Վեր կացեք զորությամբ, Սիոնի քույրեր
Որպեսզի լինենք դարձի եկած ուխտ պահողներ, մենք պետք է ուսումնասիրենք ավետարանի հիմնական վարդապետությունները և ունենանք անսասան վկայություն դրանց ճշմարտացիության վերաբերյալ:
Ինչպիսի՜ ուրախություն է համաժողովների այս կենտրոնում հավաքվել աղջիկների, երիտասարդ կանանց և Եկեղեցու կանանց հետ: Մենք լավատեղյակ ենք նաև, որ կան քույրերի հազարավոր այլ խմբեր, ովքեր հավաքվել են ողջ աշխարհում՝ դիտելու այս իրադարձությունները, և ես երախտապարտ եմ այն հնարավորության և միջոցների համար, որոնք թույլ են տալիս մեզ այս երեկո միմյանց հետ միանալ միաբանությամբ և նպատակով:
2006թվականի հոկտեմբերին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մի ելույթ ունեցավ, որի վերնագիրն էր «Վեր կացեք, ով Աստծո մարդիկ», որն անվանվեց 1911 թվականին գրված մի հիմնի խոսքերով: Այն Եկեղեցու տղամարդկանց ուղղված կոչ էր՝ գործի անցնելու, վեր կենալու և կատարելագործվելու համար: Այդ ելույթը արձագանքեց իմ մտքում, երբ ես աղոթեցի՝ իմանալու համար, թե ինչով կիսվեմ ձեզ հետ:
Քույրեր, մենք ապրում ենք «վտանգավոր ժամանակներում»: Մեր օրերի պայմանները չպետք է զարմացնեն մեզ: Դրանց մասին կանխագուշակվել է հազարամյակներ առաջ՝ որպես նախազգուշացում և հորդոր, որպեսզի մենք կարողանանք նախապատրաստվել: Մորոնիի 8-րդ գլուխը տալիս է ապշեցուցիչ ճշգրտության նկարագրություն մեր օրերի պայմանների մասին: Այս գլխում Մորոնին ասում է, որ նա տեսել էր մեր օրերը, և այն ներառում է պատերազմներ և պատերազմների համբավներ, մեծ աղտոտվածություններ, մարդասպանություններ, ավազակություն և մարդիկ, ովքեր ասում են մեզ, որ չկա ճիշտ կամ սխալ Աստծո աչքում: Նա նկարագրում է մարդկանց, ովքեր լցված են հպարտությամբ, տարված թանկարժեք հագուստ կրելով, և ովքեր ծաղրում են կրոնը: Նրան ցույց տրվեցին մարդիկ, ովքեր այնպես էին կլանված աշխարհիկ բաներով, որ նրանք թույլ էին տալիս, որ «սովածը և կարիքավորը և մերկը և հիվանդը և չարչարվածն անցնի իրենց կողքով առանց նկատվելու:
Մեզ` այս ժամանակներում ապրողներիս, Մորոնին ուղղում է մի հոգեխույզ հարց: Նա ասում է. «Ինչո՞ւ եք դուք ամաչում վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը»: Այս մեղադրականը ճշգրիտ նկարագրում է մեր երկրագնդի աճող աշխարհիկ վիճակը:
Ջոզեֆ Սմիթ —Մատթեոսը նկարագրում է, որ վերջին օրերին նույնիսկ «կմոլորեցնեն ընտրվածներին, որոնք ընտրված են ուխտի համաձայն»: Նրանք, ովքեր ուխտից են, ներառում են աղջիկներին, երիտասարդ կանանց և Եկեղեցու քույրերին, ովքեր մկրտվել են և ուխտեր կապել իրենց Երկնային Հոր հետ: Նույնիսկ մենք կեղծ ուսմունքներով մոլորվելու վտանգի տակ ենք:
Քույրեր, ես չեմ հավատում, որ պայմանները գնալով կբարելավվեն: Եթե ներկա միտումները նշաններ են, մենք պետք է նախապատրաստված լինենք փոթորիկների համար, որոնք առջևում են: Հեշտ կլիներ մեր ձեռքերը վեր պարզել հուսահատությունից, բայց որպես ուխտի ժողովուրդ, մենք երբեք չպետք է հուսահատվենք: Ինչպես Երեց Գարի Սթիվենսոնն է ասել. «Երկնային Հոր առատ փոխհատուցումը վտանգավոր ժամանակներում ապրելու համար այն է, որ մենք ապրում ենք նաև ժամանակների լրիվության ժամանակաշրջանում»: Ես սիրում եմ այդ սփոփող հայտարարությունը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է մեզ մեկ տարի առաջ. «Եկեղեցու, դրա վարդապետության և մեր ապրելաձևի դեմ հարձակումներն աճելու են: Այդ պատճառով, մենք կարիք ունենք կանանց, ովքեր Քրիստոսի վարդապետության հիմնաքարն ունեն, և ովքեր այդ հասկացողությունը կօգտագործեն ուսուցանելու և օգնելու` աճեցնել մեղքին դիմադրող սերունդ: Մենք կարիք ունենք կանանց, ովքեր կարող են նկատել խաբեությունը իր բոլոր դրսևորումներում: Մենք կարիք ունենք կանանց, ովքեր գիտեն, թե ինչպես ձեռք բերեն այն ուժը, որն Աստված մատչելի է դարձնում ուխտը պահողներին, և ովքեր արտահայտում են իրենց համոզմունքները վստահությամբ ու գթությամբ: Մենք կարիք ունենք կանանց, ովքեր մեր Մայր Եվայի քաջությունն ունեն և հեռանկարը»:
Այս ուղերձը վերահավաստում է ինձ, որ չնայած մեր օրերի վիճակին, մենք ուրախանալու և լավատես լինելու շատ պատճառներ ունենք: Ես հավատում եմ իմ ողջ սրտով, որ մենք՝ քույրերս, ունենք ներքին ուժ և հավատք, որոնք թույլ կտան մեզ դիմակայել վերջին օրերում ապրելու մարտահրավերներին: Քույր Շերի Դյուն գրել է. «Ես հավատում եմ, որ այն պահին, երբ մենք սովորենք գործադրել դարձի եկած, ուխտ պահող կնոջ լիարժեք ազդեցությունը, Աստծո արքայությունը կփոխվի մի գիշերում»:
Կպահանջվի կենտրոնացած ջանք՝ դարձի գալու և մեր ուխտերը պահելու համար: Այդ անելու համար մենք պետք է լինենք աղջիկներ և կանայք, ովքեր ուսումնասիրում են ավետարանի հիմնական վարդապետությունները և ունեն անսասան վկայություն դրանց ճշմարտացիության վերաբերյալ: Կան երեք ոլորտներ, որոնք, կարծում եմ, հիմնարար են՝ ուժեղ վկայությունների համար, և որոնք ես կարևոր եմ համարում մեր հասկացողության համար:
Առաջինը` մենք պետք է գիտակցենք Աստծո՝ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեր հավատքի և փրկության համար կենտրոնական լինելը: Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և մեր Քավիչը: Մենք պետք է ուսումնասիրենք և հասկանանք Նրա Քավությունը և այն ամեն օր կիրառելու սկզբունքը. ապաշխարությունը յուրաքանչյուրիս համար մեծագույն օրհնություններից մեկն է, որ մենք ունենք՝ ուղու վրա մնալու համար: Մենք պետք է տեսնենք Հիսուս Քրիստոսին` որպես մեր գլխավոր ընդօրինակման կերպար և օրինակ, որին մենք պետք է նմանվենք: Մենք պետք է անընդհատ ուսուցանենք մեր ընտանիքներին և դասարաններին մեր Հոր փրկության մեծ ծրագրի մասին, որը ներառում է Քրիստոսի վարդապետությունը:
Երկրորդը` մենք պետք է հասկանանք վարդապետության, կազմակերպության և իշխանության բանալիների վերականգման անհրաժեշտությունը այս վերջին օրերում: Մենք պետք է ունենանք վկայություն, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը աստվածայնորեն ընտրված էր և նշանակված Տիրոջ կողմից առաջ բերելու այս վերականգնումը և ընդունենք, որ նա է կազմակերպել Եկեղեցու կանանց, ըստ այն կազմակերպության, որը գոյություն էր ունեցել Հին դարերում Քրիստոսի Եկեղեցում:
Եվ երրորդը` մենք պետք է ուսումնասիրենք և հասկանանք տաճարային արարողություններն ու ուխտերը: Տաճարը մեր ամենասրբազան հավատալիքների մեջ կենտրոնական տեղ է գրավում, և Տերը խնդրում է, որ մենք հաճախենք, խորհրդածենք, ուսումնասիրենք և գտնենք անձնական իմաստավորում և անհատական կիրառում: Մենք կսկսենք հասկանալ, որ աստվածայնության զորությունը մեր կյանքում դրսևորվում է տաճարային արարողությունների միջոցով,և որ տաճարային արարողությունների շնորհիվ մենք կարող ենք զինվել Աստծո զորությամբ, և Նրա անունը կլինի մեզ վրա, Նրա փառքը՝ մեր շուրջը և Նրա հրեշտակները մեզ հոգ կտանեն:Հետաքրքիր է, արդյոք մենք լիովին վստահում ենք այդ խոստումների զորությանը:
Քույրեր, նույնիսկ այս լսարանի ամենափոքրերը կարող են վեր կենալ հավատքով և խաղալ նշանակալի դեր Աստծո արքայությունը կառուցելիս: Երեխաները սկսում են ձեռք բերել իրենց իսկ վկայությունները` կարդալով կամ լսելով սուրբ գրությունները, ամեն օր աղոթելով և ճաշակելով հաղորդությունը իմաստալի ձևով: Բոլոր երեխաները և երիտասարդ կանայք կարող են քաջալերել ընտանեկան երեկոներ անցկացնել և լինել լիարժեք մասնակիցներ: Դուք կարող եք առաջինը ծնկի իջնել, երբ ձեր ընտանիքը հավաքվի ընտանեկան աղոթք ասելու: Եթե նույնիսկ ձեր տները կատարյալից հեռու են, ավետարանով հավատարիմ ապրելու ձեր անձնական օրինակները կարող են ազդել ձեր ընտանիքի և ընկերների կյանքի վրա:
Եկեղեցու երիտասարդ կանայք պետք է իրենց տեսնեն որպես հիմնական մասնակիցներ քահանայության կողմից ղեկավարվող փրկության աշխատանքում և ոչ թե որպես ուղղակի դիտորդներ կամ աջակցողներ: Դուք կրում եք կոչումներ և կարգվել եք նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիները՝ գործելու որպես զորությամբ և իշխանությամբ օժտված ղեկավարներ այս աշխատանքում: Երբ դուք մեծարում եք ձեր կոչումները դասարանի նախագահություններում և հոգեպես նախապատրաստվում, միասին խորհրդակցում, հասնում օգնության՝ ծառայելով ձեր դասարանի անդամներին, և միմյանց սովորեցնում ավետարանը, դուք զբաղեցնում եք ձեր տեղը այս աշխատանքում և ինչպես դուք, այնպես էլ ձեր հասակակիցները կօրհնվեն:
Բոլոր կանայք պետք է տեսնեն իրենց որպես հիմնական մասնակիցներ քահանայության աշխատանքում: Կանայք այս Եկեղեցում նախագահներ են, խորհրդականներ, ուսուցիչներ, խորհուրդների անդամներ, քույրեր և մայրեր և Աստծո արքայությունը չի կարող գործել, եթե մենք չբարձրանանք և կատարենք մեր պարտականությունները հավատով: Երբեմն մենք ուղղակի պետք է ավելի մեծ տեսլական ունենանք նրա վերաբերյալ, ինչը հնարավոր է:
Վերջերս ես Մեքսիկոյում հանդիպեցի մի քրոջ, ով հասկանում է, թե ինչ է նշանակում մեծարել իր կոչումը հավատքով: Մարֆիսա Մալդոնադոն երեք տարի առաջ կանչվեց ուսուցանելու երիտասարդների կիրակնօրյա դպրոցի դասարանում: Երբ կանչվեց, նա 7 հաճախող ուսանող ուներ, , բայց այժմ նա ունի 20 ուսանող, ովքեր կանոնավորապես հաճախում են: Ես զարմացած հարցրեցի, նրան, թե ինչ արեց այդպիսի թվային աճի համար: Նա համեստորեն ասաց. «Օ, ես մենակ չէի: Դասարանի բոլոր անդամներն օգնեցին»: Նրանք միասին նայեցին քիչ ակտիվ անդամների անունները ցուցակում և սկսեցին միասին այցելելև հրավիրել նրանց ետ գալ եկեղեցի: Նրանք նաև մի մկրտություն ունեցան իրենց ջանքերի շնորհիվ:
Քույր Մալդոնադոն բացեց մի սոցիալական լրատվական էջ ուղղակի իր դասարանի անդամների համար, որը կոչվեց «Զավակն եմ Աստծո», և շաբաթը մի քանի անգամ նա տեղադրում է հոգևոր մտքեր և սուրբ գրության հատվածներ: Նա կանոնավոր գրում է իր ուսանողներին` հանձնարարություններ և քաջալերանք տալով նրանց :Նա զգում է, որ կարևոր է հաղորդակցվել նրանց հետ այն ուղիներով, որոնք նրանք լավագույնն են համարում և դա ստացվում է: Նա պարզապես ինձ ասաց.«Ես սիրում եմ իմ ուսանողներին»: Ես զգացի այդ սերը, երբ նա պատմեց ինձ նրանց ջանքերի մասին, և նրա օրինակը հիշեցրեց ինձ, թե հավատքով և գործունյա մարդը ինչ կարող է իրականացնել այս աշխատանքում Տիրոջ օգնությամբ:
Մեր երիտասարդությունը ամեն օր դժվարին հարցերի հետ է առնչվում, և մեզանից շատերը ունեն սիրելիներ, ովքեր մաքառում են՝ պատասխաններ գտնելու համար: Լավ լուրն այն է, որ կան պատասխաններ այդ տրվող հարցերին: Լսեք մեր ղեկավարների վերջին ուղերձները: Մեզ հորդորվում է ուսումնասիրել և հասկանալ մեր Երկնային Հոր երջանկության ծրագիրը: Մեզ հիշեցվել է ընտանիքի վերաբերյալ հռչակագրի սկզբունքները: Մեզ խրախուսվում է ուսուցանել և օգտագործել այդ միջոցները որպես չափորոշիչներ՝ մեզ պահելու նեղ և անձուկ արահետի վրա:
Մոտ մեկ տարի առաջ ես այցելեցի փոքր երեխաներ ունեցող մի մոր, ով որոշել էր նախապաշտպանական մոտեցում ձեռնարկել` իր երեխաներին պատվաստելով բազմաթիվ բացասական ազդեցությունների դեմ, որոնց նրանք ենթարկվում էին առցանցում և դպրոցում: Նա ընտրում է մի թեմա ամեն շաբաթ, հաճախ այնպիսին, որը մեծ քննարկում է առաջացրել առցանց և սկսում է իմաստալի քննարկումներ շաբաթվա ընթացքում, երբ նրա երեխաները կարող են հարցեր առաջադրել, իսկ նա կարող է հավաստիանալ, որ նրանք ստանում են հավասարակշռված և ազնիվ հեռանկար հաճախ դժվար հարցերի վերաբերյալ:Նա դարձնում է իր տունը ապահով վայր՝ հարցեր բարձրացնելու և իմաստալի ավետարանական հրահանգավորում ստանալու համար:
Ես անհանգստանում եմ, որ մենք ապրում ենք վիրավորանք հասցնելուց խուսափելու այնպիսի մթնոլորտում, որ մենք երբեմն ընդհանրապես խուսափում ենք ճիշտ սկզբունքներ ուսուցանելուց: Մեզ չի հաջողվում ուսուցանել մեր երիտասարդ կանանց, որ մայր դառնալուն պատրաստվելը ծայրահեղ կարևոր է, որովհետև մենք չենք ուզում վիրավորել նրանց, ովքեր ամուսնացած չեն, նրանց, ովքեր չեն կարող երեխաներ ունենալ կամ երևալ որպես ապագա ընտրությունները սահմանափակողներ: Մյուս կողմից, մենք գուցեև թերանանք շեշտադրել կրթության կարևորությունը, որովհետև մենք չենք ուզում ուղարկել ուղերձ, որ դա ավելի կարևոր է, քան ամուսնությունը: Հայրը սահմանել է, որ ամուսնությունը լինի տղամարդու և կնոջ միջև, որովհետև մենք չենք ուզում վիրավորել նրանց, ովքեր նույն սեռի հանդեպ հրապուրանք են զգում:Եվ մենք գուցե անհարմար համարենք սեռական հարցեր կամ առողջ սեռական կյանքի վերաբերյալ քննարկում ծավալել:
Իհարկե քույրեր, մենք պետք է զգայուն լինենք, բայց եկեք օգտագործենք նաև ողջախոհություն և փրկության ծրագրի մեր ըմբռնումը՝ լինելով համարձակ և շիտակ, երբ հարցը վերաբերում է ավետարանի հիմնական սկզբունքները մեր երեխաներին և երիտասարդներին ուսուցանելուն, որոնք նրանք պետք է հասկանան՝ նավարկելու աշխարհում, որում նրանք ապրում են: Եթե մենք չենք ուսուցանում մեր երեխաներին և երիտասարդներին ճշմարիտ վարդապետություն և հստակ չենք ուսուցանում նրանց, աշխարհը կսովորեցնի նրանց սատանայի ստերը:
Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանը, և ես հավետ երախտապարտ եմ ուղղության, զորության և ամենօրյա օգնության համար, որ ստանում եմ որպես Աստծո ուխտյալ դուստր: Ես վկայում եմ, որ Աստված օրհնել է մեզ որպես կանանց, ովքեր ապրում են այս վտանգավոր ժամանակներում այն ամբողջ ուժով, պարգևներով և զորությամբ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նախապատրատենք աշխարհը Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք բոլորս տեսնել մեր իսկական ներուժը և վեր կենանք՝ դառնալու հավատքով և քաջարի կանայք, ինչպիսին մեր Հայրը երկնքում մեր կարիքն ունի, որ լինենք: Հիսուս Քրիստոսի անունով ամեն: