Հոկտեմբեր 2016 Կանանց գերագույն նիստ Կանանց գերագույն նիստ Ջին Բ. ԲինգհեմԱվետարանի լույսն իմ տուն կբերեմՔույր Բինգհեմը մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք կիսվել ավետարանի լույսով` լինելով բարի ու չդատող և զարգացնելով գթության պարգևը: Քերոլ Մ. ՍթեֆենսԲժշկող ՏերըՔույր Սթեֆենսը վկայում է մեր մեղքերից, ուրիշների անարդար արարքներից և մահկանացու կյանքի դժվարություններից մեզ բժշկելու Փրկչի զորության մասին: Բոննի Լ. ՕսկարսոնՎեր կացեք զորությամբ, Սիոնի քույրերՔույր Օսկարսոնն ուսուցանում է քույրերին, որ նրանք պետք է վեր կենան և դառնան հավատքով կանաք՝ ուսումնասիրելով և ունենալով վկայություն ավետարանի հիմնական վարդապետությունների վերաբերյալ: Դիտեր Ֆ. ՈւխդորֆՉորրորդ հարկ, վերջին դուռՆախագահ Ուխդորֆը խրախուսում է քույրերին ապրել հավատքով, փնտրել ջանասիրաբար, քայլել արդարությամբ և ողջ սրտով փնտրել Աստծուն։ Շաբաթ առավոտյան նիստ Շաբաթ առավոտյան նիստ Դիտեր Ֆ. ՈւխդորֆՕ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը:Նախագահ Ուխդորֆը կոչ է անում մեզ ըստ արժանվույն գնահատել Երկնային Հոր փրկության ծրագրի ճշմարտությունները և հիշել դրանք հիացմունքով և ակնածանքով։ Ռոբերտ Դ. Հեյլս«Եկ հետևիր ինձ»՝ կիրառելով քրիստոնեական սերն ու ծառայությունըԵրեց Հեյլսը հորդորում է Հիսուս Քրիստոսի հետևորդներին վիճաբանությունները փոխարինել Քրիստոսանման սիրով և բարությամբ, որը թույլ կտա նվազեցել հոգևոր տառապանքները։ Քերոլ Ֆ. ՄակքոնկիՀոգու անկեղծ փափագըՔույր Մակքոնկին ուսուցանում է, որ մեր աղոթքներն իրենց մեջ ներառում են Աստվածագլխի երեք անդամներին. մենք Սուրբ Հոգու զորությամբ աղոթում ենք Հորը Քրիստոսի անունով: Քրեյգ Ս. Քրիսչենսեն«Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես»Երեց Քրիսչենսենը մեզ հիշեցնում է, որ Ջոզեֆ Սմիթի` որպես Վերականգնման Մարգարեի, նախասահմանված առաքելության շնորհիվ մենք վայելում ենք Վերականգնման պտուղներն ու օրհնությունները: Խուան Ա. ՈւսեդաՏեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է աղոթելԵրեց Ուսեդան խրախուսում է անդամներին սրտանց աղոթել, աղոթել` նախքան կարևոր որոշումներ կայացնելը, նշելով, որ աղոթքը սուրբ պահ է։ Ջ. Դեվն ՔորնիշԱրդյո՞ք ես բավականաչափ լավն եմ: Արդյոք ես կհասնեմ սելեստիալ արքայություն:Երեց Քորնիշը բացատրում է, որ քանի դեռ մենք շարունակում ենք ջանք թափել՝ ապրելու պատվիրաններով, ապաշխարում ենք և ապավինում Քրիստոսին, մենք արժանի կլինենք վերադառնալ` ապրելու Աստծո հետ: Նիլ Լ. ԱնդերսենԱստծո վկաԵրեց Անդերսենն ուսուցանում է, որ մենք պետք է կիսվենք ավետարանով մյուսների հետ՝ լինելով Աստծո վկաները բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում: Շաբաթ ցերեկային նիստ Շաբաթ ցերեկային նիստ Հենրի Բ․ ԱյրինգԵկեղեցու պաշտոնյաների հաստատումըՆախագահ Այրինգը հաստատման է ներկայացնում բարձրագույն իշխանավորներին ու բարձրագույն պաշտոնյաներին։ Քվենթին Լ. ՔուքԱնվեհեր` Հիսուսի մասին վկայությունումԵրեց Քուքն ուսուցանում է, որ որպեսզի անվեհեր լինենք Հիսուս Քրիստոսի վկայությունում, մենք պետք է խուսափենք գայթակղության քարերից, որոնք կարող է խոչընդոտեն մեր առաջընթացը: Գարի Ի. ՍթիվենսոնՆայել Գրքին, նայել ՏիրոջըԵրեց Սթիվենսոնը բացատրում է, թե ինչպես է Մորմոնի Գիրքը հանդիսանում մեր կրոնի հիմնաքարը և թե ինչպես կարող են անդամները վկայություն ձեռք բերել դրա մասին՝ կարդալով այն։ Դ. Թոդ Քրիստոֆերսոն«Իմ սիրո մեջ հաստատու՜ն մնացեք»Երեց Քրիստոֆերսոնը մեկնաբանում է, որ Աստծո սերն անսահման է ու հարատև, բայց Նրա ավելի մեծ օրհնությունները պայմանավորված են հնազանդությամբ: Վ. Մարկ ԲասեթՄեր հոգևոր զարգացման և ուսման համարԵրեց Բասեթն ուսուցանում է, թե ինչպես կարող են համբերությունը, հավատքը և հնազանդությունը օգնել մեզ հոգևոր գիտելիք ձեռք բերել: Կազուհիկո ՅամաշիտաԵղեք պատվասեր Քրիստոսի համարԵրեց Յամաշիտան հորդորում է մեզ «պատվասեր լինել Քրիստոսի համար» և առանց բողոքելու ծառայել հավատարմորեն ու ջանասիրաբար և համբերել մինչև վերջ։ Դալլին Հ. ՕուքսԿիսվել վերականգնված ավետարանովԵրեց Օուքսն ուսուցանում է, որ ավետարանով կիսվելն ուրախալի արտոնություն է և կիսվում է մտքերով այն մասին, թե ինչպես անդամներն արդյունավետ կերպով կատարեն իրենց պարտականությունները։ Քահանայության նիստ Քահանայության նիստ Ջեֆրի Ռ. ՀոլլանդԵկեղեցու պատվիրակներըԵրեց Հոլլանդը հիշեցնում է քահանայության ղեկավարներին անհատների և ընտանիքների մասին հոգ տանելու կարևորության մասին սրտագին տնային ուսուցման միջոցով: Լեգռան Ռ. Քըրտիզ Կրտս.Գրքում կա զորությունԵրեց Քըրտիսն ուսուցանում է, թե ինչպես կարող է Մորմոնի Գրքի մասին վկայություն զարգազնելն օրհնել մեր կյանքը և մեզ ավելի մոտեցնել Քրիստոսին։ Դիտեր Ֆ. ՈւխդորֆՍովորենք Ալմայից և ԱմուղեկիցՆախագահ Ուխդորֆը քահանայություն կրողներին հարցնում է, թե ինչ կարող են նրանք սովորել Ամուղեկին փնտրելու Ալմայի փորձից, և արդյոք իրենք Ամուղեկի նման են դարձել Հիսուսին հետևելու աշակերտության գործում: Հենրի Բ. ԱյրինգՈր նա նույնպես կարողանա ամրանալՆախագահ Այրինգը խրախուսում է Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներին օգնել մյուսներին, հատկապես՝ Ահարոնյան Քահանայություն կրողներին, պատրաստվելու ապագա ծառայությանը: Թոմաս Ս. ՄոնսոնՍկզբունքներ և խոստումներՆախագահ Մոնսոնը վկայում է այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Իմաստության Խոսքին հնազանդվելիս։ Կիրակի առավոտյան նիստ Կիրակի առավոտյան նիստ Թոմաս Ս. ՄոնսոնԵրջանկություն տանող կատարյալ ուղինՆախագահ Մոնսոնը վկայում է փրկության ծրագրի ճշմարտացիության մասին, կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի վրա։ Մենք պարտավորություն ունենք կիսվելու և ապրելու այդ ճշմարտությամբ։ Ռասսել Մ. ՆելսոնՈւրախություն և հոգևոր գոյատևումՆախագահ Նելսոնն ուսուցանում է, որ մենք կարող ենք ուրախանալ ցանկացած հանգամանքներում, եթե կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի վրա: Պիտեր Ֆ. ՄըրսՀաղորդությունը կարող է օգնել մեզ դառնալու սուրբՆախագահ Մըրսն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք ավելի լավ նախապատրաստվել և մասնակցել հաղորդության արարողությանը։ Լինդա Շ․ ՌիվսՓրկագնման մեծ ծրագիրըՔույր Ռիվսը կիսվում է անհատների վերաբերյալ պատմություններով, ովքեր զգացել են խաղաղություն, ուրախություն և օրհնություններ, երբ անկեղծորեն ապաշխարել են և ճաշակել Փրկիչի Քավությունը։ Մ. Ռասսել ԲալլարդՈ՞ւմ մոտ գնանքԵրեց Բալլարդը խնդրում է մեզ մտածել, թե ուր պիտի գնանք, եթե երես թեքենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցուց, երբ մեր հավատքը փորձվի: Եթե մնանք, մենք կօրհնվենք: Դին Մ. ԴեյվիսԵրկրպագության օրհնություններըԵպիսկոպոս Դեյվիսն ուսուցանում է մեզ, թե որն է առ Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս ճշմարիտ երկրպագությունը և ինչպես կարող ենք դրանից եկող օրհնությունները ստանալ: Լին Գ. ՌոբբինսԱրդար ԴատավորըԵրեց Ռոբբինսը կիսվում է արդարությամբ դատելու կարևորության և մյուսներին սիրով ուսուցանելու և շտկելու մասին, ինչպես Փրկիչը կաներ: Հենրի Բ. ԱյրինգՀանգստության օրըՆախագահ Այրինգն ուսուցանում է, որ Հանգստության օրը մի ժամանակ է, երբ մենք պիտի երախտապարտ լինենք օրհնությունների համար և հիշենք ու կատարենք ուրիշներին ծառայելու մեր ուխտը: Կիրակի կեսօրվա նիստ Կիրակի կեսօրվա նիստ Դեյվիդ Ա. Բեդնար«Եթե ինձ գիտենայիք»Երեց Բեդնարը բացատրում է Փրկիչին ճանաչելու գործընթացը, որն ընդգրկում է Նրա հանդեպ հավատք գործադրելը, Նրան հետևելը, Նրան ծառայելն ու Նրան հավատալը: Բրայըն Ք․ ԷշթոնՔրիստոսի վարդապետությունըԵղբայր Էշթոնն ուսուցանում է, որ Քրիստոսի վարդապետությունը ներառում է հավատը, ապաշխարությունը, մկրտությունը, հաղորդությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը։ Քարլ Բ. ՔուքԾառայեքԵրեց Քուքն ուսուցանում է, որ չնայած Եկեղեցու կոչումները կարող են դժվար լինել, մենք կօրհնվենք՝ ծառայելով հավատքով ու նվիրվածությամբ: Ռոնալդ Ա. ՌասբենդԶգույշ կաց, միգուցե մոռանասԵրեց Ռասբենդը խոսում է նրանց մասին, ովքեր ջանում են ամրացնել իրենց հավատը, հիշեցնելով նրանց Աստծո սիրո մասին և խրախուսելով նրանց հիշել ու գրանցել հոգևոր փորձառությունները: Էվան Ա. ՇմուցԱստված կսրբի ամեն արտասուքըԵրեց Շմուցը վկայում է, որ երբ մենք հավատք գործադրենք Փրկիչի հանդեպ, Նա մեզ կբարձրացնի և կանցկացնի մեր փորձությունների միջով: Կ. Բրեթ ՆաթրեսՉկա ավելի մեծ երջանկություն, քան իմանալ, որ նրանք գիտենԵրեց Նաթրեսը խրախուսում է բոլորին օգնել երեխաներին ճանաչել Երկնային Հորն ու Փրկիչին և զգալ Նրանց սերը: Դեյլ Գ. ՌենլանդԱպաշխարություն՝ ուրախալի ընտրությունԵրեց Ռենլանդն ուսուցանում է, որ ապաշխարությունը ընտրություն է, որը մենք կարող ենք անել Փրկիչի Քավության շնորհիվ և որ ապաշխարությունը կարող է տանել մեզ դեպի ուրախություն: