունը:
Եկեղեցուց հետո, ճյուղի նախագահը՝ Ֆրանկ Լինդբերգը, ակնառու տարեց մի մարդ, արծաթավուն սպիտակ մազերով, խնդրեց ինձ գալ իր գրասենյակը: Իմ նստելուց հետո, նա նայեց ինձ բարությամբ և ասաց, որ նա նկատել էր, որ ես չէի ճաշակել հաղորդությունից: Նա հարցրեց ինչո՞ւ: Ես կարծում էի, որ նա գիտեր ինչու: Ես համոզված էի բոլորը գիտեին, թե ես ինչ էի արել: Իմ պատմելուց հետո, նա հարցրեց, թե ինչպես էի զգում: Արցունքների միջից, ընդհատումներով, ես ասացի նրան, որ ցավում էի և որ գիտեի, որ Աստծուն վիրավորել էի:
Նախագահ Լինդբերգը բացեց Վարդապետություն և Ուխտերի մի լավ մաշված օրինակ և խնդրեց ինձ կարդալ մի քանի ընդգծված հատվածներ: Ես բարձրաձայն կարդացի հետևյալը.
«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես, Տերս, այլևս չեմ հիշում դրանք:
Այս բաներով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,- ահա նա կխոստովանի և կթողնի դրանք:»
Ես երբեք չեմ մոռանա Նախագահ Լինդբերգի կարեկցական ժպիտը, երբ ես վեր նայեցի ընթերցելն ավարտելուց հետո: Որոշ հուզմունքով նա ասաց ինձ, որ նա զգում էր, որ լավ կլիներ ինձ համար վերսկսել ճաշակել հաղորդությունը: Երբ ես դուրս եկա նրա գրասենյակից, զգում էի աննկարագրելի ուրախություն:
Այդպիսի ուրախությունը ապաշխարության անկապտելի արդյունքն է: Ապաշխարել բառն ունի լրացուցիչ իմաստ «հետագայում զգալ» և նշանակում է «փոխվել»: Շվեդերենում այդ բառն է omvänd, որը պարզապես նշանակում է «շրջվել»: Քրիստոնյա գրող, Ք. Ս. Լյուիսը, գրել է փոփոխության համար անհրաժեշտության և մեթոդի մասին: Նա նշել է, որ ապաշխարությունը ներառում է«ետ դրվել ճիշտ ճանապարհի վրա: Սխալ գումարը կարելի է ճշտել, բայց միայն ետ գնալով մինչև որ գտնեք սխալը և աշխատելով կրկին այդ կետից, բայց ոչ երբեք ուղղակի շարունակելով»»: Մեր վարքը փոխելը և վերադառնալը «ճիշտ ճանապարհին» ապաշխարության մասն են կազմում, բայց միայն մասը: Իսկական ապաշխարությունը նաև ներառում է շրջելը մեր սիրտը և կամքը դեպի Աստված և մեղքից հրաժարվելը: Ինչպես բացատրվում է Եզեկիէլում, ապաշխարելը «ետ դառնալն է…մեղքից, …իրավունք եւ արդարութիւն գործելը, …գրաւը ետ դարձնելը, …[և] կեանքի կանոններովը գնալն է, առանց անօրէնութիւն գործելու»:
Սակայն նույնիսկ սա ոչ լրիվ նկարագրություն է: Այն ճշտորեն չի նշում այն ուժը՝ մեր Փրկիչի քավող զոհաբերությունը, որը հնարավոր է դարձնում ապաշխարությունը: Իսկական ապաշխարությունը պետք է ներառի հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, հավատք, որ Նա կարող է փոխել մեզ, հավատք որ Նա կարող է ներել մեզ, և հավատք, որ Նա կօգնի մեզ խուսափել նոր սխալներից: Այսպիսի հավատքը Նրա Քավությունն արդյունավետ է դարձնում մեր կյանքում: Երբ մենք «զգում ենք հետագայում» և «շրջադարձ ենք կատարում» Փրկիչի օգնությամբ, մենք զգում ենք հույս Նրա խոստումների հանդեպ և ներման ուրախությունը: Առանց Քավիչի, անկապտելի հույսը և ուրախությունը գոլորշիանում է և ապաշխարությունը դառնում է պարզապես վարքի ողորմելի փոփոխություն: Իսկ Նրա հանդեպ հավատք գործադրելով, մենք դարձի ենք գալիս դեպի մեղքը ներելու Նրա ունակությունը և պատրաստակամությունը:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հաստատեց ապաշխարության հույս ներշնչող խոստումները 2015 թվականի ապրիլի իր վերջին գերագույն համաժողովում: Նա նկարագրեց բժշկելու Փրկիչի Քավության զորությունը, որը ես համարում եմ իմաստության թորում, որը ձեռք էր բերվել կես դար առաքելական ծառայության մեջ լինելուց: Նախագահ Փաքերն ասաց. «Քավությունը չի թողնում ոչ հետք, ոչ դրոշմ: Ինչ այն ուղղում է, ուղղված է: … Այն ուղղակի բժշկում է և ինչ այն բժշկում է, մնում է բժշկված:»
Նա շարունակում է.
« …Քավությունը, որը կարող է ետ պահանջել մեզանից յուրաքանչյուրին, չի թողնում ոչ մի սպիներ: Դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ ենք մենք արել կամ որտեղ ենք մենք եղել կամ ինչպես է ինչ որ բան պատահել, եթե մենք իսկապես ապաշխարում ենք, [Փրկիչը] խոստացել է, որ Նա կքավի: Եվ երբ Նա քավեց, այն կարգավորվեց: …
… Քավությունը …կարող է մաքուր լվանալ ամեն բիծ, անկախ նրանից, թե որքան դժվար կամ որքան երկար կամ որքան անգամներ է կրկնվել»:
Փրկիչի Քավության հասանելիությունն անսահման է լայնությամբ և խորությամբ, ձեզ համար և ինձ համար: Բայց այն երբեք չի պարտադրվի մեզ: Ինչպես մարգարե Լեքին է բացատրել, մենք «բավականչափ ուսուցանվելուց հետո» «իմանալու բարին չարից» մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ»: Այլ խոսքով ապաշխարությունը ընտրություն է:
Մենք կարող ենք և երբեմն իսկապես կատարում ենք տարբեր ընտրություններ: Այդպիսի ընտրությունները գուցե ներքնապես սխալ չթվան, բայց դրանք խանգարում են մեզ դառնալ իսկապես ապաշխարող և այսպիսով արգելում են իրական ապաշխարության մեր ձգտմանը: Օրինակ մենք կարող է ընտրենք ուրիշներին մեղադրելը: Երբ 12 տարեկան էի Գոթեբուրգում, ես կարող էի մեղադրել Սթեֆանին: Առաջին հերթին նա էր այն անձնավորությունը, ով բերել էր մեծ պայթուցիկը և լուցկիները եկեղեցի: Բայց ուրիշներին մեղադրելը, եթե նույնիսկ արդարացված, թույլ է տալիս մեզ այդպես անելով, արդարացնել մեր վարքը: Այդպես անելով մենք մեր գործողությունների համար պատասխանատվությունը տեղափոխում ենք ուրիշների վրա: Երբ պատասխանատվությունը տեղափոխված է, մենք նվազեցնում ենք ինչպես անհրաժեշտությունը այնպես էլ գործելու մեր ունակությունը: Մենք դարձնում ենք մեզ ավելի շուտ խղճուկ զոհեր, քան անկախ գործողություններ կատարելու ընդունակ գործակալներ:
Եվս մեկ ընտրություն, որը խանգարում է մեր ապաշխարությանը՝ մեր սխալները փոքրացնելն է: Գոթեբուրգի պայթուցիկի դեպքում ոչ ոք չտուժեց, ոչ մի լուրջ վնաս չհասցվեց և ժողովը ամեն դեպքում տեղի ունեցավ: Ավելի հեշտ կլիներ ասել, որ պատճառ չկար ապաշխարելու: Բայց, մեր սխալները փոքրացնելը, եթե նույնիսկ անմիջական հետևանքներն ակնհայտ չեն, վերացնում է փոխվելու մղումը: Այս մտածողությունն արգելում է մեզ տեսնել, որ մեր սխալները և մեղքերը հավերժական հետևանքներ ունեն:
Սակայն մեկ ուղի է նաև մտածելը, որ մեր մեղքերը նշանակություն չունեն, որովհետև Աստված սիրում է մեզ, անկախ նրանից, թե մենք ինչ ենք անում: Գայթակղություն է հավատալը նրան, ինչ խաբեբա Նեորն ուսուցանեց Զարահեմլայի ժողովրդին. «Որ ողջ մարդկությունը կփրկվի վերջին օրը, և որ նրանք չպետք է վախենան կամ դողան … և վերջում բոլոր մարդիկ պետք է ունենան հավերժական կյանք»: Բայց այս հրապուրիչ գաղափարը կեղծ է: Աստված իսկապես սիրում է մեզ: Սակայն այն, ինչ մենք անում ենք, նշանակություն ունի Նրա համար: Նա հստակ հրահանգներ է տվել այն մասին, թե ինչպես մենք պետք է վարվենք: Մենք կոչում ենք դրանք պատվիրաններ: Նրա վավերացումը և մեր հավերժական կյանքը կախված է մեր վարքից, ներառյալ՝ խոնարհաբար իսկական ապաշխարություն որոնելու մեր պատրաստակամությունից:
Բացի այդ, մենք հրաժարվում ենք իսկապես ապաշխարելուց, երբ մենք ընտրում ենք առանձնացնել Աստծուն Իր պատվիրաններից: Ի վերջո, եթե հաղորդությունը սրբազան չէր, նշանակություն չէր ունենա, որ պայթուցիչի հոտը տհաճ էր Գոթեբուրգի այդ հաղորդության համար: Մենք պետք է զգույշ լինենք փոքրացնելիս մեղսավոր վարքը՝ վտանգելով կամ բաց թողնելով Իր պատվիրանների Աստծո հեղինակ լինելը: Իսկական ապաշխարությունը պահանջում է ընդունել Փրկիչի աստվածայնությունը և Նրա վերջին օրերի աշխատանքի ճշմարտացիությունը:
Արդարացումներ գտնելու փոխարեն, եկեք ընտրենք ապաշխարությունը: Ապաշխարության միջոցով, մենք կարող ենք ուշքի գալ, ինչպես անառակ որդու առակում,և մտածել մեր գործողությունների հավերժական նշանակության մասին: Երբ մենք հասկանանք, թե ինչպես մեր մեղքերը կարող են ազդել մեր հավերժական երջանկության վրա, մենք ոչ միայն կդառնանք իսկապես զղջացող, այլ մենք կձգտենք նաև ավելի լավը դառնալ: Երբ հանդիպենք գայթակղության, մենք ավելի շուտ պիտի հարցնենք ինքներս մեզ Վիլյամ Շեքսպիրի խոսքերով.
