2010–2019 թթ․
Արդար Դատավորը
Հոկտեմբեր 2016


10:24

Արդար Դատավորը

Միայն մեկ ճանապարհ կա արդարությամբ դատելու, ինչպես Հիսուս Քրիստոսն է դատում, և դա Նրա նման լինելն է:

Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը եղել է սիրող դատավոր, արտասովոր իմաստությամբ ու համբերությամբ: Սուրբ գրություններում Նա հայտնի է որպես §արդար դատավոր¦ (Բ Տիմոթեոս 4.8, Մովսես 6.57), և Նրա խորհուրդն է մեզ, որ մենք նույնպես §դատենք արդար դատով¦ (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Մատթեոս 7.1–2 [ Մատթեոս 7.1, ծանոթագրություն ա]) և §ապավին[ենք] այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել… [և] արդարությամբ դատել¦ (ՎևՈւ 11.12):

Նեփիացի տասներկուսին տված այս խորհուրդը կօգնի մեզ դատել այնպես, ինչպես Տերն է դատում. §Դուք պիտի լինեք դատավորներն այս ժողովրդի՝ համաձայն այն արդարադատության, որ ես կտամ ձեզ, որը կլինի արդար: Հետևաբար, ինչպիսի՞մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ, ինչպես ես եմ¦ (3 Նեփի 27.27, շեշտադրումն ավելացված է): Մենք երբեմն մոռանում ենք, որ երբ Նա խորհուրդ տվեց Իր նման լինել՝ խոսում էր այն մասին, թե ինչպես դատել արդար:

Անարդար դատաստան

Փրկիչը փարիսեցիների և դպիրների հետ

Անարդար դատաստանի մի ամոթալի օրինակ է կորած ոչխարի առակը, երբ փարիսեցիները և դպիրները սխալ են դատում և՛ Փրկչին, և՛ Նրա հետ ճաշող մարդկանց, ասելով. «Սա ընդունում է մեղավորներին և նորանց հետ ուտում» (Ղուկաս 15.2 ), անտեսելով այն փաստը, որ հենց իրենք են մեղավորները: Դատապարտող սրտերի տեր լինելով, դպիրներն ու փարիսեցիները երբեք չեն իմացել, թե որն է կորած ոչխարին փրկելու ուրախությունը:

Փրկիչը շնության մեջ բռնված կնոջ հետ

Կրկին §դպիրներն ու փարիսեցիներն էին¦, որ §մի կին բերեցին նորա մօտ՝ շնության մեջ բռնված¦ (Հովհաննես 8.3) տեսնելու, թե արդյոք Նա կդատի նրան` համաձայն Մովսեսի օրենքի (տես հատված 5): Դուք գիտեք պատմության շարունակությունը, թե ինչպես նա խոնարհեցրեց նրանց անարդար դատելու պատճառով և ինչպես նրանք §իրանց խղճմտանքիցը հանդիմանվեցան՝ մէկը մէկի ետևից դուրս էին գնում¦(հատված 9, շեշտադրումն ավելացված է): Ապա Նա ասաց կնոջը. §Ես էլ չեմ քեզ դատապարտում. գնա, և այսուհետև մեղք մի գործիր: Եվ կինը փառաբանեց Աստծուն այդ պահից ի վեր և հավատաց նրա անվանը¦ (Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Հովհաննես 8.11 [Հովհաննես 8.11, ծանոթագրություն գ]):

Փրկիչը խոսում է շնության մեջ բռնված կնոջ հետ

Յուրաքանչյուրիս մեջ գտնվող բնական տղամարդն ու կինը հակում ունի դատապարտելու ուրիշներին և անարդար դատելու կամ՝ իր կարծիքով արդար: Դա նույնիսկ տեղի ունեցավ Փրկիչի առաքյալներից երկուսի՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ: Նրանք զայրացան, երբ Սամարիայի գյուղերից մեկի բնակիչները Փրկիչին անհարգալից վերաբերվեցին (տես Ղուկաս 9.51–54):

