Հին Կտակարան 2022
Մայիսի 22: Ինչպե՞ս կարող եմ ցուցադրել իմ երախտագիտությունը Աստծո հանդեպ: Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34


«Մայիս 22: Ինչպե՞ս կարող եմ ցուցադրել իմ երախտագիտությունը Աստծո հանդեպ: Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Մայիս 22: Ինչպե՞ս կարող եմ ցուցադրել իմ երախտագիտությունն Աստծո հանդեպ»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
ծովափով քայլող երիտասարդ

Մայիսի 22

Ինչպե՞ս կարող եմ ցուցադրել իմ երախտագիտությունը Աստծո հանդեպ:

Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ եք մենք քննարկել անցյալ անգամ և ինչպիսի՞ հրավերներ կամ հանձնարարություններ տրվեցին: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների կամ հանձնարարությունների գործելու համար:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ի՞նչ մենք կարող ենք անել կամ ասել, որպեսզի օգնության հասնենք նրանց, ովքեր կարող են իրենց միայնակ կամ Երկնային Հորից հեռու զգալ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել մյուսներին՝ զգալու Հիսուս Քրիստոսի սերը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ի՞նչ մտքերով կարող ենք կիսվել միմյանց հետ, որը կօգնի մեզ ամրապնդել մեր ընտանիքները։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Աստված մշտապես պաշտպանում և օրհնում է մեզ: Սակայն մեզ շրջապատող բոլոր զվարճություններն ու գայթակղությունները կարող են մեզ ստիպել մոռանալ Նրա մասին: Իսրայելացիների հետ դա պատահել է մի քանի անգամ, այդ թվում այն դժվար պահին, երբ նրանք թափառում էին անապատում: Սակայն Տերը նրանց գթասրտորեն առաջնորդեց դեպի ավետյաց երկիր՝ ավելի հարմարավետ և գայթակղություններով լի մի տեղ, ուր նրանք մեկ անգամ ևս մոռացան Նրան: Տիրոջ կողմից Երկրորդ Օրինաց 6 գլխում տրված խորհուրդը նախատեսված էր օգնելու իսրայելացիներին, որ մշտապես հիշեն Նրան և Նրա խոսքերը (հատվածներ 6-9):

Ինչպե՞ս եք դուք պահում Տիրոջը և Նրա խոսքերը ձեր սրտում, որ «մի գուցէ չմոռանաք Տիրոջը» (Երկրորդ Օրինաց 6․12): Ինչպե՞ս է Տիրոջը հիշելն օգնում մեզ երախտագիտություն զգալ կյանքի բոլոր հանգամանքներում: Պատրաստվելիս կարող եք վերընթերցել Երկրորդ Օրինաց 12.6-9, 12 և Ղուկաս 17.11-19: Կարող եք նաև վերընթերցել Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում» ուղերձը (Լիահոնա, մայիս 2014, 70-77):

Նկար
երիտասարդ կինը ուսումնասիրում է

Տիրոջը հիշելը կարող է օգնել մեզ երախտագիտություն զգալ կյանքի բոլոր հանգամանքներում:

Սովորեք միասին

Տիրոջը հիշելու մասին քննարկումը սկսելու համար կարող եք խնդրել երիտասարդներին կիսվել՝ որևէ կարևոր բան մոռանալու իրենց փորձառություններով: Որո՞նք էին արդյունքները: Ի՞նչ է պատահում, երբ մենք մոռանում ենք այն կարևոր բաները, որոնք Տերն արել է մեզ համար: Առաջարկեք ձեր դասարանին կամ քվորումին վերընթերցել Երկրորդ Օրինաց 6.4-9, 20-25: Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում մեր կյանքում Աստծո բարության մասին հիշելու վերաբերյալ: Ընտրեք ստորև տրված վարժություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին սովորել ավելի երախտապարտ լինել Աստծուն Իր բարության համար և հայտնել Նրան իրենց երախտագիտությունը:

  • Ղուկաս 17.11-19 հատվածները միասին կարդալը կարող է օգնել երիտասարդներին մտածել այն մասին, թե ինչու է մեզ համար կարևոր Աստծու հանդեպ երախտագիտություն ցուցադրելը: Կարող եք հարցեր տալ, որոնք կօգնեն նրանց կապել այս պատմությունը իրենց կյանքի հետ: Օրինակ՝ որո՞նք են հնարավոր պատճառները, թե ինչու տասից ինը բորոտները շնորհակալություն չհայտնեցին Փրկիչին: Մենք ինչո՞ւ ենք երբեմն թերանում Աստծուն երախտագիտություն հայտնել: Խնդրեք ուսանողներին մտածել այն պահերի մասին, երբ նրանք երախտապարտ էին, նույնիսկ երբ դա դժվար էր անել: Ինչպե՞ս է երախտագիտություն հայտնելն ազդում մեզ վրա: Ինչո՞ւ է կարևոր արտահայտել մեր երախտագիտությունը Աստծուն: (Պատասխանների համար տես սուրբ գրությունների հատվածները Օժանդակ աղբյուրներ-ում): Ի՞նչ կարող ենք անել Աստծուն մեր երախտագիտությունը հայտնելու համար:

  • Կան տարբեր փառաբանման և գոհաբանության հիմներ, օրինակ՝ «How Great Thou Art» և «Օրհնություններդ հաշվիր» (Հիմներ, համարներ 86, 8): Կարող եք խնդրել երիտասարդներին գտնել այդ հիմների այն խոսքերը, որոնք կարտահայտեն այն բաները, որոնց համար նրանք երախտագիտություն են զգում: Առաջարկեք նրանց կիսվել իրենց գտածով և բացատրել, թե ինչու են նրանց երախտապարտ այդ բաների համար: Կարող եք միասին երգել այդ երգերից մի քանիսը։

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում ուղերձը օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի երախտապարտ լինել: Որպեսզի օգնեք երիտասարդներին հասկանալ այս ուղերձը, կարող եք բաժանել նրանց փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի տալ ուղերձի մի մասը: Խնդրեք նրանց կիսվել արտահայտություններով կամ նախադասությունով, որn ըստ իրենց ամփոփում է այն, ինչ Նախագահ Ուխդորֆն ուսուցանել է: Առաջարկենք նրանց կիսվել երախտագիտության մասին իրենց սովորածով: Նրանք կարող են նաև դիտել «Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը` Երախտագիտության բժշկող զորության մասին» տեսանյութը ChurchofJesusChrist.org: Ի՞նչ կարող ենք անել «ցանկացած պայմաններում երախտապարտ լինելու» համար: Ի՞նչ օրինակներ եք տեսել, երբ մարդիկ երախտապարտ են եղել՝ անկախ դժվարին հանգամանքների:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Փրկիչը գիտեր Իր հետևորդներին և, թե նրանք ով կարող էին դառնալ: Այդ գիտելիքն ազդեց նրա վրա, թե Նա ինչպես էր ուսուցանում նրանց: Ինչպե՞ս կարող եք իմանալ ձեր ուսանողների հետաքրքրությունների, կարիքների և փորձությունների մասին, որպեսզի կարողանաք նրանց ուսուցանել ավելի արդյունավետ կերպով:

Տպել