Հին Կտակարան 2022
Հունիսի 26։ Ինչո՞ւ է մաքրաբարոյությունը կարևոր Աստծո ծրագրում: 2 Թագավորաց 5-7, 11-12, 3 Թագավորաց 3, 8, 11


«Հունիսի 26: Ինչո՞ւ է մաքրաբարոյությունը կարևոր Աստծո ծրագրում: 2 Թագավորաց 5-7, 11-12, 3 Թագավորաց 3, 8, 11» Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հունիսի 26: Ինչո՞ւ է մաքրաբարոյությունը կարևոր Աստծո ծրագրում»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդները կամուրջին նստած

Հունիսի 26

Ինչո՞ւ է մաքրաբարոյությունը կարևոր Աստծո ծրագրում:

2 Թագավորաց 5–7, 11–12, 3 Թագավորաց 3, 8, 11

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք մենք ավելի մոտեցել Փրկիչին։ Ինչպե՞ս ենք մենք փորձում ավելի նմանվել Նրան։

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ու՞մ մասին ենք մտածել վերջին շրջանում: Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ անձանց:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք պատասխանել մեր ընկերների կողմից Եկեղեցու մասին տրված հարցերին այնպես, որ ամրապնդենք նրանց հավատքը Փրկիչի հանդեպ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավելի սերտորեն կապվել ընտանիքի այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են տատիկ-պապիկներն ու զարմիկները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Մեր Երկնային Հայրն, ով ուզում է, որ մենք երջանիկ լինենք, տվել է մեզ մաքրաբարոյության օրենքը: Այնինչ սատանան, ով ուզում է, որ մենք դժբախտ լինենք, ուսուցանում է, որ այդ օրենքը կարևոր չէ: Նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեզ գայթակղի սեռական մեղք գործել: Երիտասարդների վրա կարող են ազդեցություն գործել նկարներ կամ ուղերձներ, որոնք հակասում են սեռականության մասին Աստծո ուսմունքին: Մեզանից յուրաքանչյուրը պետք է զգուշանա այդպիսի գայթակղություններից և ձգտի իր մտքերը, խոսքերը և գործողությունները մաքուր պահել ողջ կյանքի ընթացքում: Մենք սովորում ենք այդ դասը Թագավոր Դավիթի տխուր փորձառության միջոցով: Նա մեծ հավատարմության օրինակ էր: Սակայն նա գայթակղության ենթարկվեց և խախտեց մաքրաբարոյության օրենքը (տես 2 Թագավորաց 11.1-5):

Դուք կարող եք պատրաստվել կարդալով 2 Թագավորաց 11 գլուխը, Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» ուղերձը (Լիահոնա, մայիս 2013, 41-44) և մաքրաբարոյության մասին այլ աղբյուրներ: Կարող եք ոգեշնչել դասարանի կամ քվորումի անդամներին տեսնել մաքրաբարոյությունը այնպես, ինչպես այն տեսնում է Աստված: Ի՞նչը կարող է օգնել նրանց մերժել սատանայի տեսակետը դրա վերաբերյալ:

Նկար
երիտասարդ տղամարդկանց դասարան

Աստծո մաքրաբարոյության օրենքին հավատարիմ մնալու համար մենք պետք է ձգտենք յուրաքանչյուր օր մաքուր պահել մեր մտքերը, խոսքերը և գործողությունները:

Սովորեք միասին

Ահա ինչպես դուք կարող եք ներկայացնել մաքրաբարոյության թեման այն ընթացքում, երբ օգնում եք ձեր ուսանողներին վերընթերցել այն ինչ նրանք կարդացել են սուրբ գրություններում: Գրատախտակին գրեք Դավիթ և Հովսեփ բառերը: Ապա վերընթերցեք միասին 2 Թագավորաց 11.1-5 և Ծննդոց 39.7-12: Ինչպե՞ս են Դավիթն ու Հովսեփը արձագանքել սեռական մեղք գործելու գայթակղությանը։ Մենք ի՞նչ ենք սովորում նրանց օրինակներից։ Օգտվեք հետևյալ կամ ձեր սեփական վարժություններից, որպեսզի ոգեշնչեք ուսանողներին շարունակել քննարկումը, թե ինչու է մաքրաբարոյությունն Աստծո ծրագրի կարևոր մաս կազմում:

  • Ձեր ուսանողներին կարող է օգտակար լինել սահմանել սեռական մաքրության Տիրոջ չափանիշը: Առաջարկեք նրանց վերընթերցել Սեռական մաքրություն Երիտասարդներին զորացնելու համար-ից ([գրքույկ, 2011], 35–37) կամ «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի չորրորդ պարբերությունը (ChurchofJesusChrist.org): Որքանով են Տիրոջ ուսմունքները սեռականութան մասին տարբերվում այն բանից, ինչին սատանան է ուզում, որ մենք հավատանք: Երիտասարդները կարող են վերընթերցել «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին»՝ փնտրելով այն նախադասությունները, որոնք բացատրում են, թե ինչու է սեռական մաքրությունը Աստծո երջանկության ծրագրի կարևոր մաս կազմում: Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից, ինչը օգնում է մեզ արդար ապրել այսօրվա աշխարհում:

  • Երբեմն ուրիշները չեն հասկանում մեր բարոյականության չափանիշները, քանի որ այդ չափանիշները շատ են տարբերվում այն բանից, ինչի շատերն են հավատում: Ինչպե՞ս կարող ենք պատասխանել նրանց հարցին։ Ի՞նչ ենք մենք սովորում Երեց և Քույր Ռենլանդներից «Ինչո՞ւ է կարևոր ապրել մաքրաբարոյության օրենքով» տեսանյութը «Դեմառդեմ հանդիպում երեց և քույր Ռենլանդների հետ» (ChurchofJesusChrist.org): Երիտասարդները կարող են նաև «Օժանդակ աղբյուրներում» փնտրել հատվածներ, որոնք նկարագրում են մաքրաբարոյության օրհնությունները: Կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչու են նրանք ընտրել հնազանդվել սեռական բարոյականության Տիրոջ չափանիշին:

  • Հանրաճանաչ մշակույթը հաճախ ուսուցանում է, որ կարիք չկա սեռապես մաքուր լինել: Այդ մշակույթը արհամարում է մաքրաբարոյության օրհնությունների և անբարոյականության վտանգների մասին որոշ ճշմարտություններ: Այդ ճշմարտությունների մասին ավելի շատ իմանալու համար երիտասարդները կարող են ուսումնասիրել Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» ուղերձը: Ոմանք կարող են ուսումնասիրել Հակառակորդի նպատակը բաժինը, իսկ մնացածը՝ Մաքրաբարո լինելու օրհնությունները բաժինը: Ապա նրանք կարող են կիսվել միմյանց հետ իրենց սովորածով: Խրախուսեք նրանց գրի առնել այդ ուղերձից մի որևէ արտահայտություն, որը նրանք կուզեին հիշել հաջորդ անգամ, երբ հաջորդ անգամ հանդիպեն սեռականության մասին կեղծ ուղերձների: Կարող եք նրանց նաև ուղղորդել դեպի Ապաշխարության սկզբունքները բաժինը: Քննարկեք, թե ինչպես Փրկիչը կարող է բուժել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ապաշխարել սեռական մեղքերից: Հիշեցրեք նրանց, ում ուսուցանում եք, որ նրանք կարող են խոսել իրենց ծնողների կամ եպիսկոպոսի հետ՝ հարցեր կամ ապաշխարելու կարիք ունենալու դեպքում:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Ամեն իրավիճակում Փրկիչը օրինակ էր և դաստիարակ մեզ համար։ Նա ուսուցանեց Իր աշակերտներին աղոթել` աղոթելով նրանց հետ: Նա նրանց ուսուցանեց սիրել ու ծառայել այնպես, ինչպես Նա էր սիրում ու ծառայում նրանց: Նա նրանց ուսուցանեց, թե ինչպես ուսուցանել Իր ավետարանն այնպես, ինչպես Նա էր ուսուցանում:

Տպել