Փրկիչը հետևորդների հետ

§Երբոր [նրանք] տեսան՝ ասեցին. Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը և նորանց սատկեցնէ ինչպես Եղիան էլ արավ:

Նա էլ դարձավ՝ սաստեց նորանց և ասեց. Դուք չգիտե՞ք՝ թէ որ հոգու եք դուք:

Որովհետև մարդի Որդին չեկավ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու¦ (հատվածներ 54–56):

Այսօրվա §ընդհանուր դատավորները¦` (ՎևՈւ 107.74) մեր եպիսկոպոսներն ու ճյուղերի նախագահները, պետք է խուսափեն նման կերպով դատապարտելուց, ինչպես Հակոբոսն ու Հովհաննեսը արեցին այդ պարագայում: Արդար դատավորը կարձագանքի խոստովանություններին կարեկցանքով և ըմբռնումով: Սխալ գործած երիտասարդը, օրինակ, պետք է դուրս գա եպիսկոպոսի սենյակից, զգալով Փրկիչի սերը եպիսկոպոսի միջոցով և պարուրված Քավության բուժող զորությամբ և ուրախությամբ, առանց ամոթանքի կամ արհամարհանքի: Հակառակ դեպքում, եպիսկոպոսը կարող է ակամա քշել կորած ոչխարներին ավելի հեռու՝ դեպի անապատ: (տես Ղուկաս 15.4):

Կարգապահություն

Այնուամենայնիվ, կարեկցանքը չի չեղարկում կարգապահության անհրաժեշտությունը: Կարգապահություն բառն առաջացել է լատիներեն «discere»` §սովորել¦ կամ «discipulus»` «սովորող¦ բառերից, որոնք նշանակում են աշակերտ կամ հետևորդ: Աշակերտություն անել Տիրոջ ձևով՝ նշանակում է սիրով և համբերությամբ ուսուցանել: Սուրբ գրություններում Տերը հաճախ է օգտագործում խրատել բառը, երբ խոսում է կարգապահության մասին (տես, օրինակ, Մոսիա 23.21, ՎևՈւ 95.1): Խրատել բառն առաջացել է լատիներեն «castus» բառից, նշանակելով առաքինի կամ մաքուր, իսկ խրատել նշանակում է մաքրել:

Աշխարհում աշխարհիկ դատավորն է, որ դատապարտում է մարդուն և փակումնրան բանտում: Հակառակ դրան, Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ, որ երբ մենք ինքնակամ մեղք ենք գործում, դառնում ենք մեր §սեփական դատավորները¦ (Ալմա 41.7) և հանձնում ենք ինքներս մեզ հոգևոր բանտին: Հեգնալի է, որ ընդհանուր դատավորն այս դեպքում կրում է բանալիները, որոնք բացում են բանտի դռները, “քանզի խրատելով՝ ես ուղի եմ հարթում բոլոր բաների գայթակղությունից նրանց ազատելու համար¦ (ՎևՈւ 95.1, շեշտադրումն ավելացված է): Արդար դատի վարույթները ողորմած են, սիրող և փրկող, ո՛չ դատապարտող:

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը չորս տարվա փորձաշրջան անցավ, մինչև կստանար ոսկե թիթեղները, §քանի որ չպահեց Տիրոջ պատվիրանները¦: Ավելի ուշ, երբ Ջոզեֆը կորցրեց 116 ձեռագիր էջերը, նա կրկին խրատվեց: Թեև Ջոզեֆն իսկապես զղջում էր, Տերն, այնուամենայնիվ, հետ էր վերցնում նրա արտոնությունները որոշ ժամանակով, քանի որ ասված է «ում որ սիրում եմ, ես նաև խրատում եմ, որ նրանց մեղքերը ներվեն» (ՎևՈւ 95.1):

Ջոզեֆն ասել է. §Հրեշտակն ուրախ էր, երբ վերադարձրեց ինձ Ուրիմն ու Թումմիմը և ասաց, որ Աստված գոհ է ինձանից հավատարիմ ու խոնարհ լինելու համար և սիրում է ինձ ապաշխարելու և ջերմեռանդ աղոթքներիս համար¦: Քանի որ Տերը ցանկանում էր սովորեցնել Ջոզեֆին սրտի փոփոխության դասը, Նա պահանջեց նրանից ցավագին զոհաբերություն: Զոհաբերությունը խրատի էական մասն է կազմում:

Զոհաբերություն

§Հնում զոհաբերությունը նշանակում էր մի բան կամ մեկին սուրբ դարձնել¦, ինչը մի առանձին եղանակով կապում է դա խրատել բառի նշանակության հետ, այսինքն՝ §մաքրելու¦: Նմանապես, հին Իսրայելում մեղքի կամ հանցանքի համար ներում էին ստանում նվիրաբերման կամ զոհաբերության միջոցով: Զոհաբերությունը ոչ միայն §մատնանշ[եց] դեպի այն մեծ և վերջին զոհաբերությունը¦ (Ալմա 34.14), այլ նաև օգնեց առաջացնել ավելի խորը երախտագիտություն Փրկիչի Քավության հանդեպ: Որպես ապաշխարության մաս, մեր կողմից զոհաբերել չկամենալը ծաղրում կամ նսեմացնում է Քրիստոսի ավելի մեծ զոհաբերությունը նույն մեղքի համար և աննշան է դարձնում Նրա տառապանքը, ինչը ապերախտության մի սառնասիրտ դրսևորում է:

Մյուս կողմից, զոհաբերության քաղցր հեգնանքով մենք իրականում ստանում ենք մի բան, ինչը հավիտենական արժեք ունի՝ Նրա ողորմությունն ու ներումը և վերջապես §այն ամենն, ինչ Հայրն ունի¦ (ՎևՈւ 84.38): Որպես ապաշխարության գործընթացի մի մաս, զոհաբերությունը բուժող բալասանի պես նույնպես օգնում է փոխարինել §խղճի խայթը¦ (Ալմա 42.18) §խղճմտանքի խաղաղությամբ¦ (Մոսիա 4.3): Առանց զոհաբերության, մարդը կդժվարանա ներել ինքն իրեն երկար ժամանակ, գիտակցելով, որ ինչ-որ բան չի արվել:

Ծնողը՝ որպես արդար դատավոր

Թեև մեզանից քչերը կկանչվեն լինել ընդհանուր դատավորներ, արդար դատաստանի սկզբունքները կիրառվում են բոլորիս հանդեպ, հատկապես ծնողների, ովքեր ամեն օր հնարավորություն ունեն օգտագործելու այս սկզբունքներն իրենց երեխաների հանդեպ: Երեխային արդյունավետ ուսուցանելը լավ դաստիարակման բուն էությունն է, իսկ սիրով խրատելը արդար դատավոր լինելու էությունն է:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է. §Եթե երեխաները հանդուգն ու անկառավարելի են, եղեք համբերատար նրանց հետ, մինչև որ նրանց կգրավեք սիրով … և այնուհետև դուք կարող եք նրանց բնավորությունը ձևավորել ձեր ցանկությամբ¦:

Խորիմաստ է, որ սովորեցնելով, թե ինչպես դաստիարակել, մարգարեները կարծես թե միշտ վկայակոչում են Քրիստոսանման հատկանիշները: Վարդապետություն և Ուխտերը դաստիարակելու վերաբերյալ տալիս է այս հայտնի խորհուրդը.

§Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. Միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.

Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության,–

Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես¦ (ՎևՈւ 121.41–43):

Սուրբ գրության այս հատվածը սովորեցնում է մեզ հանդիմանել §երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով¦, ոչ թե զայրույթից դրդված: Սուրբ Հոգին և զայրույթը անհամատեղելի են, քանի որ §նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ¦ (3 Նեփի 11.29): Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն ուսուցանել է, որ §ոչ բարի բաները սովորաբար չեն ասվում Տիրոջ ոգեշնչման ներքո: Տիրոջ Հոգին բարության հոգի է, այն համբերության հոգի է, այն գթության հոգի է և սիրո ու համբերատարության և երկայնամտության:

…. Բայց եթե մենք ունենք սխալ գտնելու ոգին…. կործանարար ձևով, այն երբեք չի գալիս որպես արդյունք մեր Երկնային Հոր Հոգու ընկերակցության և միշտ վնասակար է:

…. Բարությունն այն ուժն է, որն Աստված տվել է մեզ կարծր սրտերը բացելու և համառ հոգիները հնազանդեցնելու համար¦:

Մեր երեխաների իրական ինքնությունը

Երբ Փրկիչն այցելեց նեփիացիներին, Նա մի արտառոց բան արեց երեխաների հետ.

Փրկիչը նեփիացի երեխաների հետ

«Եվ եղավ այնպես, որ նա սովորեցրեց և ծառայեց այն բազմության երեխաներին…. և նա արձակեց նրանց լեզուները, և նրանք ասացին իրենց հայրերին մեծ ու զարմանալի բաներ….

Եվ նրանք թե՛ տեսան, թե՛ լսեցին այդ երեխաներին. այո՛, նույնիսկ մանկիկները բացեցին իրենց բերաններն ու արտաբերեցին զարմանալի բաներ¦ (3 Նեփի 26.14, 16):

Թերևս մանկիկների բերանները բացելուց առավել, Տերը բացել էր նրանց ապշահար ծնողների աչքերնու ականջները: Այդ ծնողներին արտակարգ պարգև էր տրվել՝ մի ակնթարթում տեսնել հավերժությունը և իրենց երեխաների իրական ինքնությունն ու նախաերկրային հասակը: Արդյոք դա ընդմիշտ չէ՞ր փոխի ծնողների վարքը՝ ինչպես են նրանք նայում և վերաբերվում իրենց երեխաներին: Ես սիրում եմ Գյոթեի գրչին պատկանող այս վարիացիան. «Այն, թե ինչպես եք նայում [երեխաներին] այն է, թե ինչպես եք վերաբերվում նրանց, իսկ այն, թե ինչպես եք վերաբերվում նրանց, այն է, թե [ով] նրանք կդառնան»: Երեխայի իրական ինքնության մասին հիշելը հեռատեսության պարգև է, որը սրբորեն ոգեշնչում է արդար դատավորի տեսիլքը:

Եզրափակում

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է մեզ. §Երբեք թույլ մի տվեք, որ խնդիրը, որը պետք է լուծել ավելի կարևոր լինի, քան մարդը, ում պետք է սիրել¦: Որքա՛ն կարևոր է այս սկզբունքը արդար դատավորներ դառնալու գործում, հատկապես` մեր սեփական երեխաների համար:

Կա միայն մեկ ճանապարհ արդարությամբ դատելու, ինչպես Հիսուս Քրիստոսն է դատում, և դա Նրա նման լինելն է: Հետևաբար, §ինչպիսի՞մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ¦(3 Նեփի 27.27): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես “disciple,” etymonline.com.

  2. Sես Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “chasten.”

  3. Karen Lynn Davidson and others, eds., Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers (2012), 83.

  4. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 71, շեշտադրումն ավելացված է

  5. Սուրբ գրությունների ուղեցույց, §Զոհաբերություն¦, scriptures.lds.org

  6. Տես Աստվածաշնչի բառարանը, § Զոհաբերություններ¦

  7. Ամեն շաբաթ հաղորդության սեղանի մոտ մեր մատուցած զոհաբերությունը կոտրված սիրտն ու փշրված հոգին է (տես 2 Նեփի 2.7, 3 Նեփի 9.20, Վարդապետություն և Ուխտեր 59.8): Կոտրված սիրտը ապաշխարող սիրտն է, փշրված հոգին՝ հնազանդ հոգին (see D. Todd Christofferson, “When Thou Art Converted,” Liahona, May 2004, 12).

  8. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ.Սմիթ (1998), 299

  9. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջորջ Ալբերտ Սմիթ (2011), 225, 226, 228, շեշտադրումն ավելացված է:

  10. Attributed to Johann Wolfgang von Goethe, brainyquote.com.

  11. Թոմաս Ս. Մոնսոն, §Ուրախություն գտնենք ճանապարհին ¦, Լիահոնա, նոյ. 2008, 86