Եթե մենք կորցրել ենք հավերժության հեռանկարը հանուն ինչ որ մի խաղալիքի, մենք կարող ենք ընտրել ապաշխարելը: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, մենք ունենք ևս մեկ շանս: Փոխաբերականորեն մենք կարող ենք փոխանակել այնպես անխոհեմորեն գնված խաղալիքը և կրկին ստանալ հավերժության համար հույս: Ինչպես Փրկիչն է բացատրել. «Քանզի, ահա, Տերը քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ, ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ:»
Հիսուս Քրիստոսը կարող է ներել, որովհետև Նա է վճարել մեր մեղքերի համար գինը:
Մեր Քավիչը ընտրում է ներել՝ Իր անզուգական կարեկցանքի, ողորմածության և սիրո պատճառով:
Մեր Փրկիչը ուզում է ներել, որովհետև սա Նրա աստվածային հատկանիշներից մեկն է:
Եվ Նա լինելով որպես Բարի Հովիվ, Նա ուրախանում է, երբ մենք ընտրում ենք ապաշխարել:
Նույնիսկ, երբ մենք Աստծո ուզած ձևով ենք տրտմություն զգում՝ մեր գործողությունների համար, երբ որոշում ենք ապաշխարել, մենք անմիջապես հրավիրում ենք Փրկիչին մեր կյանք: Ինչպես Ամուղեկն է ուսուցանել. «Գործի անցեք և չկարծրացնեք ձեր սրտերն այլևս, քանզի ահա, հիմա է ժամանակը և ձեր փրկության օրը և հետևաբար, եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»: Մենք կարող է զգանք աստվածային տրտմություն մեր գործողությունների համար և միևնույն ժամանակ զգանք ուրախություն՝ ունենալով Փրկիչի օգնությունը:
Այն փաստը, որ մենք կարող ենք ապաշխարել՝ ավետարանի բարի լուրն է: Հանցանքը կարող է «սրբվել»: Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, ստանալ մեր մեղքերի թողություն և ունենալ «խղճի խաղաղություն»: Մեն ք կարող ենք ազատվել հուսահատության և մեղքի գերության զգացումներից: Մենք կարող ենք լցվել Աստծո սքանչելի լույսով և «այլևս ցավ չզգալ»: Ապաշախարությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև ուրախալի մեր Փրկիչի շնորհիվ: Ես դեռ հիշում եմ այն զգուցումները, որոնք հորդեցին ինձ վրա ճյուղի նախագահի գրասենյակում պայթուցիկի դեպքից հետո: Ես գիտեի, որ ներվել էի: Մեղքի իմ զգացումներն անհետացան, իմ տխուր տրամադրությունը բացվեց և իմ սիրտը զգաց լույս:
Եղբայրներ և քույրեր, երբ մենք ավարտենք այս համաժողովը, ես հրավիրում եմ ձեզ զգալ ավելի շատ լույս ձեր կյանքում՝ ուրախություն այն գիտելիքից, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը իրական է, ուրախություն Փրկիչի ունակության, պատրաստակամության և ներելու ցանկության համար և ապաշխարել՝ ուրախությունն ընտրելու համար: Եկեք հետևենք հրահանգին. «ուրախութեամբ …ջուր քաշէք փրկութեան աղբիւրներիցը»: Թող որ մենք ընտրենք ապաշխարել, թողնենք մեր մեղքերը և շրջենք մեր սրտերը և կամքերը հետևելու համար մեր Փրկիչին: Ես վկայում եմ Նրա կենդանի իրողության մասին: Ես վկա եմ և անընդհատ Նրա անզուգական կարեկցանքը, ողորմությունն ու սերը վայելող: Ես աղոթում եմ, որ Նրա Քավության փրկագնող օրհնությունները ձերը լինեն աժմև կրկին ու կրկին ու կրկին ձեր ողջ կյանքի ընթացքում, ինչպես այն եղել է իմ կյանքում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: