Հին Կտակարան 2022
Հունիսի 12: Ինչպե՞ս կարող եմ լսել Տիրոջ ձայնը: Հռութ, 1 Թագավորաց 1-3


«Հունիսի 12: Ինչպե՞ս կարող եմ լսել Տիրոջ ձայնը: Հռութ, 1 Թագավորաց 1-3», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և երիտասարդ կանանց համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հունիսի 12: Ինչպե՞ս կարող եմ լսել Տիրոջ ձայնը»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

Հունիսի 12

Ինչպե՞ս կարող եմ լսել Տիրոջ ձայնը:

Հռութ, 1 Թագավորաց 1-3

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կուզենաինք անել նրանց օգնելու համար:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ընտանիքի այն անդամների կամ այն ընկերների համար, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ սեր և աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքների նկատմամբ և դրական փոփոխություն կատարել մեր տներում:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Ձեր դասարանի կամ քվորումի շատ անդամներ կարող են նմանություն գտնել իրենց և մանուկ Սամուելի միջև: Երբ Տերը խոսեց նրա հետ, Սամուելը դեռևս չուներ հայտնության բավարար փորձ՝ Տիրոջ ձայնը ճանաչելու համար: Սամուելի դաստիարակը, Հեղին, կարողացավ օգնել Սամուելին ճանաչել այդ ձայնը: Հեղիի օրինակով դուք նույնպես հնարավորություն ունեք վկայել ձեր ուսանողներին, որ Տերը ուզում է խոսել նրանց հետ: Դուք կարող եք օգնել, որ նրանք սովորեն ճանաչել Տիրոջ ձայնը, նույնիսկ եթե դուք ինքներդ եք դեռևս սովորում լսել Նրան: Կարող եք միասին ուսումնասիրել, թե ինչ են Նրա մարգարեներն ուսուցանել անձնական հայտնության մասին: Եվ դուք կարող եք սովորել ասել Տիրոջն այն ինչ Սամուելն էր ասում. «Խոսիր, որովհետև քո ծառան լսում է» (1 Թագավորաց 3.10):

Բացի այս շաբաթ 1 Թագավորաց 3 գլուխը կարդալուց, կարող եք պատրաստվել ուսուցանել՝ կարդալով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Լսի՛ր Նրան» ուղերձը (Լիահոնա, մայիս 2020, 88–92):

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող պատանին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խնդրել է մեզ «մեծացնել հայտնություն ստանալու [մեր] հոգևոր կարողությունը»:

Սովորեք միասին

Ձեր ուսանողներին այսօրվա քննարկմանը նախապատրաստելու համար կարող եք խնդրել նրանց վերընթերցել 1 Թագավորաց 3.1-14 հատվածները: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այս պատմությունից՝ Տիրոջ ձայնը լսելու մասին։ Ի՞նչ այլ ճանապարհներով է Տերը հաղորդակցվում մեզ հետ: Հետևյալ վարժությունները կարող են օգնել երիտասարդներին խորացնել անձնական հայտնության իրենց ընկալումը:

  • Ահա, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է հայտնություն ստանալ: Կարող եք գրատախտակին գրել Օժանդակ աղբյուրներում առաջարկված սուրբ գրությունների հատվածները (կամ այլ հայտնի հղումներ): Հրավիրեք երիտասարդներին կարդալ յուրաքանչյուր հատվածը: Ապա նրանք կարող են գրատախտակին յուրաքանչյուր հատվածի դիմաց գրել, թե այն ինչ է ուսուցանում անձնական հայտնություն ստանալու մասին: Խնդրենք նրանց կիսվել հայտնություն փնտրելու և ստանալու սեփական փորձառություններով: Եթե հարմար է, կիսվեք նաև ձեր փորձառություններով:

  • Տիրոջ ձայնը լսել սովորելիս մենք ստանում ենք մեծ օրհնություններ: Այս թեմայի շուրջ քննարկում սկսելու համար կարող եք խնդրել երիտասարդներին կիսվել, թե ինչու նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնության կարիք ունենալ: Ապա առաջարկեն նրանց ուսումնասիրել Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Լսի՛ր Նրան» ուղերձը: Խնդրեք նրանց փնտրել մի խորհուրդ, որը կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես կարելի է լսել Տիրոջ ձայնը: Կարող եք նաև ցուցադրել մեկ կամ ավելի տեսանյութեր «Լսի՛ր Նրան» հավաքածուից (ChurchofJesusChrist.org/media): Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր սովորել լսել Տիրոջ ձայնը: Խրախուսեք երիտասարդներին գրանցել իրենց սովորածը իրենց օրագրերում կամ թղթի վրա՝ դրանք տանը ցույց տալու նպատակով:

  • Երիտասարդները կարող են հարցնել, թե ինչպես նրանք պետք է հասկանան, որ Սուրբ Հոգին խոսում է իրենց հետ: Կարող եք ցույց տալ «Ինչպե՞ս կարող եմ տարբերել Սուրբ Հոգին իմ սեփական էմոցիաներից» և «Ինչպես կարող եմ ավելի հաճախ զգալ Սուրբ հոգուն» տեսանյութերը «Դեմառդեմ հանդիպում երեց և քույր Բեդնարների հետ» (ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք սովորում այդ տեսանյութերից Սուրբ Հոգու հուշումները սեփական մտքերից տարբերելու մասին։ Դասարանի կամ քվորումի անդամները կարող են կիսվել, թե ինչպես նրանք կարձագանքեն, եթե որևէ ընկեր ունենա այդ տեսանյութերում քննարկված հարցերից:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Տպել